ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանն է հաղորդակցել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» դիմումները. փաստաբան

«Մարտի 1-ի» գործով փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հետեւյալ գրառումը, որտեղ անդրադառնում է տարիներ առաջ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի բողոքին, որով նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ու այդ դիմումի առնչությամբ ՄԻԵԴ արձագանքին, երբ օրեր առաջ ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել Հայաստանի կառավարությանը, որը փաստորեն, արդեն Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում.  

«15/01/2019թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի Կառավարությանն է հաղորդակցել Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի դիմումները։

Այս դիմումներից առաջինը ներկայացվել է ՄԻԵԴ դեռեւս 01/04/2010թ․-ին, իսկ հետագայում՝ մինչեւ 27/04/2011թ․-ը (երբ դիմողը դեռ անազատության մեջ էր) լրացումներ են կատարվել բողոքների ծավալում եւ կից ներկայացված ապացույցների կազմում։

ՄԻԵԴ ներկայացրած բողոքում դիմողի անունից նշվել էր, որ դիմողի նկատմամբ հետապնդումներն ու նրա դատապարտումը պայմանավորված է եղել իր՝ 20/02/2008թ․-ից մինչեւ 01/03/2008թ․-ը բողոքի քաղաքական ցույցերի եւ երթերի ժամանակ իր քաղաքական ելույթների, իր ընդդիմադիր քաղաքական կեցվածքով եւ գործունեությամբ։ Հետապնդումներն ու իր դատապարտումը երակարաժամկետ ազատազրկման հիմնված չի եղել որեւէ նվազագույն ապացուցողական շեմ բավարարող փաստակազմի վրա, իրականացվել է փաստերի խեղաթյուրմամբ եւ իրավունքի սխալ մեկնաբանություններով։ Ի վերջո, իր դեմ հետապնդումները եւ իր դատապարտումն իր հիմքում ունեցել է բացառապես քաղաքական մոտիվացիա եւ նպատակ է հետապնդել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունն եւ, միաժամանակ, պատժել իրեն նման գործունեության եւ համահունչ հայացների արտահայտման համար։

ՄԻԵԴ-ը Կառավարությանն առաջադրել է հետեւյալ 2 հարցերը (ինչն անուղղակիորեն նշանակում է, որ սույն գործի քննությունը տեղի է ունենալու այս հարցադրումների շրջանակում)․

1․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ կալանքը (12/10/2009թ․-ից մինչեւ 19/01/2010թ․-ը) համատեղելի է եղել ՄԻԵԿ 5 § 1 հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ նրա նկատմամբ կամայականություններից եւ անօրինական կալանքից պաշտպանության պահանջին։

2․ Արդյո՞ք դիմողի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ եւ նրա դատապարտմամբ չեն խախտվել ՄԻԵԿ 10 եւ 11 հոդվածներով նախատեսված դիմողի ազատ արտահայտվելու եւ խաղաղ հավաքների իրավունքները։

Քանի որ դիմողն առ այսօր այս մասին որեւէ հրապարակում չի կատարել, եւ, նկատի ունենալով, որ հարցը հանրային կարեւորության եւ ուշադրության դաշտում է, ապա տեղեկացնեմ նաեւ, որ դիմողի (նրա Հանրապետության վարչապետ ընտրվելուց հետո, 22/06/2018թ․-ին) հետ խորհրդակցելուց հետո, նա խնդրել էր իր դիրքորոշումը փոխանցել ՄԻԵԴ-ին, համաձայն որի․

- Դիմողը հրաժարվել է իր դիմումով բողոքների շրջանակներում իրեն պատճառված բարոյական եւ նյութական վնասի, ինչպես նաեւ՝ կրած ծախսերի դիմաց Հայաստանի դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց․

- Արդարացի փոխհատուցման որեւէ պահանջ չի ներկայացվելու նաեւ գործի քննության հետագա փուլերում՝ համարելով, որ իր գործով ՄԻԵԴ կողմից արդարադատության իրականացումը եւ ճշմարտության վերհանումը նա դիտարկելու է որպես իր դեմ ապօրինի հետապնդումների եւ երկարաժամկետ ազատազրկմամբ պատճառված բարոյական եւ նյութական վնասի ամբողջական հատուցում․

- Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին։

Շատերդ նկատած կլինեք, որ մարտիմեկյան ոճրագործության բացահայտման դեմ ուղղված հակաքարոզչության հիմնական «փաստարկներից» մեկն այն էր, թե իբր իրականացվող քննությամբ փորձ է կատարվում պետության գործադիր իշխանության ղեկավարի կողմից իր պատասխանատվությունը բարդել այլոց վրա։ Ահա եւ այդ դատավարության վերաբերյալ միջազգային-իրավական վարույթը։ Իսկը առիթն է միջազգային անկախ եւ անկողմնակալ ատյանի կողմից այդ «մեղքի» գնահատականը տալու համար։

Ամենեւին էլ կասկածի տակ չառնելով ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցչի պրոֆեսիոնալիզմն ու բարեխղճությունը, կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայացուցչությունն այս գործով պետք է իրականացնել կամ կազմակերպել ոչ ստանդարտ լուծումներ գտնելով (որովհետեւ իրավիճակը ոչ միայն ոչ ստանդարտ է, այլ նաեւ՝ աննախադեպ, վերջին բառի իսկական, այլ ոչ վերջին օրերին չարչրկված եւ արժեզրկված իմաստով)՝ նպատակ ունենալով չստվերել ՄԻԵԴ-ում այս գործով դատավարության մրցակցայնության սկզբունքը։

ՀԳ․ ժամանակ ունենալուս պես, իրավունքի եւ արդարադատության ոլորտում մեր հետաքրքիր ժամանակի մասին մտքերս ի մի կբերեմ ու կշարադրեմ։ Մենք իրապես աննախադեպ եւ հետաքրքիր ժամանակ ենք ապրում Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ՝ որեւէ այլ պետության։ Վստահ եմ, որ մենք ոչ միայն մեծ հավելյալ արժեքով ենք դուրս գալու այս վիճակից, այլ նաեւ՝ ուղենիշ ենք լինելու նման հարցերում մեր հասակակից այլ պետությունների համար, իսկ արդար եւ ճշգրիտ լուծումների առումով՝ պատմական օրինակներ են թողնելու հետագա սերունդների համար։

ՄԻԵԴ-ը դեռ չի տեղադրել այս տեղեկատվությունն իր HUDOC բազայում։ Այստեղ կտեղադրեմ հրապարակվելուն պես։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9330 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում