Walking Out. կայացավ Սրբուկի եվրատեսիլյան երգի պրեմիերան (տեսահոլովակ)

Կայացավ «Եվրատեսիլ- 2019» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։ Walking Out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակ` Գարիկ Պապոյան։ 

«Երբ առաջին անգամ լսեցի երգի մեղեդին, աչքերիս առջեւ կյանքիս որոշ դրվագներ անցան, որոնք ակտուալ են մինչ այսօր, դեպքեր, որոնք հիշողություն դեռ չեն դարձել, թարմ են շատ։ Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»,- նշում է Սրբուկը։ 

Երգում զգացողությունների պայքար է, սիրող սրտի մենախոսություն, որն ամեն վայրկյան կարող է վերածվել երկխոսության։ Հնչում են անպատասխան հարցեր, համոզմունք` մինչեւ այդ կետը հասցնել չի կարելի։ 

Տեսահոլովակը նկարահանել է Factory Production ընկերությունը. ռեժիսոր` Արթուր Մանուկյան, օպերատոր` Արտյոմ Աբովյան, ոճաբան` Անի Մեսրոպյան, խորեոգրաֆ` Հովհաննես Սարգսյան։

Սրբուկի խոսքով, երբ երգն արդեն պատրաստ էր եւ քննարկվում էր, թե ինչ մոտեցմամբ պետք է ստեղծվի տեսահոլովակը, ինչ կերպով պետք է ներկայացվեն երգում առկա գաղափարները, ստեղծագործական խմբի հետ միանգամից որոշվել է այլաբանորեն ներկայացնել այն զգացողությունները, որում հայտնվում է սիրող խաբված մարդը։

Երբ սիրտդ ենթադրաբար պետք է ուրախությունից պատռվի, բայց շնչելու համար անգամ բավարար օդ չկա, երբ պլանավորում էիր ամբողջ աշխարհին պատմել երջանկությանդ մասին, բայց ստիպված ես փակվել ինքդ քո մեջ` հեռու աշխարհից, ձեռքերը կապված, դեմքը փոխված, ծամածռված, շարունակելով ձեւանալ` միայն թե չմեռնի սերը։ Իսկ օդում կախված հարց կա` մինչեւ ե՞րբ, որքա՞ն ես դեռ պատրաստ ապրել այդ կանոններով։ 

Տեսահոլովակում կան բազմաթիվ սիմվոլներ, որը յուրաքանչյուր դիտող յուրովի կկարողանա մեկնաբանել. չէ՞ որ ներկայացված զգացողությունները ընդհանուր են շատերի համար, բայց հանգուցալուծումը` միանգամայն տարբերվող։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3067 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել