Ընտրություններում պարտված քաղաքական ուժերի նպատակը մեկն է՝ ԶԼՄ-ներով ծնկի բերել ներկա իշխանությանը. Նավասարդյան

Ընտրություններում պարտված քաղաքական ուժերը հիմա ԶԼՄ-ները ընտրել են որպես իրենց ասելիքի հիմնական հարթակ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Թավշյա հեղափոխության շնորհիվ լրատվական դաշտը դարձավ պահանջված, որը փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Սա բերում է ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի սեփականության վերաբաշխման: Քաղաքական շրջանակները ե՛ւ ձեռք են բերում լրատվամիջոցներ, ե՛ւ ստեղծում են նոր լրատվամիջոցներ: Նաեւ մասնավոր պատվերներով աշխատում են այն լրատվամիջոցների հետ, որոնք իրենց սեփականատիրոջը կամ կարգավիճակը չեն փոխել եւ սա ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ լրատվական հոսքի մեծ մասը վերահսկվում է այդ քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Նավասարդյանը:

Նավասարդյանի խոսքով՝ այդ ձեւով քաղաքական ուժերը փորձում են ճգնաժամի մեջ գցել նոր իշխանություններին, որպեսզի իրենց հակասությունները ի ցույց դնեն հանրությանը:

«Այդ ուղղությամբ բավականին համախմբված գործողություններ են կատարվում»,- նշեց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ կարծում է, որ տեղեկատվական դաշտի քաղաքականացված լինելը պայմանավորված է լրատվամիջոցների՝ քարոզչամիջոցների վերածվելով: Քաղաքական պայքարը ընթանում է ԶԼՄ-ների միջոցով:

«Այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտի հիմնական խաղացողն են, դարձրել են իրենց ենթակա լրատվամիջոցներին քաղաքական համակարգի մի մասը»,- ասաց Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Կարծում եմ, որ իսկապես ժամանակն է վերանայելու, փոփոխություններ կամ որոշ լրացումներ կատարելու օրենսդրությունում»,- ասաց նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը վերջին շրջանում կեղծ լուրերի շատանալը կապում է իշխանափոխության հետ:

«Նախկինում մեդիադաշտը ավելի մոնոպոլ, օկուպացված էր, եւ հիմնականում նախքան հեղափոխությունը հեռուստատեսությունների ազատության աստիճանը շատ ավելի ցածր էր, քան այժմ»,- ասաց նա: Իոաննիսյանի կարծիքով՝ մոնոպոլիզացված մեդիա ոլորտում անհրաժեշտություն չկար փողեր ծախսել, կեղծ լուրեր տարածել, ֆեյսբուքում ֆեյքեր պահել: Իսկ հեղափոխությունից հետո այդ անհրաժեշտությունը կա:

«Այն խմբերը, որոնք տիրապետում են ֆինանսական ռեսուրսների, ունեն քաղաքական հավակնություններ, սկսում են պատվիրել կեղծ լուրեր, այդ խմբերը ստեղծում են ֆեյքերի բանակ, եւ դրանցով տարածում այդ կեղծ լուրերը: Նախկինում այդ խմբերը կարողանում էին իրենց խնդիրները լուծել վարչական մեխանիզմով, իսկ հիմա, երբ զրկվել են դրանից, գնում են այս ճանապարհով»,- ասաց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը նույնպես Զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում: Նա կարծում է, որ առցանց լրատվամիջոցի մասին սահմանումը շատ թերի է:

Տպել
2248 դիտում

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին