ԱԺ պատգամավորները վախեցել էին, բոլորն ինձ հետ խոսելիս հարցում էին՝ ճի՞շտ է, որ նման բան եմ ասել. Գալստյան

Մարտի 1-ից ես պետք է դուրս գամ նկարահանման հրապարակ: Դա կլնի հացադուլի միջոցով, ջրադուլի, կամ իմ անձնազոհության միջոցով, բայց կանեմ: Եթե օրենսդիր մարմինը որեւէ լծակ չունի պարտադրելու իրենց ստորադաս կառույցին ՝ Ազգային կինոկենտրոնին, ես այլ քայլերի կդիմեմ: Այս մասին այսօր ասաց արդեն 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:

Կինոռեժիսորը նշում է, որ եթե պետությունը չի աջակցելու Ազգային կինոկենտրոնի կողմից արգելափակված «Տատիկիս վարսերը» կինոնախագծին, ապա ինքը կդիմի հասարակության աջակցությանը, կդիմի նաեւ դեսպանատներին, միջազգային հանրությանը, կհայտարարի, որ իր երկրում ստեղծագործողի իրավունքներն ապօրինի կերպով կասեցվել են:

«Հացադուլը ես շատ հեշտ եմ տանում, իսկ ջրադուլին կդիմեմ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ջրադուլը ջլատում է, իսկ ես չեմ ուզում ջլատվել, որովհետեւ մեծ գործ ունեմ դաժանագույն ոսոխի հետ, ի դեմս Ազգային կինոկենտրոնի տնօրինության եւ մաշկույթի նախարարության: Այդ ոսոխներին ես կտապալեմ, որովհետեւ նրանք հայաստանյան ֆիլմարտադրողին տանում են սնանկացման եւ ոչնչացման»,-ասաց կինոռեժիսորը:

Գալստյանը պարզաբանեց նաեւ այն տեղեկությունը, թե իբր պատրաստվում է դիմել Ազգային ժողովի պատգամավորներին, որպեսզի իրենց աշխատավարձերից հատկացնեն ֆիլմին: Կինոռեժիսորը հայտնեց, որ դա ասել է սարկազմով, կատակ է արել, սակայն Ազգային ժողովի պատգամավորներներից շատերը վախեցել են դրանից, եւ բոլորը իր հետ խոսելիս հարցրել են՝ ճի՞շտ է, որ նման բան է ասել:

«Ես Ազգային ժողովի պատգամավորներին չեմ վերադասում հասարակությունից, եթե դիմում եմ հասարակությանը ֆինանասական աջակցություն ստանալու համար, կդիմեմ նաեւ նրանց: Իհարկե՝ ճիշտ կլինի, որ Ազգային ժողովի հեղափոխական մասը ֆիլմի համար անհրաժեշտ գումարի ողջամիտ մաս հատկացնի «Տատիկիս վարսեր»-ին եւ մենք սկսենք աշխատանքները: Հետո, երբ վերջացնենք դատական պրոցեսները, շահենք դատը, շնորհակալության տեսքով կվերադարձնենք իրենց գումարները»,-ասաց Գալստյանը՝ հավելեով, որ եթե որպես կատակ ասված այդ միտքն այդքան լուրջ է ընդունվել, ապա՝ այո, դիմում է պատգամավորներին այդ խնդրանքով:

Հովհաննես Գալստյանը վստահեցրեց, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ մինչեւ կհավաքի ֆիլմի համար անհրաժեշտ գումարը: Նաեւ կոչ արեց հարթակ տրամադրել եւ բաց եթերում Ազգային կինոկենտրոնի հետ միասին քննարկել խնդիրը:

Տպել
3483 դիտում

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել