Նրանք, ովքեր փորձում են ճնշումներ իրականացնել, այդ տարբերակով են ուշադրություն դարձնում թատրոնին. Օրբելյան

ՀՀ մշակույթի նախարարության եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության միջեւ հակասությունները սկսվեցին 2018 թվականի տարեվերջից: Նախ, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում տվեց թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ նշելով, որ վերջինս աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում իրականացնում:

Մակունցը Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ուշադրությունն էր հրավիրել այդ հանգամանքի վրա եւ պահանջել խստագույնս հետեւել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից: Իսկ արդեն 2019-ի սկզբին Օրբելյանը հայտնվեց մշակույթի փոխնախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ուշադրության կենտրոնում: Ղարիբյանը ֆեյսբուքյան գրառում արեց՝ հրապարակային հայտարարելով՝ ինչ փոխնախարարի աշխատանքին է անցել, միջավայրում ստերի եւ ստախոսների քանակը հազարապատկվել է։ «Եվ որքան ցավալի է, որ դա մշակույթի ոլորտում է..... Չեմ կարող չբարձրաձայնել մի փոքր դետալ։ Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի թեկնածությունը ոչ թե ընտրվել է հազարների միջից՝ Գրեմմիի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, այլ ինքն է դիմել՝ մասնակցության համար»,-գրել էր Ղարիբյանը։ Ավելի ուշ Նազենի Ղարիբյանը հայտարարեց, որ Կոնստանտին Օրբելյանն օպերային թատրոնում զբաղեցնում է միանգամից 3 հաստիք՝ թատրոնի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ինչն արգելված է օրենքով:

Մշակույթի նախարարության կողմից արված նախազգուշացումների, «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը մեկնելու խոչընդոտների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:

Մաեստրո, վերջին շրջանում մշակույթի նախարարության լարվածությունը ձեր անձի նկատմամբ չի՞ խանգարում հանգիստ գործունեություն ծավալելուն:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր թատրոնում շարունակվում է աշխատանքային ակտիվ գործունեությունը: Իհարկե, հանգիստ գործունեություն իրականացնելու համար լինում են որոշ խանգարող հանգամանքներ, որոնցից ամենաէականը ֆինանսական միջոցների սղությունն է եւ մենք, փորձելով հաղթահարել ցանկացած խանգարող հանգամանք, աշխատում ենք ի շահ մեր Թատրոնի եւ մշակույթի: Ի դեպ, մի կարեւոր դիտարկում եւս. ցանկացած տեսակի ճնշում անչափ կարեւոր է յուրաքանչյուր ստեղծագործող անձի համար, նրանք, ովքեր փորձում են ճնշումներ իրականացնել, թեկուզ այդ տարբերակով ուշադրություն են դարձնում Թատրոնի գործունեությանը: Վստահեցնում եմ, որ Թատրոնում երբեւէ քաղաքական գործունեություն կամ քարոզ ծավալելու մտադրություն եւ փորձ չի եղել, քանի որ մշակույթը վեր է քաղաքականությունից եւ մենք հավատում ենք մեր գործի կարեւորությանն ու առաջնորդվում ենք բարձր արվեստին ծառայելու մեծագույն ձգտումով: Ինչ վերաբերում է «Գրեմմի»-ին առաջադրված լինելուն, ապա անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանություն տալ արդեն իսկ իրողություն դարձած փաստին: Մասնակցելով այդ հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը՝ ես ներկայացնում էի նաեւ մեր Թատրոնն ու երկիրը, ինչն, իրոք, պատվաբեր է ցանկացած արտիստի համար:

- Ձեր անվան եւ Օպերային թատրոնի շուրջ եղած նման խոսակցություններն ու քննարկումներն ինչպե՞ս են անդրադարձել թատրոնի մթնոլորտի վրա

- Ոչ, բարեբախտաբար մենք այնքան շատ ենք զբաղված ստեղծագործական ծրագրերով եւ դրանք իրագործելու մեծագույն ցանկությամբ, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող էականորեն վնասել կամ խոչընդոտել մեր ստեղծագործ աշխատանքին:

- Գո՞հ եք «Գրեմմի» մրցանակաբաշխությունից: Ի՞նչ տվեց ձեզ այդ մրցանակաբաշխությունը որպես արվեստագետ եւ ինչ տվեց մեր թատրոնին: Օպերային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին կխոսե՞ք:
- «Գրեմմի»-ին իմ առաջադրված լինելն իսկապես հաճելի էր եւ պատվաբեր: Ի դեպ, ես արդեն երրորդ անգամ էի առաջադրված, իսկ անցյալ տարի Հայաստանից ես եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն էինք առաջադրված: Պետք է նշեմ, որ այս տարի մինչեւ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր նաեւ հատուկ ընդունելություն առաջադրվածների պատվին, որը շատ հաճելի էր եւ ինչ-որ տեղ նաեւ հուզիչ: «Գրեմմի»-ին առաջադրված լինելը նաեւ գնահատականն էր իմ երջանկահիշատակ ընկերոջ՝ Դմիտրի Խվորոստովսկու պայծառ հիշատակին: Ինձ համար իսկապես մեծ բախտավորություն է եղել աշխատել համաշխարհային երաժշտական ասպարեզում իրենց մեծագույն ավանդն ունեցող արտիստների հետ: Պետք է նշեմ, որ ինչպես «Գրեմմի»-ին, այնպես էլ մյուս այլ մրցանակաբաշխություններին, համաշխարհային նշանակության միջոցառումներին իմ մասնակցությամբ ես ներկայացնում եմ Հայաստանն ու մեր Թատրոնը:

Նշենք, որ սույն հարցազրույցի ժամանակ, որն, ի դեպ, արվել է մինչ Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելը, նա հայտարարել էր նաեւ հետեւյալը.

«Ի դեպ, օրերս հրավեր ստացա Մետրոպոլիտեն օպերային թատրոնի տնօրենների խորհրդի նախագահ Անն Զիֆֆից՝ մարտի 8-ից 18-ը մեկնելու Նյու Յորք Մետրոպոլիտան օպերային թատրոն՝ քննարկելու իմ մասնակցությունը որպես խորհրդի ասոցացված անդամ: Բոլոր նմանօրինակ հանդիպումների ընթացքում, իհարկե, տասնյակ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում հետագա ծրագրերի իրականացման նպատակով: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է: Անելիքները շատ են, ծրագրերը մեկը մյուսից հետաքրքիր: Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին Թատրոնում՝ մասնակից դառնալու բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացվում են մեր արտիստների մասնակցությամբ»:

Երեկ օպերային թատրոնի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվեցինք՝ Օրբելյանն այցելե՞ց Նյու Յորք եւ արդյո՞ք ընտրվեց Մետրոպոլիտենի խորհրդի ասոցացված անդամ:

Մեզ հայտնեցին, որ Օրբելյանի այցը Նյու Յորք տեղի է ունեցել, սակայն Մետրոպոլիտենի խորհրդի ասոցացված անդամ դառնալու հետ կապված ոչինչ չկա, ապրիլի 7-ին Կոնստանտին Օրբելյանը հերթական անգամ է մեկնելու Նյու Յորք: Թե որ փուլում է ասոցացված անդամ դառնալու գործընթացը եւ արդյոք դա ընդհանրապես սկսվել է, թե՝ ոչ, թատրոնից հայտնեցին, որ դա շարունակական գործընթաց է եւ որեւէ հստակ ժամկետ չեն կարող նշել:

Տպել
2970 դիտում

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել