Նախընտրեց տուժանք վճարել, բայց միանգամից մեզնից ազատվել. Սունդուկյանից 5 աշխատակից առանց ծանուցման հեռացվել են

Գաբիրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2018 թվականի դեկտեմբերի 28-ին առանց նախապես ծանուցվելու, աշխատանքից ազատվել են 5 աշխատակիցներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց թատրոնի դերասանուհի Էռնա Ավետիսյանը:

«Տնօրենը նախընտրեց վճարել երկու ամսվա տուժանք, բայց միանգամից մեզնից ազատվել, որ մենք ժամանակ չունենանք հասկանալու, թե ինչ է կատարվել: Դեկտեմբերի 28-ին իմացանք, որ հունվարի 1-ից ազատված ենք»,-ասաց նա:

Դերասանուհին հայտնեց, որ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր եւ եւս 4 դերասանուհու նկատմամբ անհիմն նկատողություն է ձեւակերպել, որի համար բացատրություն է պահանջել, սակայն չի ստացել: Նշեց, որ նույն օրը աշխատանքից ազատվել է նաեւ իր ամուսինը՝  Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

«Մեզ նախօրոք ոչ ոք չի զգուշացրել, որ հեռացման ռիսկի տակ ենք: Մի ամիս առաջ ամուսինս՝ ռեժիսոր Տիգրան Գասպարյանը, թակում է տնօրինության դուռը, ասում, որ ուզում է ներկայացում անել, սակայն ոչ մի ընթացք չեն տալիս ներկայացմանը»,-ասաց Էռնա Ավետիսյանը:

Դերասանուհին նշում է, որ 2015 թվականին, երբ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Էլբակյանը, Տիգրան Գասպարյանի բոլոր բեմադրությունները հանվեցին խաղացանկից: Վերջինիս խոսքով՝ հենց Էլբակյանի գալուց հետո շատ դերասանուհիներ դադարեցին գլխավոր դերեր խաղալ. «Մենք դարձանք զանգվածային տեսարանների դերասաններ, մինչդեռ նախկինում ունեցել ենք բազմաթիվ գլխավոր դերեր: Երեւի թե ավելորդ էինք, փորձեցին մեզնից ազատվել: Ազատվողներից մեկը ամուսինս է, քանի որ ես նրա կինն եմ, պետք էր ինձնից էլ ազատվել, դերասանուհիներից մեկն էլ Տիգրանի ուսանողուհիներից է»:

Էռնա Ավետիսյանի խոսքով՝ Արմեն Էլբակյանը թատրոն ոտք դնելու օրվանից բացահայտ հայտարարել է, որ պետք է Տիգրան Գասպարյանին ազատի: «Եթե հաստիքներ են կրճատում եւ օպտիմալացնում թատրոնի աշխատանքը, ինչո՞ւ չեն սկսում մեռած հոգիներից՝ ավագ սերնդից, որոնք բեմ դուրս չեն գալիս: Մենք օժանդակ կազմում էինք, բայց մեր կարգը բարձրացնելու ժամանակն էր, որովհետեւ 4 տարի է արդեն՝ թատրոնում էինք»,- ասաց Էռնա Ավետիսյանը:

Ամսի 28-ին, երբ Տիգրան Գասպարյանը զանգել եւ տնօրենի օգնականին հարցրել է, թե ի՞նչ է ծանուցման մեջ գրված, պատասխանել են, որ չգիտեն, չեն կարող ասել. «Ասացի՝ տառաճանաչ չե՞ք, չեք կարող կարդա՞լ՝ ինչ է ծանուցման մեջ: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, ես ծանուցումը ստացել եմ հունվարի 9-ին, էնպես որ, ինձ որեւէ մեկը չի ասել, որ մենք քո հաստիքը կրճատում ենք»:

Էռնա Ավետիսյանի խոսքով՝ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի քայլերից ու թատրոնում վարած քաղաքականությունից լավ հոտ չէին առնում: «Առաջին մարդը, որ հոր՝ Արմեն Էլբակյանի նշանակումից հետո բեմադրություն անելու հնարավորություն ստացավ՝ Լիլի Էլբակյանն էր»,-բողոքեց դերասանուհին:

Էռնա Ավետիսյանի համոզմամբ՝ տնօրեն Վարդան Մկրտչյանը շատ հարցերում որդեգրել է Արմեն էլբակյանի աշխատաոճը. «Իրենք մի մարմին են: Շատ կարճ ժամանակ անց եմ ես դա հասկացել: Անհիմն ազատվեցին մեզնից»:

Վարդան Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնում կառուցվածքային փոփոխություններ է կատարել:

«Այո, Սունդուկյան թատրոնը ենթարկվել է կառուցվածքային փոփոխության՝ ելնելով ստեղծված հանգամանքներից եւ իրավիճակից: 2018 թվականից թատրոնի սուբսիդավորումը կրճատվեց 20 միլիոն դրամով. սա փոքր թիվ չէ, սա լուրջ, ծանրակշիռ գումար է թատրոնի համար: Այն ժամանակ ես ընդամենը մի քանի ամիս է՝ ինչ անցել էի աշխատանքի, ուստի, որոշեցի որեւէ քայլի չգնալ, որեւէ կրճատման չգնալ, որպեսզի գոնե մեկ տարի ժամանակ ունենամ եւ հասկանամ, թե ինչպես կարելի է հնարավորինս ճիշտ եւ անցնցում թատրոնը տանել առաջ: Այդ ընթացքում ոչ ոք չկրճատվեց»,-պատմեց տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ մեկ տարվա ընթացքում համոզվեց, որ մի շարք ոլորտներ կան, որոնցից թատրոնը պետք է հրաժարվի: Մասնավորապես՝ փոխտնօրեններից մեկից, բեմական կահույքի պահպանման ցեխից, հաշվապահությունից մեկ հոգի եւ 4 օժանադակ դերասաններից: «Կային հաստիքներ, որոնք մեզ պետք չէին, օրինակ՝ տնօրենի խորհրդական եւ այլն, դրանք թատրոնին պետք չեն, ավելորդ բեռ են: Դրանք արհեստականորեն ստեղծված հաստիքներ են եղել»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

Խոսելով Տիգրան Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին՝ Վարդան Մկրտչյանը նշում է, որ թատրոնում հաստիքային ռեժիսոր պահելը նույնպես իր համար անընդունելի եւ անհասկանալի է: Այդ հարցի շուրջ խոսել է նաեւ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ, որն էլ ասել է, թե Տիգրան Գասպարյանի հետ ներքին համաձայնություն ունի: Ըստ նախկին նախարարի ասածի՝ Տիգրան Գասպարյանը պետք է գնար Արտաշատի թատրոն, սակայն այդպես էլ չգնաց:

Այդ խոսակցություններին հաջորդել է Ամիրյանի հրաժարականը, որից հետո տնօրենը Տիգրան Գասպարյանին հրավիրել է իր աշխատասենյակ եւ առաջարկել բեմադրել որեւէ հայ հեղինակի. «Պարոն Գասպարյանն ասաց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Երեք շաբաթ ժամանակ տվեցի, ընդունեց պայմանն ու հեռացավ: Անցավ երկու կամ երեք ամիս, որից հետո նա հեռուստատեսությամբ խեղաթյուրեց իմ եւ իր առանձնազրույցը, դա էլ տղամարդկային չէ»:

Տնօրենը վստահեցնում է, որ Տիգրան Գասպարյանն առաջարկն ընդունել է եւ հավանության արժանացրել: Վարդան Մկրտչյանը ցույց տվեց 2015 թվականին Սունդուկյան թատրոնում գործող գեղարվեստական խորհրդի կայացրած որոշումներն ու պլանները, որտեղ Տիգրան Գասպարյանին առաջարկվել է պիես բեմադրել, բայց նա չի արել:

«Գասպարյանը փորձում է իր չարածը պարտակել եւ բարդել մեզ վրա: Նա լրատվամիջոցներին ապատեղեկատվություն է տրամադրել: Ես իրեն հարց ունեմ տալու. իր կինն իր բարեկամն էր չէ՞, որն աշխատում էր թատրունում, իր տղան իր բարեկամն է չէ՞, որը շարունակում է աշխատել այստեղ եւ թող աշխատի, ես դժգոհություն չունեմ Դավիթ Գասպարյանից»,-ասաց նա:

Վարդան Մկրտչյանն անհեթեթություն որակեց Էռնա Ավետիսյանին դեկտեմբերի 28-ից աշխատանքից ազատելու մասին հայտարարությունը՝ ասելով, որ մշակույթի նախարարությունը հաստիքացուցակը հաստատել է դեկտեմբերի 27-ին: «Մեկ օր հետո եմ ես ծանուցել, այս մասում ես սխալ չունեմ: Օրենքը տալիս է հնարավորություն, որ եթե ժամանակ չես ունենում մարդուն ծանուցելու, տալիս ես երկու ամսվա տույժ եւ մեկ ամսվա արձակման նպաստ: Մենք այդ բոլորը պահել ենք»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

Անդրադառնալով Լիլի Էլբակյանի շուրջ հնչեցրած բողոքներին՝ Վարդան Մկրտչյանը շեշտեց. «Լիլին տաղանդավորագույն բեմադրություն է արել, եւ այդ բեմադրությունը կերակրել է Սունդուկյան թատրոնը: Նման խոշոր ծավալի մուտքեր որեւէ ներկայացում վերջին տարիներին այս թատրոնի  պատմության մեջ չի գրանցվել. դա վատ է՞»,- ասաց տնօրենը: Վերջինս վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք փորձում են իրենց օրենքները պարտադրել՝ չի ստացվելու:

Տպել
6679 դիտում

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով