Ցավում եմ, որ նմանտիպ ֆիլմեր են Հայաստանում արգելափակվում. Սոս Ջանիբեկյանը՝ «Տատիկիս վարսեր»-ի մասին

Արդեն 5-րդ օրն է՝  կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը կրկնահացադուլի մեջ է:  Պատճառը Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է: Հովհաննես Գալստյանը հացադուլը շարունակում է Ազգային ժողովի այգում:

Այսօր կինոռեժիսորին են միացել մի շարք արվեստագետներ, դերասաններ եւ ռեժիսորներ: Գալստյանին աջակցություն ցուցաբերողների թվում էր նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը: Դերասանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ է ցավում, որ նմանատիպ ֆիլմերն իրենց ճակատագրով միշտ կանգնած են լինում տապալման եզրին, իսկ դրան զուգահեռ նկարվում են բազմաթիվ անորակ ֆիլմեր. «Այսօր էկրան են բարձրանում թե՛ անորակ հեռուստաֆիլմեր, թե՛ պոպկորն ուտելու, եւ թե կոմերցիոն ֆիլմեր»:

Սոս Ջանիբեկյանը «Տատիկիս վարսերը» ֆիլմի գլխավոր դերակատարներից է՝ Դանիելի կերպարն է մարմնավորում: Ֆիլմում ներկայացվում է 1900 թվականին Հայաստանում ծնողների սպանությունից հետո երեք եղբայրների՝ Դանիելի, Լեւոնի, Մուքոյի կյանքը: Անչափահաս երեք երեխաները որբանում են, եւ նրանց խնամքը հոգալու համար, սեփական հոգսերով ծանրաբեռնված հարազատները, որոշում են եղբայրներից ավագին՝ 14-ամյա Դանիելին, ամուսնացնել իրենից 9 տարով մեծ աղջկա հետ:

«Ամբողջապես սցենարին ծանոթ եմ, հստակ պատկերացում ունեմ՝ ֆիլմը ինչ կարող է դառնալ, թե՛ դերասանական կազմով, թե՛ օպերատորական եւ մնացած օղակներով: Ցավում եմ, որ նմանտիպ ֆիլմեր են Հայաստանում արգելափակվում, որոնք շատ հնարավոր է՝ մի օր ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնեն հայկական մշակույթն ու կինեմատոգրաֆիան»,-ասաց դերասանը՝ վստահեցնելով, որ նմանատիպ ֆիլմ Հայաստանում շատ քիչ է նկարահանվում, իսկ պետական կառուցների կողմից աջակցություն ստանալու փոխարեն հակառակն է արվում:

Անդրադառնալով Հովհաննես Գալստյանի խնդրին ՀՀ կառավարության ուշադրության անհրաժեշտությանը, Սոս Ջանիբեկյանն ասաց. «Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա իրենց մոտ ամեն ինչ շատ խառն է, որ փորձում են անցյալ տարիների մառախուղը վերացնել, բայց դա պետք է շատ արագ արվի: Այս ընթացքում չպետք է տուժի մեր արվեստն ու մշակույթը, առավելեւս նման ծրագրերը, որոնք ունեն դրսի գործընկերներ, դրսից ստացվող ֆինանսական աջակցություն, ծրագրեր, որոնք կարող են ստեղծել իսկապես փառատոնային ֆիլմ»:

Տպել
5901 դիտում

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել