Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ արգելվել է համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը

Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին 7 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում է ընդունել հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:

Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը իրացրել էին ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը եւ շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել էին իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը եւ պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը եւ զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը:

Հանրագրում բնակիչները նշել էին նաեւ հետեւյալի մասին.

«Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաեւ մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչեւ 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, եւ այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

Հիշեցնենք՝ արդեն մոտ 6 ամիս է, որ ի նշան բողոքի Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել Ամուլսար լեռան տարածք տանող ճանապարհները՝ թույլ չտալով շինարարական աշխատանքների իրականացումը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ համայնքն է, որ հանրության պահանջով համայնքի ավագանին արգելում է համայնքի տարածքում իրականացնել երկրաբանահետախուզական եւ մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ: Առաջինը այս տարվա մայիսին էր, երբ Նոյեմբերյան համայնքի ավագանին էր ընդունել նմանատիպ որոշում, համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրի հիման վրա, որը ստորագրել էր 3074 բնակիչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3492 դիտում

ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնների թեկնածուներին

Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու միամտություն կլիներ. Չախոյան

Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական

Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան

Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին

Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է

Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմփիչմենտ հայտնելու գործընթացի մասին

ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը

Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյան՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով

Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած

Հայաստանի հանձնառությունն է՝ շարունակել կառուցողական ներգրավվել ՄԱԿ հանձնաժողովի աշխատանքներում. ԱԳ փոխնախարար

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր

Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին

29.99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղղությամբ չվերթներ է սկսում

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպես է այն կազմակերպվել

Ընդունվում են հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի մասնակի պարպումների չափիչ սարքի հետ կապված գնումների համար

Ստուգվել են տրանսպորտային միջոցներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. 2-ամյա երեխային շարունակում են փնտրել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

ԱՄՆ-ն կապ կհաստատի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու համար. Ռուբիո

Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ գազ չի լինի

Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է

Մեքենան ընկել է սելավատարի մեջ. դուրս են բերել փրկարարները

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հարվածների հետևանքով 26 զոհի և 46 վիրավորի մասին

Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները ժամանել են Հայաստան. տեսանյութ

Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյnւնն արագ կավարտվի

Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել. ի՞նչ է հայտնի

Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ի՞նչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ

Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ

Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան

Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ