Երևան
12 °C
Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգեւատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։ Այս տվյալը հրապարակել է քաղաքապետը 21.01.2018-ին «Ազատություն» ռադիոկայանին տված Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում։ Ընդ որում, Մարությանը նշել է, որ ինքն իրեն պարգեւատրում չի հատկացրել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ի դեպ, Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր նաեւ, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ, սա պարգևատրման նշված չափից շուրջ տասնհինգ անգամ ավելի շատ է։
Ամանորյա պարգեւավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Քաղաքի գործող իշխանությունը անփոփոխ ձեւով բաշխել է նախկինում պլանավորած պարգեւավճարները՝ որոշելով հետագա պարգեւատրումների համար կիրառել աշխատատանքի արդյունավետության գնահատման գործակից եւ յուրաքանչյուր աշխատակցին պարգեւատրել ըստ այդ գործակցի։
Քաղաքապետարանը հայտնել է, որ պատրաստ է հրապարակել պարգեւատրումների անվանական ցանկը, եթե Արդարադատության նախարարությունը եզրակացություն տա, որ այդ հրապարակումը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությանը։
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում մասամբ ներկայացրել է խնդրի վերաբերյալ դիրքորոշումը՝ նշելով, որ «դա համարվում է անձնական տվյալ և գործատուն կարող է միայն /աշխատակցի/ գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի:
«Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»։
Քաղաքային իշխանությունը համոզմունք ունի, որ պարգեւավճարների կիրառումը գործուն միջոց է՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը եւ խթանելու որակյալ կադրերի ներգրավումը։ Պարգեւատրումների պրակտիկան շարունակվելու է, այս կամ այն աշխատակցին պարգեւատրելու որոշումը կամ պարգեւավճարների չափը սահմանվելու է՝ գնահատելով նախընթաց ժամանակահատվածում նրա աշխատանքը», - ասված է նրա գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է
Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ
Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ
Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն
Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ
Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ. ի՞նչ է քննարկվել
Ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածը հիվանդանոցում է
Գլխավոր դատախազությունը նախկին դատավորից բռնագանձման պահանջ է ներկայացրել
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենը հետևել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհաշինական աշխատանքներին
Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 14-ին
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին
Վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են ԵՄ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին հարցեր
Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի ԱԳ փոխնախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT