ԵԿՄ նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ. Համլետ Հայրապետյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Երկրապահ» կամավորականների միության վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը նշեց, ոը ԵԿՄ համագումարը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարչության նիստը կայանա՝ հավելելով, որ արտահերթ համագումարի հարցը որոշվում է վարչության նիստի որոշմամբ:

Հայրապետյանը նշեց, թե կարեւոր է, որ ԵԿՄ նախագահը լինի իշխանության ներկայացուցիչ:

«ԵԿՄ նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչ: Սկզբում առաջարկել էինք Արամ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես սպարապետի ընտանիքի ներկայացուցիչ: Այդ ժամանակ նա երկրի ղեկավարության հետ նորովի կազմակերպում էր երկրի կառավարումը, վարչապետի՝ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին էր:

Շոշափվել է նաեւ Սասուն Միքայելյանի անունը: Նրա մասին որեւէ մեկը թթու խոսք չի ասել եւ չի էլ կարող ասել, որովհետեւ մեր քայլող լեգենդներից է: Եւ եթե համաձայնվի ու դառնա ԵԿՄ նախագահ, չեմ կարծում, որ դեմ կլինեն: Կառավարության լիազոր ներկայացուցչի հովանու ներքո կկարողանանք ԵԿՄ ընտանիքը հավուր պատշաճի պահել: Ամեն դեպքում ճիշտ կլինի, որ կառույցը ձեւավորվի կառավարության լիազոր ներկայացուցչի՝ պաշտպանության նախարարության կազմում, թեկուզ ազգային գվարդիայի կարգավիճակով, բայց երկրապահ բրենդը պահելով: Լինենք ՊՆ կազմում, որ կոնկրետ ձեւով մտածենք ցանկացած երկրապահի մասին»,- նշեց Հայրապետյանը:

ԵԿՄ փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ երկրապահը եղել ու մնում է մեր հայրենիքի խաղաղության, բանակաշինության հիմնաքարը:

«Երկրապահը եղել է, կա ու պետք է լինի: Սա երկրապահական ընտանիքի պահանջն է, կարծում եմ՝ նաև հասարակության: Մեջբերեմ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ժողովո՛ւրդ, պատերազմն ավարտված չէ, զգո՛ն եղեք, որ չպարտվենք»: Այդ զգոնությունը մենք ունենք»,- ասաց Հայրապետյանը: ԵԿՄ վարչության փոխնախագահը նաեւ ցավ հայտնեց՝ նշելով, որ նոր ԱԺ-ում ընդամենը մեկ կռված տղա կա՝ Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում կուսակցությունների ցուցակներում իրենք չընդգրկվեցին, Հայրապետյանը պատասխանեց, որ ՄԵՆՔ դաշինքի ցուցակում առաջադրվել են մի քանիսը, սակայն համապատասխան ձայն չեն հավաքել:

Անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետաքննությանը՝ Հայրապետյանն ընդգծեց, որ դատական իշխանության աշխատանքի ցանկացած միջամտություն պետք է կանխվի։ ԵԿՄ վարչության փոխնախագահի կարծիքով՝ մարդը մեղավոր չէ, քանի դեռ դատարանը համապատասխան որոշում չի կայացրել։

Տպել
1915 դիտում

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան