Ասել, թե «Ռեստարտ»-ը սա անում է գրանտների շնորհիվ, նույնն է, թե ասել, որ Ալումյանը Քոչարյանին մեր ցուցումով է պաշտպանում

05/03/2019 schedule13:20

Ամբողջ աշխարհում տեսնում ենք ոչ լիբերալ ժողովրդավարությունների վերելք: Դրանց գործիքը սուտն ու վախը տարածելն է: Ձեր նշած մեղադրանքները միանշանակ դասում եմ այդ կարգի ստերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոս) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով պնդմանը, թե հիմնադրամին մեղադրում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ կապ ունենալու մեջ:

Մինասյանի խոսքով, հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չլինեին հարյուր հազարավոր մարդկանց համախմբումը, գաղափարների, արդարության, արդարադատության պահանջը, անպատժելիության մթնոլորտը, բացարձակ լճացման ու քաղաքացու թևաթափման մթնոլորտը, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց պոռթկումը ու ցանկությունը՝ փոխելու երկիրն ու իրավիճակը:

Մինասյանը նշեց. «Ես հպարտ եմ ասել, որ տարիների ընթացքում խնդիրները՝ հաշվետվողականության պակասը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդավարության նենգափոխումը, հիմնադրամը փորձել է կանխել դրանց տարածումը, թույլ չտալ՝ անելով մոնիտորինգ, ցույց տալով փաստերը»:

Անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության միջեւ ծագած վեճին՝ Մինասյանն ասաց. «Մենք խորապես մտահոգված ենք, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հասարակական ու քաղաքական դիսկուրսի որոշակի մի հատված տարված է մեր եւ մեր քաղաքացիական հասարակության գործընկերների աշխատանքների վերաբերյալ սուտ մեղադրանքներ տարածելով, որոնք հանգեցրին կիրակի գիշերը տեղի ունեցած՝ Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների միջեւ միջադեպին: 

Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս եւ բոլոր տեսակի այլ հարձակումները, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ դիմել ողջամիտ ու իրազեկված երկխոսության՝ հաշվի առնելով մեր երկրի համար այս հույժ կարեւոր ժամանակահատվածը: Բոլոր այն պնդումները, որ մեր հիմնադրամը նպատակ ունի վնասել Երեւանի պետական համալսարանի հեղինակությանը կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական ու սուտ»:

Հարցին, թե «Ռեստարտ» ուսանողական թիմին ինչի՞ համար է տրվել դրամաշնորհը, արդյո՞ք նրանք կատարել են իրենց աշխատանքը, քանի որ մինչ այժմ ԵՊՀ-ին կամ ուսանողներին միտված քայլ չեն տվել, եւ արդյո՞ք այդ գումարը տալու նախապայմաններից մեկն այն է, որ նրանք պետք է պահանջեն Արամ Սիմոնյանի հրաժարականը, Մինասյանը պատասխանեց. ««Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը հատկացվել է 20 հազար դոլարի դրամաշնորհ, որի նպատակն է ԵՊՀ կյանքում ուսանողների իրազեկված մասնակցությունն ապահովելը եւ ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելու գործընթացին սատարելը։ «Ռեստարտը» իր ստեղծման օրից զբաղված է հենց դրանով, եւ վերջերս կազմակերպության ղեկավարը ստացել է բարձր պարգեւ նաեւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող նախաձեռնությունից։ Որեւէ նախապայման չկա, մենք հաշվի ենք առնում միայն այն, ինչ գրված է դրամաշնորհի հայտում։ Ծրագրից դուրս որեւէ գործունեություն չենք վերահսկում։ Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, որ պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով»:

Հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը այդքան մեծ գումարներ տվել ԵՊՀ-ին, Մինասյանը պատասխանեց. «Հիմնադրամի կրթական ծրագրերն ունեն սկզբունքային եւ ռազմավարական թիրախներ։ Կրթական մեր ծրագրերի նպատակը եղել է եւ կա սատարումը բարեփոխումներին։ Որպես մայր բուհ՝ ԵՊՀ-ն եղել է մեր ծրագրերում առաջատարը։ Այն ունի շատ մեծ կարողություններ՝ կրթության համակարգի իրական անցումային բարեփոխում իրականացնելու տեսանկյունից: Ընդհանուր կրթական ծրագրերի համար տրվել է 7 մլն 700 հազար դոլար: ԵՊՀ-ն ուղղակի ստացել է 822 հազար դոլար գրանտ եւ 218 հազար դոլարի ծրագրեր կատարվել են մեկ այլ գործընկեր կազմակերպության կողմից՝ ԵՊՀ-ում: Պետական ինժեներական համալսարանը ստացել է 375 հազար դոլար, բժշկական համալսարանը 115 հազար դոլար, ակադեմիան եւ ֆունդամենտալ գրադարանը 170 հազար դոլար, ազգային գրադարանը՝ 574 հազար դոլար: Հիմնադրամը նաեւ ունեցել է կրթաթոշակների ծրագիր»:

Տպել
4334 դիտում

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում