Ես օգտագործել եմ Արա Բաբլոյանի հինգ տարվա բազկաթոռը. Արա Սաղաթելյանն՝ ԱԺ-ում առկա գույքի մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, խոսելով 2018 թվականին կատարված տնտեսումների մասին, նշեց, որ 2017-ին ներդրված տնտեսվարման համակարգերը թույլ տվեցին, որ մենք ավելի արդյունավետ օգտագործենք միջոցները 2018-ին:

Հիշեցնենք, որ վառելիքի գծով 2018թ-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, այն պահեստավորվել է 2019 թվականի համար, իսկ ընդհանուր առմամբ, Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։

Սաղաթելյանն ասաց՝  չի ցանկանում թվարկել, բայց թողնում են մեծ քանակությամբ գույք, որ կարող է սպառել հաջորդ աշխատակազմը։ «Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություն։ Ես ստիպված էի նախագահի աշխատակազմից ու Կենտրոնական բանկից այստեղ բերել 5-6 տասնյակ օգտագործված համակարգիչներ, որը հիմնարկի կառավարման տեսանկյունից այնքան էլ նորմալ չէ, իսկ այդ համակարգիչները պետք էին»,-նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե նախորդ տարիներին ԱԺ աշխատակազմի կողմից միջոցների տնտեսման մասին չեն լսել, Սաղաթելյանն ընդգծեց՝ դեմ է նախորդների կատարած աշխատանքի հաշվին դիվիդենտներ հավաքելուն։

«Ես կարող եմ ազնիվ ասել մի բան։ Մենք կանոնակարգել ենք աշխատանքները, խիստ ու պատշաճ անցկացրել ենք բոլոր միջոցառումները ձեռքբերումների գծով, այդ դեպքում լինում է ինչ-որ շահած գումար։ Ֆինանսների նախարարության հետ երկար քննարկումներից հետո մենք ստացանք անհրաժեշտ ծավալի գումարը, նաև ընթացիկ վերանորոգման գումարը։ Արդյունավետ կառավարման արդյունքում մենք տնտեսեցինք»,-նկատեց աշխատակազմի ղեկավարը։

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե տնտեսումը պայմանավորված է հեղափոխությամբ, Սաղաթելյանը հակադարձեց, ԱԺ աշխատակազմը գործում է նաև այս պահին եւ պարտավոր է ապահովել և ուղեկցել խորհրդարանի բնականոն գործունեությունը։

«Ծախսերի հիմնական մասը շենքի պահպանման համար են, անկախ այն բանից, թե քանի մարդ է մտնում շենք ու դուրս գալիս, այդ ծախսերն իրականացվում են։ Երկրորդ խումբը ներկայացուցչական ծախսերն են ու գործուղումները։ Ներկայացուցչականի մասով ես արդեն ասացի, մենք պահեստներում թողնում ենք զգալի ծավալի ապրանք։ Այն ինչ կրճատվել է, արվել է ողջամիտ։ Բայց կան գործուղումներ, որոնք չենք կարող չգնալ, օրինակ, եթե ալարում ես, կամ հիասթափված ես ու որոշում ես չգնալ, ապա այդ քննարկումներում կարող են հակահայկական բազմաթիվ բանաձևեր ընդունվել»,-մանրամասնեց նա։

Մեր հարցին՝ նախկին պատգամնավորները գնացել են եւ իրենց հետ տարել են իրենց գույքը, իսկ այս պատագամվորները այժմ խնդրի առջեւ են կանգնելու, Սաղաթելյանը նշեց, որ պատգամավորների գույքի խնդիր գոյություն չունի, գույքը պահեստներում է, այն նոր է։

«Գույքի խնդիր կար, երբ ես եկա։ Ես խնդրել, բերել եմ իմ սենյակի գույքն իմ ընկերների գրասենյակներից։ Ընդհանրապես գույք բերելը տվյալ մարդու որոշումն է, քանի որ պետությունը չի կարող գնել իտալական կահույք, քանի որ այն ձեռք է բերվում տենդերով, որի ընթացքում պետք է գնել ողջամիտ էժանը։ Գույք բերելը եղել է անձի նախասիրությունը, պետությունը չի կարող ապահովել յուրաքաչյուր սենյակում հեռուստացույց, միաժամանակ պետությունը կարող է տալ 40 դրամանոց գրիչ: Մասնավորապես, իմ բազկաթոռը, որի վրա ես աշխատել եմ, դա Բաբլոյանի հին բազկաթոռն է եղել, որի վրա ինքն աշխատել է եւս հինգ տարի, որպես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ: Եթե դա չես քշում սենյակում, ոտքերդ չես դնում սեղանին, նորմալ է»:

ԱԺ աշխատակազմն ունի 726 աշխատակից, այդ թվում նաև պատգամավորներն են։ Լրագրողները հարցրեցին՝ արդարացվա՞ծ է նման թիվը։ Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ կառավարման փիլիսոփայության խնդիր է։

«Ես կարծում եմ, երբ խոսում ենք պետական լուրջ կառույցների աշխատակազմերի մասին, դա համակարգված արտադրություն չէ։ Օրինակ, մեր ղեկավարման օրոք շատ մարդիկ՝ ոչ միայն ստորաբաժանումների ղեկավարները, մնում էին, աշխատում էին նաև աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչև ժամը յոթը, ութը»:

Տպել
2857 դիտում

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ