Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները լուրջ չեն վերաբերվում Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա: Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մինասյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին եւ ասել, որ Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել ԱԺ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ «Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել ԱԺ-ից դուրս»,- ասել է նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Միքայել Մինասյանն այն մարդը չի, որ կարողանա Հայաստանում ներքաղաքական խնդիրների վերաբերյալ գնահատականներ տալ: «Նախկին իշխանությունների գնացքը վաղուց գնացել է եւ Միքայել Մինասյանն էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչ է: Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է նա ասում»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ բոլոր այն փորձերը, որոնք կարվեն խորհրդարանից դուրս ընդդիմություն ձեւավորելու համար, դատապարտված են: «ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, ամեն ինչ անելու է, որ որեւէ հարց խորհրդարանից դուրս չմնա եւ բոլորը բերվելու են ԱԺ հարթակ: Ես հորդորում եմ սիզիփոսյան աշխատանքով չզբաղվել»:

Էդմոն Մարուքյանն ասում է, որ հասարակությունն արդեն իսկ իր համար ընտրել է ընդդիմություն: Հարցին՝ արդյո՞ք Միքայել Մինասյանի ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, Մարուքյանը պատասխանեց. «Նման կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց որեւէ շանս չկա»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ ԱԺ-ում մեկնաբանելով Սերժ Միքայել Մինասյանի հայտարարույթունը, թե ԱԺ-ում իրական ընդդիմություն չկա, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն «Իմ քայլին» կից ուժեր են, ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Ով ինչ ասում է՝ իրա համար է ասում, դու ուզում ես, որ ես երկու բառ ասեմ, բայց Ծառուկյանին հունից չեք կարող ասել: Եթե անվանական Ծառուկյանին, ԲՀԿ-ին ասի, դա՝ ուրիշ»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ խորհրդարանում երկու ուժ կա, որից մեկն էլ ԲՀԿ-ն է եւ ըստ էության Մինասյանի խոսքն ուղղված էր նաեւ ԲՀԿ-ին, Ծառուկյանը մեկնաբանեց. «Մենք կենտրոնամետ ուժ ենք, մեր ցանկությունն է, որ լինի տնտեսական հեղափոխություն, որ մարդիկ հետ գան: Մենք հազար խնդիր ունենք լուծելու, եղբայր, եթե ամեն մեկս պետք է մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի...»:

ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր էլ՝ Նաիրա Զոհրաբյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մինասյանի հայտարարությանն ասաց, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում նաեւ Միքայել Մինասյանը, իրավունք ունի ունենալ կարծիք: «Այսօր «Իմ քայլը» իշխանություն է, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն էլ ընդդիմություն են՝ որքան էլ, որ առանձին գործիչներ ցանկացած այլ ձեւակերպումներ տան: Իսկ ինչպիսի ընդդիմություն կլինեն, կաշխատենք, կտեսնենք: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն ԱԺ-ում որպես ընդդիմություն կատարելու է իր լիազորությունները»:

Դիտարկմանը, որ Միքայել Մինասյանը հայտարարել է, թե այս պահին հասարակությանն ընդդիմություն անհրաժեշտ չէ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանն առաջիկայում կունենա մամուլի խոսնակ, որը կպարզաբանի նրա խոսքերը: Ես Միքայել Մինասյանի խոսնակը չեմ»:

ԼՀԿ-ից Արման Բաբաջանյանն էլ հայտարարում է, որ Միքայել Մինասյանը փորացավ ունի, որը բոլորին է հայտնի: «Ես ինչու պետք է մեկնաբանեմ Միքայել Մինասյանի խոսքերը: Ես նրա փորացավն էլ եմ հասկանում: Լուսանցք նետված քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ, ՀՀԿ-ական նախկին գործիչներ միմյանց հերթ չտալով խոսում են ԱԺ-ում ԼՀԿ-ի կատարած գործողությունների մասին: Չենք հայտարարում մեզ ընդդիմություն, մենք այդպիսին ենք եւ մեր գործունեությունը եւ մեր անելիքը դրա վկայությունն է: Մենք պատվիրակված ենք մեր ներկայությամբ ԱԺ-ում լինենք ընդդիմություն եւ մեր աշխատանքը կատարելու ենք սրբորեն:

Յուրաքանչյուր մարդու իրավունք է՝ փորձեր անել քաղաքականություն վերադառնալու եւ դրսեւորվելու: Ես համոզված եմ, որ ժողովրդի ընտրությունը պետք է հարգել, մենք էլ, որպես քաղաքական դիրքավորված ուժ, ամենի ինչ անելու ենք, որ քաղաքական օրակարգը պահենք ԱԺ-ում եւ այդ օրակարգը բացառապես տեղի ունենա խորհրդարանում, որովհետեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերը կարող են ոչ քաղաքական դրսեւորումներ բերեն, որոնք չեն բացառում զենքով իշխանության գալու փորձերը»,- ասաց նա:

Տպել
6849 դիտում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը