«Վիկտոր Համբարձումյան» միջազգային մրցանակի գումարը 500 հազար ԱՄՆ դոլարից դարձել է 300 հազար դոլար

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում փետրվարի 13-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը:

Մրցանակը հիմնվել է 2009 թվականին եւ շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում նշանակալի գիտական արդյունքների համար՝ անկախ հավակնորդների քաղաքացիությունից: Մրցանակային ֆոնդը 300 հազար ԱՄՆ դոլար է: Նախորդ տարիներին դափնեկիրներից եւ ոչ մեկը հայաստանցի գիտնական չի եղել, թեպետ երկուսը ազգությամբ հայ էին: Այս տարին նույնպես բացառություն չէր:

2018 թվականի՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը դափնեկիրներին հանձնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս անգամ այն շնորհվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելի, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովի, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լեւ Յունգելսոնի գիտական խմբին՝ Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների եւ գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձեւավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար:

«Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարեւորությունը։ Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ եւ իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին: Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը: Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունը ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ եւ միեւնույն ժամանակ խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից է կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը եւ թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը: Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահները եւ մի շարք այլ ճանաչված աստղագետներ: Վերջերս ռուսական մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր եւ դիպուկ բնորոշում է»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ շատերին զարմացնող մրցանակային գումարի մեծությանը: «Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարեւորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության եւ գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ»,- նկատեց վարչապետը։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի գումարային արժեքը ի սկզբանե կազմել է 500 հազար ԱՄՆ դոլար: Գիտական հանրության շրջանում որոշակի դժգոհություն էր առաջանում, որ այդ միջոցները փաստորեն մշտապես դուրս են գալիս երկրից, որի կարիքը մեր գիտությունը մեծապես ունի: Առաջարկում էին՝ գոնե պայման ավելացվի, որ դրա մի որոշակի մասը ուղղվի հայ գիտնականների մասնակցությամբ գիտական նախագծերի իրականացմանը, կրթաթոշակների տրամադրմանը, հայ գիտնականների արտասահման ուղեւորությունների ֆինանսավորմանը: Իսկ արդեն 2017 թվականին իրականացվեցին գործնական քայլեր՝ չափանիշները վերանայելու եւ որոշակի փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Արդյունքում գիտական այս մրցանակն այսօր կազմում է 300 հազար ԱՄՆ դոլար, որից 100 հազարը հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվելու է Հայաստանում աստղաֆիզիկայի եւ դրան հարակից ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:

Ըստ նոր կարգի, 200 հազար դոլարը բաշխվում է հաղթող խմբի 3 անդամների միջեւ, որը նրանք ազատ են տնօրինել իրենց հայեցողությամբ: Մնացած 100 հազար դոլարը ուղղվելու է մասնավորապես հետեւյալ նպատակներին՝ 50 հազար դոլարի չափով՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը, 25 հազար դոլարի չափով՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորմանը, 15 հազար դոլարի չափով՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը, 7 հազար 200 դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին, 2 հազար 800 դոլարի չափով՝ դափնեկրի (դափնեկիրների) եւ մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոյանը կարծում է, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը միջազգային գիտական մրցանակների շարքում գտնվում է առաջին տասնյակում: Նա նաեւ համոզված է, որ այն իր տասնամյա գոյության ընթացքում դրական ազդեցություն է ունեցել մեր երկրում գիտության համապատասխան ճյուղերի զարգացման վրա: «Դա արտահայտվում է արտասահմանյան տարբեր գիտաժողովներին մեր երիտասարդ եւ ոչ միայն երիտասարդ գիտնականներին հրավիրելով, նրանք առաջարկներ են ստանում համատեղ ծրագրերի մասնակցելու եւ այլն»,- արձանագրեց ԳԱԱ նախագահը:

Հ.Գ. Պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ժամանել Հայաստան: Նրա մրցանակը ստացավ գործընկերը:

Տպել
3232 դիտում

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան