Կարծում եմ՝ երգը կհիշվի ու կսիրվի. Արամ MP3-ը՝ Սրբուկի տեսահոլովակի մասին

«Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը ներկայացրած երգիչ, դերասան Արամ MP3-ը հաջողություն է կանխատեսում Սրբուկի համար «Եվրատեսիլ 2019»-ում: Երգչուհին օրեր առաջ ներկայացրեց «Walking Out» երգի տեսահոլովակը, որով ելույթ է ունենալու եվրատեսիլյան բեմում: Արամը կարծում է, որ աշխատանքը կգտնի իր լսարանը:

«Ինձ շատ է դուր եկել թե՛ երգը, թե՛ Սրբուկի կատարումը, թե՛ ոնց է նա ներկայացրել: Ես երգը վաղուց եմ լսել, պրեմիերայի ժամանակ առաջին անգամ չէի լսում: Այն, ինչ սկզբից է եղել, բավականին շատ փոխվել է: Երգի հետ կապված, կարծում եմ, դրսում պետք է որ գնահատեն նման կատարումը, որովհետեւ թե՛ գործիքավորումը, թե՛ երգելու ձեւը, թե՛ մոտեցումը հետաքրքիր է, ուրույն է, իր ձեռագիրն ունի: Ես կարծում եմ՝ երգը կհիշվի ու կսիրվի»,- ասաց նա:

Ինչպես Սրբուկի թիմն է բացատրում, երգում զգացողությունների պայքար է, սիրող սրտի մենախոսություն, որն ամեն վայրկյան կարող է վերածվել երկխոսության։ Հնչում են անպատասխան հարցեր, համոզմունք, որ մինչեւ այդ կետը հասցնել չի կարելի: Տեսահոլովակը նկարահանել է Factory Production ընկերությունը: Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Արամ MP3-ը կարծում է, որ այն շատ լավն է:

«Արթուրը շատ սիրուն տեսահոլվակ է նկարահանել, բրավո Արթուրին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մրցույթի մյուս մասնակիցների աշխատանքները գնահատել չի կարող, քանի որ դեռ չի դիտել:

Համացանցում Սրբուկի տեսահոլովակն ակտիվ քննարկվում է: Տարբեր կարծիքներ են հնչում: Երգչուհուն հիմնականում գովում են: Մի շարք օգտատերեր ընգծում են նրա վոլակը, էներգետիկան, երգը, գործիքավորումն ու տեսահոլովակը: Բացասական տեսակետներից էլ այն է, որ տեսահոլովակի գույները մռայլ են: Այս կարծիքի հետ, սակայն, Արամ MP3-ը համաձայն չէ:

«Տեսահոլովակի մոտեցման ձեւ է: Շատ երգեր կան՝ մռայլ գույներով տեսահոլովակներով, որոնք ուղղակի անմահ են»,- ասաց նա:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Իսրայելում՝ Թել Ավիվում: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, 2-րդը՝ մայիսի 16-ին: Սրբուկը հանդես է գալու 2-րդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: Եզրափակիչը մայիսի 18-ին է:

Տպել
2440 դիտում

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին