Երևան
12 °C
Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող 5 երիտասարդները կալանավորվել են:
Այս մասին մեր զրույցում ասաց մեղադրյալների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:
Ի պատասխան մեր հարցին պաշտպան էրիկ Ալեքսանյանն ասաց, որ թեեւ երիտասարդնեը ընդունում են, ընդունել են դեպքը եւ զղջացել կատարվածի համար, սակայն մեղադրանքը չեն ընդունում՝ հոդվածի հետ համաձայն չլինելու պատճառով: Նրանք պնդում են, որ խուլիգանություն չեն կատարել: Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել երիտասարդներին:
Մեր հարցին, թե երիտասարդներից մեկի ձեռքին եղած զենքը օրինակա՞ն է, թե՝ ոչ, Ալեքսանյանը պատասխանեց, որ դա մեկնարկային ատրճանակ է, որը ոչ հրազեն ոչ էլ գազային զենք չի հանդիսանում: Մյուս հարցին, որ տեսանյութում նաեւ երիտասրադների ձեռքին մահակներ էին երեւում, պաշտպանը պատասխանեց, որ դրանք ոչ թե մահակներ են եղել այլ՝ պլաստմասե իրեր, որոնք չեն կարող ըստ նրա հանդիսանալ ոչ զենք, ոչ էլ՝ որպես զենք օգտագործվող առարկա:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել է խաչմերուկում իրար չզիջելն ու ձայնային ազդանշան տալը։ Մեր զրույցում, սակայն, 5 երիտասարդի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչ դեպքը վիճաբանություն է տեղի ունեցել իր վստահորդների եւ «Մերսեդեսի» վարորդի միջեւ՝ այլ վայրում: Ըստ պաշտպանի՝ վիճաբանության պատճառը եղել է իր վստահորդների հասցեին անձնական վիրավորանք հասցնելը, որն էլ պատճառ է հանդիսացել նման վարքի դրսեւորման:
Կալանավորված երիտասարդներն ընկերներ են՝ Երեւան քաղաքի բնակիչներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ
Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)
Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած
Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի
Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի
Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT