Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձեւակերպում էր. ինչ սպասել Փաշինյանի հայտարարությունից եւ Ադրբեջանի պատասխանից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի վերջին հայտարարությունը հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը, նշել է. «Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում անկյունաքարը հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է: Հարց է առաջանում, արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել»:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀԺ-ի հետ զրուցում նշեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցչի արած հայտարարությունը զարգացումների տրամաբանական շարունակությունն է: «Կարծում եմ, որ այս պահին ունենք բավականին բարդ իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը ներքին սպառման համար արված հայտարարությամբ Ադրբեջանին ուղերձ հղեց՝ ասելով, որ նախկինում արծարծված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը չի կարող մեզ համար ընդունելի լինել:

Ես կարծում եմ, որ գնալով ավելի կսրվի Ադրբեջանի հռետորաբանությունը: Մենք պետք է պատրաստ լինենք նոր զարգացումների, որովհետեւ Ադրբեջանի այն քաղաքականութնունը, որ սահմանի վրա՝ բանավոր պայմանավորվածություններով, կայունություն ապահովելը մեզ թմրեցնելու համար էր: Մեր իրավունք չունենք տրվելու ադրբեջանական նմանօրինակ նվերներին, պարգեւներին, որոնք ժամանակ շահելու համար են, որպեսզի սպառազինության համալրումների հաշվին այնպիսի առավելությունների հասնի, որն իրեն թույլ կտա գնալ այնպիսի գործողությունների, որն այսօր չենք էլ հաշվարկում»:

Հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հարցադրումը՝ «արդյո՞ք հարկավոր է Փաշինյանի նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել», սպառնալիք է, Բաբաջանյանը պատասխանեց. «Մենք այդ սպառնալիքն ամեն օր պետք է դիտարկենք եւ ամեն օր պիտի պատրաստ լինենք այդպիսի զարգացման»:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը պետք է նման հայտարարություն աներ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Եթե դա ներքին սպառման համար արված հայտարարություն չի, դա իրերն իրենց տեղը դնելու եւ Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձեւակերպում էր: Մենք պետք է հասկանանք, թե ադրբեջանական կողմն ինչ զիջումների է պատրաստ, որից հետո հայկական կողմը պատրաստ է խոսել զիջումների մասին: Հայաստանը 1994 թվականից հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա մնա Մինսկի խմբի շրջանակներում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ այն կարծիքին է, որ նախարարության խոսնակի պատասխանը չէ, որ պետք է հիմք ընդունել: «Դա պատասխան չէի համարի: Եթե որեւէ մեկը պետք է պատասխաներ, ապա դա պետք է աներ Ալիեւը: Դա տեսակետ է՝ ոչ առաջին դեմքի: Այդ տիկնոջ ասածի մեջ որեւէ տրամաբանություն չկա: Նա ասում է, որ բանակցություններից առաջ որեւէ բանաձեւ չպետք է հայտարարվի եւ դա նշանակում է, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացներից: Դա այդպես չէ, գոնե Մինսկի խումբն այդպես չի մտածում, որովհետեւ վարչապետ Փաշինյանի ասածը առնչվում է Մինսկի խմբի նախորդ հայտարարության հետ, որը եւս ուղղված է բանակցության համար համապատասխան պայմաններ ստեղծելուն»:

Խոսելով այն մասին, թե Ադրբեջանը պետք է զիջումների մասին հայտարարություններ անի, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Հայկական կողմը իրեն այնպես է պահել, որ անընդհատ խոսել է նախապես ինչ-որ զիջումների մասին, իսկ Ադրբեջանը՝ երբեք: Նույնիսկ կարգավիճակի առաջարկը, որն անում է Ադրբեջանը, շատ ավելի ցածր է այն կարգավիճակից, որն այսօր ունի Արցախի հանրապետությունը: Սա անընդունելի է: Այդ կնոջ հայտարարությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանն Արցախը չի դիտարկում որպես սուբյեկտ: Խոսելով 20 տոկոս զավթված հողերի մասին, ինքը նկատի ունի ԼՂՀ-ն՝ ամբողջությամբ»: 

Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը լիովին հակասում է Մինսկի խմբի հորդորին: «Այդ փաստաթղթի տակ ստորագրել է իրենց արտաքին գործերի նախարարը, որ իրենք պետք է պատրաստեն իրենց հասարակությանը խաղաղության: Հասարակությանը խաղաղության այդպես չեն պատրաստում, երբ անընդհատ հայտարարում են, որ հայը զավթել է: Նրանք այդպես իրենց հասարակությանը նախապատրաստում են պատերազմի եւ հայկական կողմը պետք է այդ ուղղությամբ աշխատի»:  

Տպել
5781 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է