Երևան
12 °C
Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելափակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անձնական էջը։
Խնդիրն այն է, որ պատգամավորի՝ բուքմեյքերական ակումբների եւ տոտալիզատորների գովազդների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը դուր չի եկել այդ ակումբների եւ մի շարք լրատվական կայքերի աշխատակիցներին, վերջիններս էլ, ամենայն հավանականությամբ, բողոք են ուղարկել ֆեյսբուքին՝ Հակոբայնի էջն արգելափակելու պահանջով։ Այս մասին մեր զրույցում հայտնեց պատգամավորը, երբ նախաձեռնության վերաբերյալ հարցման արդյունքներին հետեւելու համար չգտանք Հակոբյանի ֆեյսբուքյան էջը եւ հետաքրքրվեցինք՝ ինչու է ջնջել այն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պատգամավորն օրենսդրական մի նախաձեռնություն էր մշակել, ըստ որի՝ լրատվամիջոցները պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվեն բուքմեյքերական ընկերությունների, տոտալիզատորների, շահումային խաղերի վերաբերյալ գովազդների տեղադրման հարցում (եւ ոչ միայն լրատվամիջոցները, այլ, ընդհանրապես, տվյալ գովազդների տեղադրման հարցում ոորոշակի սահամափակումներ մտցնել): Պատգամավորի այս նախաձեռնության նպատակը խաղամոլության աճի նվազեցումն է, այդ արատավոր երեւույթի դեմ որոշակի պայքարը։ Հրաչյա Հակոբյանի պնդմամբ՝ կա վիճակագրություն, ըստ որի՝ մեր բնակչության մոտ վեց տոկոսը պարբերաբար մասնակցում է այս վիճակախաղերին, այլ կերպ ասած՝ խաղամոլ է։
Հակոբյանն այս հարցի շուրջ քննարկման էր հրավիրել լրատվական կայքերի, հեռուստա եւ ռադիոալիքների ներկայացուցիչներին։ Վերջիններս կարծիք էին հայտնել, որ այդ սահմանափակումն ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենալու ԶԼՄ-ների վրա, քանի որ դրանք իրենց եկամուտների մի զգալի մաս հենց այդ գովազդներից են ստանում։ Ի վերջո, հանդիպման ընթացքում որոշվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային խումբ ստեղծել եւ մինչեւ փետրվարի 15-ը նոր առաջարկություններ ներկայացնել օրենսդրական նախաձեռնության մեջ փոփոխություններ անելու համար, այնպիսի փոփոխություններ, որոնք «հարմար» կլինեն նաեւ ԶԼՄ-ների համար։
Սրան զուգահեռ՝ երեկ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում վերոնշյալ նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում ծավալելու համար ստեղծել էր հարցում՝ «կողմ եմ գովազդին» եւ «դեմ եմ գովազդին» տարբերակներով՝ մեկնաբանության հատվածում նշելով հարցի բուն էությունը։ Երեկվա դրությամբ հարցման պատասխանները ցույց էին տալիս, որ քվեարկածների մոտ 90 տոկոսը կողմ էր գովազդների սահմանափակմանը, իսկ 10 տոկոսը՝ դեմ։ Այսօր, երբ փորձեցինք նորից նայել հարցման արդյունքները, չգտանք Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։ Պատգամավորը մեր զրույցում հայտնեց, որ իրականում Ֆեյսբուք սոցիալական ցանցն է արգելափակել իրեն․
«Երեկ երեկոյան, երբ հարցումը գրեցի իմ էջում, մի քանի ժամվա ընթացքում մոտ հազար օգտատեր քվեարկեց։ Արդյունքները ցույց տվեցին, որ քվեարկածների մոտ 90 տոկոսը կողմ է այդ գովազդների սահմանափակմանը։ Հետո մի պահ հանդիպում ունեի երեկոյան, այդ ընթացքում չէի հետեւում հարցմանը, երբ նորից ստուգեցի, տեսա որ մի կոնկրետ ժամից մի քանի վայրկյան պարբերականությամբ մեկը մյուսի հետեւից ահռելի թվով օգտատերեր մեկնաբանություն էին գրում, որ դեմ են գովազդների սահմանափակմանը, որ հիմա էլ ընկել ենք լրատվական կայքերի, ռադիոների հետեւից եւ այլն։ Որ նայում էի իրենց էջերը, հիմանակնում նշված էր, որ աշխատում են ինչ-որ բուքմեյքերական ընկերությունում»,- պատմեց Հակոբյանը՝ նշելով, որ այդ ընթացքում քվեարկության տոկոսային հարաբերությունը կտրուկ փոխվել է՝ 40 տոկոսից ավելին նշել էր, որ գովազդների սահմանափակմանը դեմ է։
Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ այդ ընթացքում իր լուսանկարներով ֆեյսբուքյան կեղծ հաշիվ է բացվել, որն իր պահանջով Ֆեյսբուքն արգելափակել է։ Արդեն այսօր հարցման մեկնաբանությունները կադրալու ժամանակ սոցիալական ցանցը հանկարծ արգեալափակել է պատգամավորին։ Վերջինս մի քանի ժամ է՝ չի կարողանում ցանցում որեւէ գործողություն կատարել․
«Ենթադրում եմ, որ նույն պահին արված այդ ահռելի քանակությամբ մեկնաբանությունները ինչ-որ տեղից ուղղորդված էին, եւ իմ էջն էլ հենց այդ օգտատերերն են «ռեփորթ» արել, որ Ֆեյսբուքն արգելափակի։ Որովհետեւ արգելափակելու բան չկար, ես հստակ մեկնաբանել էի, թե ինչ նպատակ ունի այդ օրենսդրական նախաձեռնությունը, որ այն ոչ թե լրատվամիջոցների դեմ է, այլ խաղամոլության եւ խաղամոլության պրոպագանդայի»,-շեշտեց պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այս պահին իր անձնական տվյալներն ուղարկել է Ֆեյսբուքին՝ խնդրանքով վերականգնել հաշիվը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ
Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր
Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է
Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք
530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ
Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան
ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ
Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ
Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ
Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան
Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ
Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար
Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ
4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը
Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT