Մինչ այս պահը վատ ենք աշխատել, եթե չկա գումար փոքրիկ աղջկա ոսկրածուծի փոխպատվաստման համար. Աննա Հակոբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:

Աննա Հակոբյանը պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:

Վարչապետի տիկինը խոսեց նաեւ իր ղեկավարած հիմնադրամների միջոցների ու այդ միջոցներով սպասվող աշխատանքի մասին:

«Երբ ինձ հարցրել էին, թե պաշտոնյաներից արդյոք եղել են հիմնադրամին իրենց պարգեւավճարները փոխանցողներ, ես հետո ճշտել եմ, որ միակ մարդը եղել է Ինեսսա Գաբայանը, որին ես անգամ չեմ էլ ճանաչել ու որը փոխանցելուց 1 ամիս անց դադարել է պաշտոնյա լինել, միայն նա է փոխանցել իր պարգեւավճարը, որիշ ոչ մի պաշտոնյա»: 

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ ճշտել է իրենց գործադիր տնօրենից մի քանի տվյալ եւս. հիմնադրամին գումար փոխանցելու համար տեղի ունեցած հանդիպումներին իրենց առաջարկին համաձայնել են 11 հոգի, 3-ն առհասարակ մերժել են, իսկ 15-ը դեռ չեն պատասխանել առաջարկին: Առաջարկ է եղել այն մասին, որ պետք էր ստեղծել դասական երաժիշտների բարեկամական խումբ եւ լինեին որոշակի հատկացումներ, նրանց անունները լինեին ֆիլհարմոնիկի պատին: Վարչապետի տիկնոջ խոսքերով, ինքն ուզում էր դասական երաժշտության մշակույթը բերել եւ դեռ ուզում է:

Նշվեց, որ կան մի շարք հարցեր, որտեղ կարծիքների բախում է տեղի ունենում.

«Տարեկան ունենք 900 միլիոն դրամի պարտավորություն, որ երաժիշտները մեր ունենան աշխատավարձի նորմալ չափ եւ չարտագաղթեն այդ պատճառով: Հիմա, դա մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ:

«Լույս» հիմնադրամը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը առհասարակ դադարեցրել են իրենց գործունեությունը, ես տեղեկություններ ունեմ, որ նրանց աշխատանքը վերականգնվում է: Հարցական էր մնում, թե ինչ էր լինելու ուսման վճարների փոխհատուցումը, հիվանդ  երեխաների բուժման ծախսերն էին մնում, որոնք լուծման պահանջ ունեցող խնդիրներ են:

Ես կարող եմ բառացի փոխանցել իմ եւ ամուսնուս խոսակցությունը, որ մենք ունեցել ենք: Ես ասացի, որ կմնամ թերթում եւ կշարունակեմ իմ աշխատանքը, բայց նա ասսց, որ պետք է լինի հիմնադրամ եւ ես պետք է զբաղվեմ այդ խնդրով»:

Հաղորդավարը հարց հնչեցրեց նաեւ մյուս աղմուկի՝ ծխախոտ արտադրող ընկերությունների հետ հանդիպման մասին:

««Ժպիտների քաղաք»-ից ես ճշտել եմ, որ եղել է հանդիպում 3 ընկերությունների ղեկավարների հետ, մեկը մերժել է, մյուսը դեռ մտածում է, երրորդը սիմվոլիկ գումար է փոխանցել:

Ուզում եմ նշել նաեւ, որ նույնիսկ ամոթ է իմ անունը հարկահավաքության եւ նման բաների հետ կապել, ես ուզում եմ այդ կարծրատիպը փոխել, նաեւ հիմնադրամների՝ որպես զուտ բարեգործներ դիտելու կարծրատիպը: Մենք չենք ուզում անել բարեգործություն՝ զուտ անելու համար:

Ինչ վերաբերվում է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին ու ծխախոտագործների հետ հայտնի հանդիպմանը, մենք շարունակելու ենք արտադրող ընկերությունների հետ հանդիպել անգամ մեկ դրամի, կես դրամի համար:

Ես համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխաատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի պատմության լուծման համար, երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք: Ովքեր մինչեւ հիմա որեւէ նվիրատվություն են անում, չեն վախենում, որովհետեւ գիտեն, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել հիմա, իսկ եթե ինչ-որ հետին մտքերով են փոխանցումներ անում, ուրեմն չեն ճանաչում իմ ամուսնուն:

Այդ երեխայի խնդիրը բոլորի՞ս խնդիրն է, թե՞ այդ երեխայի ծնողների խնդիրն է միայն: Կան ծնողներ, որ ավելի ակտիվ են լինում, հավաքում են այդ գումարը այս կամ այն միջոցներով, բայց մենք ինքներս պետք է մտածենք, մենք էլ օգնենք: Հիմա ես չգիտեմ, թե ինչպես վարվել օրինակ այդ երեխայի խնդրի հետ»,-ասաց Ա. Հակոբյանը:

Տպել
8225 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել