Այդ դատավարությունը խամաճիկների թատրոն էր. Ավետիսյանների դուստը հայրական տուն եկավ Հասմիկին գրկած

2015 թվականի հունվարի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկված գյումրեցի Ավետիսյանների տան դուռը հիմնականում փակ է: Ժամանակ առ ժամանկ այն բացում են ընտանիքի դուստրերը: Լուսինեն ասում է կարոտը խեղդում է, չի դիմանում ոչ ցավին, ոչ անորոշությանը: Գալիս, հայրական տան դուռը բացում, շրջում է սենյակներում, որոնում նրանց, ովքեր անմեղ-անմեղ սպանվեցին: Մեկ առ մեկ հիշում է մանկության, հետո երիտասարդության օրերը, որոնք անցկացրել է ծնողների, եղբոր ու քրոջ հետ: Հիշողությունների ալիքը գալիս, բախվում է 2015-ի հունվարի 12-ին եւ քարանում: Այդ օրվանից սկսած Լուսիների կյանքը 52 մասի բաժանվեց՝ մինչեւ 2015թվականն ու հետո: Իսկ հետոն կսկիծով, ցավով, վիրավորանքով, անճարակությունից ուժասպառ եղած մտորումներով է լցված: Ընտանիքի սպանդից, նաեւ Վալերի Պերմյակովի դատապարտումից հետո Ավետիսյանների իրավահաջորդները պնդում են, որ ոչինչ բացահայտված չէ:  «Այդ դատավարությունը խամաճիկների թատրոն էր, ի՞նչ դատավարության մասին է խոսքը, դատավարություն տեղի չի ունեցել: Մենք առաջին պահից չենք հավատացել էդ ամեն ինչին, ուղղակի չգիտեմ ինչու, անընդհատ մասնակցում էինք դատերին, մտածելով, հույս ունենալով, որ իսկապես կբացահայտվի այս ոճիրը: Մենք բողոքարկել ենք դատարանի վճիռը, հիմա գործը Եվրոդատարանում է, եթե էս անգամ էլ չբացահայտվի, ես անձամբ կհասնեմ Եվրոպա, իմ ձեռքով այս գործն ավարտին հասցնելու համար»,-ասում է Լուսինեն:

Ավետիսյանների տանն ամեն բան նույնն է, 4 տարի առաջ ինչպես տունը տոնական զարդարված էր, մնացել է նույնությամբ: Նույն ափսեները, մանկական սայլակն ու իրերը:Այսօր Լուսինեն հայրական տուն մենակ չէր եկել, բացի ամուսնուց նրա հետ էր Ավետիսյաններից իր մեջ մի մասնիկ  պարունակող փոքրիկ Հասմիկը: Երեխան արդեն մեկ տարեկան է եւ ի հիշատակ տատիկի կրում է Լուսինեի մոր՝ Հասմիկի անունը, որն ի դեպ տրված էր նաեւ սպանված զարմուհուն:Ի դեպ, Ավետիսյաններին պատկանած բնակարանը սկսել է քայքայվել: Հաջորդ տարի, հավանաբար, այլեւս հնարավոր չի լինի ներս մտնել, քանի որ հատակի քիչ հատված է մնացել առանց փլուզվելու:Աղջիկները տունը նորոգելու հնարավորություն չունեն: Գյումրու քաղաքապետի  առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի խոսքերով, սակայն, իրենք այս հարցում անելիք չունեն: Բնակարանը սեփական է, իրենք էլ պետք է խնդիրը լուծել կարողանան:  

Տպել
5346 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից