Եկեք քննարկենք եղանակը. Արմեն Գեւորգյանը խուսափեց Մարտի 1-ի վերաբերյալ հարցերից

Մի քիչ անսովոր իրավիճակում եմ հայտնվել, որովհետեւ անընդհատ դատարանի որոշումները ես պետք է հրապարակեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ մերժեց երկու կողմերի բերված վերաքննիչ բողոքը: Սա նշանակում է, որ Արմեն Գեւորգյանը կմնա ազատության մեջ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք դատարանի որոշումը, Գեւորգյանն ասաց, թե ինքը երբեք սովորություն չի ունեցել դատարանների որոշումներին գնահատական տալ: «Դատարանի որոշումները պետք է կատարվեն»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այնուամենայնիվ, իր կարծիքով, մարտի 1-ին բանակը ներգրավվե՞լ է ներքաղաքական գործընթացներին, նա պատասխանեց. «Դա պատկան մարմինների գործառույթներն են, ես որքանով ներգրավված եմ այս գործում, ունեմ պարտավորություն՝ իմ ունեցած տեղեկությունները չհրապարակելու, ուստի նորից եմ խնդրում՝ ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, միեւնույն է, չեմ պատասխանելու: Ես շատ պարտաճանաչ քաղաքացի եմ, քննության գաղտնիքը հարգում եւ պահպանում եմ»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռեւս ամռանն արված հայտարարությանը, թե մարտի 1-ն արդեն բացահայտված է, Արմեն Գեւորգյանն ասաց. «Իրենք են հայտարարել, որ մարտի 1-ը բացահայտված է, իրենց էլ հարցրեք: Ես տեսակետ չունեմ այն հարցերի վերաբերյալ, որոնք քրեական գործով ինձ չեն վերաբերվում»:

Անդրադառնալով սահմանադրական կարգի տապալման հոդվածին, նա ասաց. «Այդ հոդվածը վերաբերում է լրիվ ուրիշ դրվագի, լրիվ ուրիշ թեմայով է, ուրիշ մարդկանց հետ է կապված»: Հարցին, թե դա առնչություն չունի՞ մարտի 1-ի դեպքերին, նա արձագանքեց. «Հետո ի՞նչ»: Գեւորգյանը շատ հարցերի չպատասխանեց՝ լրագրողներին խորհուրդ տալով քննարկել եղանակը:

Տպել
2155 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի