Շոյված եմ, երբեք չեն զանգել եւ բողոքներիս համար ներողություն չեն խնդրել. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով շնորհակալություն է հայտնում Աջափնյակի թաղապետարանին՝ իր բողոքին արագ արձագանքելու համար:

«Այն աղբը, որը հավաքված էր Աջափնյակի 16 թաղամասի մեր շենքի բակում արդեն սարսափելի չափերի էր հասնում: Բարեբախտաբար ինձ առավոտյան զանգահարեցին թաղապետարանից եւ ասեցին, որ հարցը լուծվում է: Ես շոյված եմ, ինձ երբեք չեն զանգել եւ իմ բողոքների համար ներողություն չեն խնդրել, սա արդեն լուրջ քայլ է: Իմ խոսքը տեղ հասավ»,-ասաց դերասանը եւ շնորհակալություն հայտնեց արագ արձագանքելու համար:

Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ բոլոր դեպքերում էլ կարելի է հաջողության հասնել միայն խնդիրները բարձրաձայնելու արդյունքում. «Միայն այդպես կկարողանանք ստեղծել այն երկիրը, որի մասին երազել ենք»:

Նշենք, որ դերասանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել հետեւյալ գրառմամբ. «Սա 19 շենքի աղբնա, որ իր բուրմունքով «կրկնապատկում է» մեր տոնական տրամադրությունը»: Տեսնելով, որ խցանված է շենքի աղբատար խողովակը եւ հսկայական չափերի հասնող աղբ է կուտակված Սարգիս Գրիգորյանը լուսանկարներ էր հրապարակել իր էջում եւ Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի էջից

Սակայն երեկ՝ հունվարի 8-ին, Սարգիս Գրիգորյանը ուղիղ հեռարձակմամբ վրդովված պատմում էր ոչ թե Աջափնյակի 16 թաղամասի 19 շենքի վատ սանիտարահիգիենիկ վիճակի ու կուտակված աղբի քանակի մասին, այլ մի շարք անձանց ագրեսիվ արձագանքն ու լուսանկարների տակ արված քննադատությունները:

Նրա խոսքով՝ նպատակը, միմիայն մարդկանց ուշադրությունը գրավելն է եղել, որպեսզի մաքրեն, սակայն, ինչպես դերասանն է պատմում, հրապարակումից հետո մեկնաբանություններում հանդիպել է ամենասարսափելի ու մառազմի հասնող քննադատությունների:

«Ժողովուրդ, ես սարսափում եմ, թե ինչեր էր գրված քոմենթներում, ամեն ինչ գրված էր, բացի նորմալ վերլուծությունից, մեկն ասում է՝ լավատես եղի. ի՞նչ լավատես, եթե դուռդ բացում ես, տանդ դեմը աղբ է, մյուսն ասում է՝ մի մեղադրեք մեր իշխանություններին, հիշեք անցյալը, հիշեք ձեզ ոնց էին կզցնում»,- պատմեց Սարգիս Գրիգորյանը: Վերջինս համոզմունք հայտնեց, որ պարտավոր էր ասել, եւ որ սա է նոր Հայաստանի հիմքը, եթե ինչ-որ խնդիր կա, պետք է բարձրաձայնել, արձագանքել. «Չխոսա՞մ, չասե՞մ, թողնենք նու՞յնը կրկնվի: Չպիտի՞ նկարեք, գրենք՝ չգրենք»: 

Տեսանյութը՝ Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
6739 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ