Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

Սոցցանցերում քննարկվում է, որ Երեւանում ընդամենը մեկ կետում են վաճառում հեղուկ գազ: Օգտատերերը նշում են, որ այդ մեկ կետն էլ, օգտվելով առիթից, հեղուկ գազի գինը 200 դրամից դարձրել է 220 դրամ:

«Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մենք ժամանակին այս ոլորտում ուսումնասիրություն կատարել ենք: Բազմաթիվ վաճառքի կետեր կան, որոնք զբաղվում ենք հեղուկ գազի իրացմամբ: Մեր ունեցած տեղեկություններով՝ կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել, որն էլ իր ազդեցությունն է թողել ներքին շուկայի գների վրա»,- ասաց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովը հատուկ ուշադրություն չի դարձնում այս ոլորտին, քանի որ բազմաթիվ մանրածախ վաճառողներ կան ոլորտում:

Մեր հարցին, թե այս դեպքում ընդամենը մեկ ընկերությո՞ւն է կարողացել օգտվել այս ամենից եւ հեղուկ գազ ներկրել, Շաբոյանը պատասխանեց. «Ես, որ նշեցի բազմաթիվ ընկերություններ կան մանրածախ վաճառքում, դա նշանակում է, որ այստեղ մրցակցության սահմանափակման խնդիրներ չկան, եւ մեր ունեցած տեղեկություններով, քանի որ հեղուկ գազը ամբողջությամբ ներմուծվում է, կապված ճանապարհների փակման հետ որոշակի դեֆիցիտ է առաջացել, առաջարկը կրճատվել է, որն էլ իր ազդեցությունն է թողել ներքին շուկայում` գների վրա: Այսինքն, սա կապված է առաջարկի-պահանջարկի հետ եւ կարծում եմ՝ սա ժամանակավոր բնույթ է կրում»:

Շաբոյանը նշեց, որ հատուկ ուսումնասիրություն չեն անցկացրել այս ուղղությամբ: Մեր հարցին՝ իրականացնելո՞ւ են, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Քանի որ շուկայում բազմաթիվ մանրածախ վաճառողներ կան մենք հատուկ ուշադրության կենտրոնում չենք պահում այս շուկան, բայց եթե չկարգավորվի կամ շարունակվեն երեւույթները, բնականաբար ուսումնասիրություն կնախաձեռնենք` հաշվի առնելով նաեւ, որ սոցիալական նշանակության ապրանք է հանդիսանում»:

Տպել
1753 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով