Ով եւ ինչու է «շուռ տալիս խաղատախտակը». խմբագրական

Քաղաքական ու փորձագիտական շրջանակներում մտահոգություններ են հնչում, թե ղարաբաղյան բանակցությունների այս փուլում Հայաստանի իշխանությունները ձախողվել են, որովհետեւ Ալիեւն ըստ էության մերժել է Փաշինյանին ու հայտարարել, թե բանակցությունների ձեւաչափը չի կարող փոխվել /այսինքն՝ իրենք դեմ են, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ/։

Իրականում սա որպես ձախողում ներկայացնելն այնքան էլ ազնիվ չէ, որովհետեւ որեւէ մեկը չէր էլ ակնկալում, որ Ալիեւն անմիջապես համաձայնվելու է։ Շատ ավելի կարեւոր է այն, որ միջնորդների կարծիքով՝ այդ հարցը նույնպես պիտի դառնա բանակցությունների առարկա։

Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում, եւ ինչն է փոխվել նախկինի համեմատ։ Սա հասկանալու համար դիտարկենք ընդամենը մի դրվագ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին, թե ահա Ադրբեջանը պատրաստ է բարձր ինքնավարություն տալ Արցախին․․․ եւ այլն, ինչպիսի՞ն է մեր դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր տրվել գայթակղությանն ու հայտարարել, թե ինքնավարության որեւէ մակարդակ անընդունելի է, Արցախը պիտի լինի անկախ, եւ վերջ, ու դրանով իսկ ոչ միայն բացարձակ ճշմարտություն ասած կլիներ, այլեւ արտահայտած կլիներ առանց բացառության բոլորիս կարծիքը։ Բայց դրա փոխարեն նա պարզապես արձանագրեց, որ ինքնորոշման իրավունքը բանակցությունների հիմքում դրված կարեւորագույն սկզբունքներից մեկն է, եւ Ղարաբաղի ժողովուրդը պիտի կարողանա իրացնել այդ իրավունքը։ Այսինքն՝ նա, որպես Հայաստանի ղեկավար, հրաժարվեց Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։ Ինչո՞ւ։

Որովհետեւ Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների առանցքային հարցն է։ Ու եթե Ադրբեջանի նախագահն ասում է, որ բարձր ինքնավարություն տալուց ավելիին համաձայն չէ, իսկ Հայաստանի վարչապետն ասում է, որ ԼՂՀ անկախությունը քննարկման ենթակա չէ, ստացվում է, որ բանակցողները Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ Ղարաբաղն ընդամենը բանակցություննրի օբյեկտ է։ Իսկ այդ մոտեցումը, հասկանալի է, բացարձակապես անընդունելի է մեզ համար։

Ի վերջո ինչի՞ մասին է խոսքը։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ /այսինքն՝ ըստ էության բանակցում են այն մասին, թե ում պիտի պատկանի Արցախը/, այդ դեպքում սա վերածվում է տարածքային վեճի։ Ու առաջնային է դառնում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետև ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտներ են՝ միջազգայնորեն ընդունված /եւ անձեռնմխելի/ սահմաններով։ Իսկ եթե ԼՂՀ ապագա կարգավիճակի հարցը բանակցվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի ու Ադրբեջանի միջեւ, այդ դեպքում արդեն առաջնային է դառնում ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Իսկ սարածքային ամբողջականության սկզբունքն արդեն տարածվում է ինքնորոշված Արցախի եւ Ադրբեջանի վրա՝ հավասարապես։ Հենց սա է պատճառը, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, ի տարբերություն նախորդների, Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ կանխորոշիչ հայտարարություններ չեն անում /այսինքն՝ այդ հարցով չեն բանակցում/։

Պարզ ասած՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի գործունեության մեջ իրականացվում է դիրքորոշումների հստակեցում, կամ, եթե կուզեք, «աշխատանքի բաժանում»։ Ըստ դրա՝ Արցախը պիտի փորձի իրացնել լիակատար ինքնորոշման իր իրավունքը, իսկ Հայաստանը պիտի․ 1․ իր բոլոր կարողություններն օգտագործելով թույլ չտա, որ Արցախի ժողովրդին իր կամքին հակառակ որեւէ կարգավիճակ պարտադրվի, 2․ռազմական ագրեսիայի դեպքում իր բոլոր /ռազմական, մարդկային, նյութական, միջազգային-դիվանագիտական եւ այլ/ կարողություններով կասեցնի այդ ագրեսիան ու ապահովի Արցախի անվտանգությունը։

Ըստ երեւույթին հենց այս մոտեցումն է, որ փակուղի է մտցրել ադրբեջանական կողմին ու ստիպել վերադառնալ կոշտ հռետորաբանությանը։ Որովհետեւ «խաղատախտակը շուռ տալու» ցանկությունը, որպես կանոն, հակափաստարկների բացակայության ապացույց է։

Տպել
3709 դիտում

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին