Նախագիծը վիճելի դրույթներով կառավարության օրակարգ ներառելու դեպքում փաստաբանները բողոքի ցույց կանեն

2019 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը:

Նախագծով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել (այսուհետ՝ վիճելի դրույթներ):

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Գևորգ Դավթյանը, Նիկոլայ Հակոբյանը, Էռնեստ Աբելյանը, Վահե Եփրիկյանը, Արամ Օրբելյանը, Լևոն Թորոսյանը, Թաթուլ Խուդատյանը, Լուսինե Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:

Բանախոսները հիմնականում ներկայացրել են հետևյալ տեսակետները՝

  • Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով.
  • Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի.
  • Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին.
  • Նախագիծը փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող տնտեսավարող հիշյալ սուբյեկտների նկատմամբ այլ հարկային ռեժիմ կիրառվելու.
  • Նախագծի ընդունման դեպքում թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով: Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները.
  • Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից.
  • Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին.
  • Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունը ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում.
  • Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ՝

  1. Կազմակերպել քննարկումներ և մասնակցել այլ հանրային միջոցառումներին, որոնք վերաբերում են Նախագծի վիճելի դրույթներին:
  2. Զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել Նախագծի թերությունները:
  3. Իրավասու պետական մարմիններին ներկայացնել առարկություններ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ:
  4. Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:
  5. Իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) Նախագիծը վիճելի դրույթներով ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառվելու դեպքում, նիստի օրը ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ իրականացնել խաղաղ բողոքի ակցիա.

բ) ՀՀ կառավարության կողմից Նախագիծը վիճելի դրույթներով ընդունվելու դեպքում 3 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

գ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում 7 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

դ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում անորոշ ժամկետով բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

  1. Սահմանել, որ վերոհիշյալ գործողությունները կկազմակերպի 19.01.2019թ. ակումբի նիստում ձևավորված նախաձեռնող խումբը, որը կարող է համալրվել նոր անդամներով:
Տպել
1700 դիտում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից