Հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ, վերականգնվել է 27.775.221.334-ը

27/02/2019 schedule19:52

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Օրակարգում ՀՀ դատախազության 2018թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր: Ընդլայնված նիստին մասնակցել են նաև ՀՀ ՀՔԾ Պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության, հանրապետական քննչական մյուս մարմինների, ինչպես նաև փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազի տեղակալները ներկայացրել են հանցավորության ընդհանուր վիճակի, հանցագործությունների հակազդման բացահայտման ընդհանուր միտումների վրա ազդող դրական և բացասական գործոնները, ինչպես նաև մինչդատական վարույթի, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության և դատախազության սահմանադրական լիազորություններին առնչվող այլ ոլորտների հիմնական ցուցանիշները, ձեռքբերումներն ու խնդիրները, վերջիններիս լուծման մեխանիզմները:

Արձանագրվել է, որ հանցագործության դեպքերը 2017թ. համեմատ 2018թ. աճել են 11.2 տոկոսով: Հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, փոխարենը որոշ չափով նվազել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: էական նվազում է արձանագրվել առանձնապես ծանր հանցատեսակներից սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով: Նվազել են նաև հրազենի, ռազմամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Փոխարենը աճել են սպանության փորձերի, հրազենի գործադրման, անձնական ունեցվածքի հափշտակության, հատկապես բնակարանային գողության դեպքերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների հանցավոր խախտման, հատկապես մահվան ելքով ավտովթարների դեպքերը:

Լուրջ արդյունքներ են արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Մի քանի անգամ ավելացել են նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հարուցված քրեական գործերը, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը: 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը: Իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

Նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության կողմից իրականացված ծավալուն գործունեության աննախադեպ արդյունքները: 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում կատարվել է 86 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 837 իրավախախ­տում: Ուսումնասիրությունների արդյունքում գործադրված դատախազական ներգործությամբ կամովին վերականգնվել է 241 մլն. 360 հազ. դրամ, ներկայացվել է 20 հաղորդում պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 300 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ պատկան մարմինների կողմից միջոցներ ձեռնարկելու նպատակով: Տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված 29 քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 28 մլրդ. 255 մլն. 294 հազ. դրամ:

Գոհունակություն հայտնելով այս ոլորտի ձեռքբերումների կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևոր է համարել այն հանգամանքը, որ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել առանձին ոլորտներում պետության կողմից իրականացված ծրագրերի շրջանակում տևականորեն պահպանված կոռուպցիոն սխեմաների բացահայտումը: Որպես նման օրինակներ՝ նշվել են ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման ոլորտներում կատարված կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումները հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում պետության և համայնքների հանդեպ տարիներ շարունակ տնտեսվարող սուբյեկտների կողմից կուտակած ֆինանսական պարտավորությունների չկատարման դրսևորումները: Արթուր Դավթյանը հանձնարարել է պետական շահերի պաշտպանության ուղղությամբ առավել ակտիվացնել նախաձեռնողականությունը:  

Կոլեգիայի նիստի ընթացքում առավելապես անհանգստացնող է համարվել բնակարանային գողությունների, ինչպես նաև ՃԵԿ հանցավոր խախտումների զգալի աճը: Երկու հանցատեսակների առումով շեշտվել է հանցագործության դեպքերի քարտեզագրման և դրա արդյունքում առավել ռիսկային գոտիներն առանձնացնելուց հետո կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես Ոստիկանության պարեկային ծառայությունների թիրախային գործունեության, ինչպես նաև, կապված բնակարանային գողությունների հետ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ բազմաբնակարանային շենքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու առումով: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է ինչպես նշված, այնպես էլ մնացած հանցագործությները ծնող պատճառների ու պայմանների վերացման նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին միջնորոդություններ ներկայացնելու դատախազական գործառույթի ակտիվացումը և դրա հետագա ընթացքի նկատմամբ խիստ հետևողականությունը:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության ապահովման շրջանակներում քննարկման առարկա են դարձվել անձի ձերբակալման քրեադատավարական գործընթացներում, ինչպես նաև քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների և դրանց արդյունքների օպերատիվ ստացման հետ կապված խնդիրները:

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության խնդրի քննարկման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևոր է համարել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելը, ուշադրության կենտրոնում պահելը: Արթուր Դավթյանը նշել է, որ հացադուլի մեջ գտնվող անձը պարտադիր պետք է դատախազի կողմից ենթարկվի հարցման, և պետք է առանձին քննարկման առարկա դարձվեն նրանց կողմից բարձրացված հարցերը՝ վերջիններիս օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված ևս տվել է կոնկրետ հանձնարարություններ՝ նշելով, որ դրանց արդյունքներն առաջիկայում դարձվելու են  դատախազության կոլեգիայի քննարկման առարկա:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2751 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը