Լրատվական դաշտի 90%-ը պատկանում է նախորդ իշխանության ներկայացուցիչներին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում լրատվադաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ ընդդիմադիր ուժերին։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի վերջին շրջանի խնդրահարույց հրապարակումներին։ Վարչապետը տեսագրությունը վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ»՝ իր խոսքում նշելով, որ ամիսը գոնե մեկ անգամ նաեւ այս տարբերակով առկա խնդիրների մասին զրուցելու է քաղաքացիների հետ։

Խոսելով լրատվադաշտի մասին՝ Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, չի եղել նաեւ լրատվական դաշտում, ինչի առիթով ինքը շատ ուրախ է, բայց ուզում է արձանագրել, որ դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ իրենց ընդդիմադիր ուժերին։ Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանություններից հիմնականում երկու սուբյեկտի են պատկանում մի շարք լրատվականներ, բայց անուններ չտվեց․

«Ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետեւ, ըստ էության, ներկա իշխանությունները ֆինանսական եւ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում, որովհետեւ առկա ռեսուրսները կամ ազատ են, կամ մեզ ընդդիմադիր, որոնք էլ գտնվում են նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռքին»,-մասնավորապես ասաց վարչապետը։

Նա ասաց, որ լրատվադաշտում տեղի է ունենում պրոցես, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել․

«Ինչ է նշանակում հանրապետականացնել․ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ասել, որ ահա այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին նախկինը, եւ բերվում են անհերքելի փաստարկներ։ Ինչպե՞ս։ Ասում են՝ տեսեք՝ ՀՀԿ-ականները նույնպես երկու ականջ, մի քիթ, մի բերան ունեն, ներկաներն էլ ունեն, նախորդ վարչապետն էլ ուներ երկու աչք, երկու ականջ, մի քիթ, մի բերան, ներկա վարչապետն էլ ունի երկու աչք, երկու ականջ, երկու ձեռք, երկու ոտք, մի քիթ, մի բերան, նույնն է, բան չի փոխվել։ Ես հիմա պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է»,-մեկնաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա արվում է ցույց տալու համար, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները անիմաստ են, բան չի փոխվել երկրում։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզչական այդ արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր ընտանիքի եւ մերձավոր քաղաքական թիմի դեմ տեղի ունեցող քարոզարշավը՝ բերելով կոնկրետ օրինակ․

«Իմ որդին ծառայում է Հայաստանի զինված ուժերում: Էս փաստն առանձնապես ուշադրության կարիք չունի։ Բայց, հիմա նա եկել է արձակուրդ: Եվ հիմա դա առիթ է դարձել հակաքարոզչության, որ ո՞նց, վարչապետի որդին եկել է արձակուրդ: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ ՀՀ զինված ուժերի՝ առանց բացառության բոլոր զինվորները 6 ամիս ծառայելուց հետո գալիս են արձակուրդ, բայց, բնականաբար, տասնյակ հազարավոր զինվորների արձակուրդ գալը վերնագրերում չի հայտնվում, վերնագրերում հայտնվում է վարչապետի որդու արձակուրդ գալը: Կամ, իմ ընտանիքի անդամները կարող են մտնել խանութ, առօրյա առեւտուր անել՝ 5000 դրամի, 10000 դրամի, նույնիսկ 50000 դրամի, եւ դա դառնում է շատ մեծ փիառ իրադարձություն, որ վարչապետի ընտանիքի ճոխ եւ աննախադեպ առեւտուրը, եւ էսպես շարունակ: Սրա իմաստն է՝ ցույց տալ մարդկանց, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անիմաստ է, բան չի փոխվել։ Եւ հետեւաբար սա կարեւոր բազիս է, որ եթե ոչինչ չի փոխվել, ինչ տարբերություն՝ էս իշխանությունն է, թե նախորդը, գոնե նախկին իշխանությունները ընտրակաշառք էին տալիս»,- ասաց Փաշինյանը՝ բերելով մեկ այլ օրինակ․

«Պատկերացնում ե՞ք, նոր իշխանության ներկայացուցիչներն էլ են շոր հագնում, նույնիսկ խաշ են ուտում, նախկիններն էլ, բան չի փոխվել: Էսօրվա վարչապետն էլ է մեքենա նստել, նույնիսկ՝ զրահապատ։ Կամ՝ հեծանիվ է քշում, խայտառակություն է, բա մենք սե՞նց երկիր ենք, պատկերացնո՞ւմ եք, վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշով պետք է գնա, էշն ավելի արագ է, ի՞նչ ինքնաթիռ, ձիով, սայլով։ Այ էդ ժամանակ կասեինք, որ բան է փոխվել։ Սա հուսահատության քարոզչություն է, որը հեղափոխությանը նախորդած տարիներին արվել է, որ բան չի փոխվի, յոլա գնացեք, եղունգ ունեք՝ գլուխ քորեք, արտագաղթեք եւ էսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Տպել
5339 դիտում

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել