Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

«Այսօր հավաքվել ենք ոլորտի հետ կապված խնդիրները քննարկելու և արձանագրելու, թե ինչպես կարող է զարգանալ կառավարության համագործակցությունը գինեգործության ոլորտի հետ: Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է և այն, որ այսպիսի պատկառելի ներկայություն է ապահովվել, արդեն իսկ խոսուն փաստ է: Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք և դրանք թերևս կապված են ոչ միայն հասանելիության, այլև արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ: Որքանով հասկանում եմ, շատ դեպքերում հայկական արտադրության գինին մրցունակ է որակի, գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետև երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, քան փոքր խմբաքանակները, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում: Ամեն դեպքում դուք ավելի լավ գիտեք ոլորտի խնդիրները և հույս ունեմ, որ այսօր կկարողանանք բոլոր մանրամասներով դրանք քննարկել»,- դիմելով ներկաներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը:

Զեկուցվել է, որ վերջին շրջանում գինեգործության ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, որոնք նպաստել են նաև արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, 2017 թվականին 2016-ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր: Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016-ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, քննարկվել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման հնարավորություններին, տնտեսվարողներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերադարձնելիության ժամկետներին, արտահանման, հարկային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական ծրագրին, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է գինեգործության շարունակական զարգացումը և այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարևորել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել և դրանք ներկայացնել կառավարությանը՝ դրանք համատեղ կյանքի կոչելու նպատակով: Անդրադառնալով հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը: Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:

Տպել
2055 դիտում

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացվել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին