Բաքվեցի բազմանդամ ընտանիքը 30 տարի ապրել է N17 հատուկ դպրոցում, իսկ նոր տնօրենը թույլ չի տալիս

Արամայիս Մելքումովի ընտանիքը 1988 թվականի Սումգայիթյան ջարդերից հետո տեղափոխվել է Հայաստան: ՀՀ քաղաքացիություն չունեցող բազմանդամ ընտանիքն այսօր անօթեւան է: Մելքումովների ընտանիքը 1988 թվականի դեկտեմբեր ամսից բնակվել է «Նոր նորքի 2-րդ զանգված» Մոլդովական 41 հասցեում գտնվող «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 17 հատուկ դպրոց»-ին պատկանող տարածքում, սակայն այսօր թույլ չեն տալիս վերադառնալ՝ ասելով, որ սանիտարական պայմաններին այլեւս չի համապատասխանում:

«Էդ ո՞նց եղավ, 30 տարի համապատասխանում էր, երբ ավելի վատ սանիտարահիգիենիկ պայմաններ էին, այսօր չի համապատասխանում».-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արամայիս Մելքումովը:

Մելքումովների ընտանիքը նախքան կացարանն անժամանակետ ազատելը պայմանագիր էր կնքել դպրոցի նախկին տնօրեն Վերգինե Եսայանի հետ՝ պայմանով, որ վերանորոգումից հետո դպրոցը կրկին վերադարձնելու էր իրենց հատկացրած սենյակները: Վերգինե Եսայանը 2018-ին ազատվել էր տնօրենի պաշտոնից՝ իր սեփական դիմումի համաձայն, նա կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի կինն է:

Նկատենք, որ «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները մի քանի անգամ այստեղ չեղյալ են արվել: Մարտի 11-ին, այս էլ արդեն որերորդ անգամ, կանցկացվի տնօրենի նոր ընտրություն: 

Մինչեւ տնօրենի պաշտոնից ազատվելը Վերգինե Եսայանի եւ Մելքումովների ընտանիքի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, համաձայն որի, վերջիններս ժամանակավոր կազատեն սենյակը, որպեսզի չխոչընդոտեն ընթացող հիմնանորոգման աշխատանքներին՝ տեղափոխելով իրենց գույքը մեկ այլ սենյակ, իսկ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո հնարավորություն կունենան կրկին տեղափոխվել իրենց հատկացված սենյակներ:

Մելքումովի ընտանիքն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 747 Ն որոշմամբ հաստատված՝ 1988-1992թթ. «Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրում»:

Դեռես 2017 թվականի նոյեմբերի 14-ին նա դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը եւ տեղեկացրել, որ դպրոցի տնօրինությունը պահանջում է իր բազմանդամ ընտանիքին ազատել նշված տարածքը: «Մենք մտածում էինք, որ կարող ենք փաստի առաջ կանգնել, դրա համար էլ դիմել ենք ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, իր խոսքը մեզ համար հիմք էր, նախարար մարդ էր: Այսօր, եթե ուզեմ, կոպիտ ասած, կարող եմ գնալ դուռը ջարդել ու ապրել, ո՞վ կարող է ինձ ինչ-որ բան ասել, գրանցումս ամեն ինչ այնտեղ է»,-ասաց Արայիկ Մելքումովը:

Մլեքումովների ընտանիքում կա զինհաշմանդամ, հայրն էլ Արցախյան պատերազմի մասնակից է. «Այսօր փոխանակ մեզ մի բանով օգտակար լինեն, աջակցեն, տարիներ առաջ տվածն են խլում, իսկ մեր բազմանդամ ընտանիքն ի վիճակի չէ վարձով ապրել: Խաբելով հանեցին, դուրս գցեցին՝ ոչ մի այլընտրանք չառաջարկելով»,- ասում են Մելքումովները:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 17 հատուկ դպրոց»-ի տնօրենի ԺՊ Արուսյակ Թաիրյանի հետ, վերջինս ասաց, որ խնդրին քաջատեղյակ է, սակայն ոչինչ չի կարող անել եւ ընտանիքի բնակությունն այդ կենտրոնում նորմատիվներին չի համապատասխանում: Տնօրենի ԺՊ-ն նկատեց, որ դրանք սենյակներ կոչելն էլ է սխալ, քանի որ հատուկ դասասենյակներ են: Նախկին ձեւով չի մնացել 17 հատուկ դպրոցն ամբողջովին վերափոխվել է:

«Եթե գան ստուգման, մենք խնդիրներ ենք ունենալու: Նախ, խոհանոց չկա, այն սանհանգույցից, որից օգտվելու են իրենք, օգտվում են նաեւ խնդիր ունեցող երեխաները: Ամեն ինչ փոխվել է, նախկին տեսքին չի մնացել, դասասենյակով հատուկ ձեւի հարմարեցված է խնդիր ունեցող երեխաներին: Այժմ, նախկինի նման առանձին մուտք էլ չկա, որպեսզի ընտանիքը կարողանա ելումուտ անել: Այնուամենայնիվ, եթե հրաման լինի ԿԳՆ-ի կողմից, ես, որպես տնօրեն, իմ թույլտվությունը կտամ, չնայած՝ դեմ եմ»,- եզրափակեց տնօրենի ԺՊ-ն:

Տպել
2613 դիտում

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը