«Իմ քայլի» պատգամավորը վստահեցնում է՝ կառավարության նոր ծրագիրն ունենալու է թիրախային թվեր, որին ձգտելու է գործադիրը

Ազգային ժողովում շուտով քննարկվելու է կառավարության ծրագիրը: Նախատեսվում է փետրվարի 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Մի քանի օրից էլ հավանաբար կառավարության ծրագիրը կուղարկվի խորհրդարան՝ փակ քննարկման եւ դիտարկումներ անելու համար:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց որ այս շաբաթ ծրագիրը կքննարկեն, բայց հավելեց, որ չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա: «Հանձնաժողովներն առանձին իրենց դիտարակումները կներկայացնեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական առումով, այնպես որ կտեսնենք՝ ինչ են առաջարկում կառավարությունից, ըստ այդմ էլ առաջարկներ կներկայացնենք»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հայտարարել էր, որ այսպիսով՝ հեղափոխության քաղաքական մասն ավարտված է եւ տրված է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Վարչապետի հայտարարությունից ենթադրելի է, որ կառավարությունն այնպիսի ծրագիր է ներկայացնելու, որը նպաստելու է տնտեսական հեղափոխությանը: «Հայկական ժամանակ»-ը տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե կառավարության ծրագիրն ինչպե՞ս է նպաստելու տնտեսական հեղափոխությանը:

«Տնտեսական հեղափոխությունն այն առաջնահերթությունն է, որն այս փուլում կարեւորում է կառավարությունն ու վարչապետը, ինչպես նաեւ քաղաքական ուժը: Տնտեսական քաղաքականության էլեմենտները ինչպես կարտահայտվեն ծրագրում, կարծում եմ, որ պարզ է: Մենք հիմա փաստացի գնում ենք տնտեսական ֆարմացիայի փոփոխության, ինչպես նախկինում ասում էինք՝ քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգից անցում ենք կատարում շուկայական համակարգի: Խորհրդային միությունը փլուզվելուց հայտարարեցին, որ վարչահրամայական համակարգից անցնում ենք շուկայական համակարգի, բայց չստացվեց: Հիմա մենք ուզում ենք եւ նպատակադրվել ենք, որ պետք է անցնենք իրական շուկայական համակարգի»,- նշեց Հայկ Գեւորգյանը:

Այնուհետ, Գեւորգյանը հստակեցրեց, թե հեղափոխական կառավարության ծրագիրն ինչ մեսիջներ է պարունակելու: «Թե դա կառավարության ծրագրի մեջ ինչպիսի դրույթներով կամրագրվի (նկատի ունի տնտեսական հեղափոխությանը նպաստող գործոնները- հեղ.), կարելի է կռահել: Մասնավորապես, ամրագրված կլինի, օրինակ, արհեստական մոնոպոլիաների բացառումը, հովանավորչության բացառումը, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման բացառումը: Այն դրսեւորումները, որոնք հիմա ունենք, կամրագրվեն եւ կկրեն համակարգային բնույթ: Ցուցանիշային մասով պետք է կարեւորվի նաեւ տնտեսության արդյունավետության բարձրացումը: Այսինքն՝ մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ արտաքին շուկայում, եւ ներսում տնտեսվարողների միջեւ պետք է լինի մրցակցություն»:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ կառավարության նախորդ ծրագիրը թվեր չէր պարունակում, ինչը նախկին իշխանությունների կողմից քննադատվեց, այս ծրագրում թվաբանություն լինելո՞ւ է, Հայկ Գեւորգյանը պատասխանեց.

«Նախորդ ծրագիրը, որ թվեր չէր պարունակում, դա բնական էր, որովհետեւ դա ժամանակավոր կառավարության ժամանակավոր ծրագիր էր, որը պետք է հենված լիներ այն իրողությունների վրա, որոնք այդ պահին կային: Հիմա արդեն հնգամյա ծրագիր է կազմվելու, որը կունենա մակրոտնտեսական ցուցանիշների մասով որոշակի տվյալներ՝ թիրախային, որին ձգտելու է կառավարությունը»:

Տնտեսական հեղափոխության կարեւոր գործիքներց է նաեւ «Հարկայի օրենսգիրքը», որի փոփոխման հարց է այս պահին քննարկվում: Հանրային քննարկման դրված նախագիծը խնդրահարույց կետեր ունի: Հայկ Գեւորգյանն ասում է, որ վերանայումներ պարտադիր են լինելու: «Այն նախագիծը, որը դրված է հանրային քննարկման, կարծում եմ, շատ էական փոփոխություններ կկրի: Այստեղ կարեւոր է գործադիրի եւ օրենսդիրի համատեղ աշխատանքն այդ նախագծի վրա: Կարծում եմ, որ մենք լավ արդյունքներ կգրանցենք»:

Կառավարության ծրագրից զատ հաջորդ ինտրիգային նախագիծը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն է: Այս նախագծով նախատեսվում է նախարարությունների թվի կրճատում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեր զրույցում տեղեկացրեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը եւս մոտ ապագայում կլինի Աժ-ում: «Հստակ չեմ կարող ասել՝ ինչ ժամկետում, բայց վերջնական փուլում է»,-ասաց նա եւ նշեց, թե ենթադրում է, որ ինչպես նախապես ասվել է՝ նախարարությունների թիվը 17-ից 12- կդառնա:

Սուպերվարչապետական համակարգի վերացման հետ կապված էլ Լիլիթ Մակունցը նշեց, որ դրան պետք է հասնել քայլ առ քայլ: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչ նկատի ունի քայլ առ քայլ սուպերվարչապետական համակարգը վերացնելու մասին հայտարարելով, Մակունցը նշեց. «Այս պահին չեմ կարող ասել՝ որոնք կլինեն այդ քայլերը, բայց ամենաառաջինը պետք է խորհրդարանն իր վերահսկողական եւ բոլոր գործառույթներն ամբողջովին անի եւ ապա տեսնի, թե ինչ է մեզ ավելի անհրաժեշտ եւ այդ ուղղությամբ էլ գնա, բայց նախ օգտագործի այն ամբողջ գործիքակազմը, որ ունենք, որը սովորաբար չենք կիրառում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդիմություն էր, անընդունելի էր համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը լինեն վարչապետին առընթեր մարմիններ, այժմ, երբ իշխանության են, այդ փոփոխությունները չիրականացնելով, չի՞ ստացվում, որ ինչ-որ տեղ իրենց սկզբունքներից հետ են կանգնում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց.

«Ցանկացած հարց, երբ քննարկում ենք, պետք է հաշվի առնենք այն իրավիճակը, որում տեղի են ունեցել այդ քննարկումները: Մենք ունենք թափանցիկ անցկացված ընտրություններ, որոնք չեն վիճակվում որեւէ մեկի կողմից, որի արդյունքում ժողովրդի կողմից ձեւավորվել է իշխանություն: Այս պարագայում ասել, որ անձերով պայմանավորված կարող է որեւէ կամայականություն գործել՝ չի կարող: Մենք ուզում ենք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն խորհրդարանին հաշվետու լինեն: Պետք է մտածենք այն ձեւաչափը, որով հաշվետու կլինեն այդ կառույցները»:

Տպել
2608 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները