Երևան
12 °C
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի կյանքը 180 աստիճանով փոխվել է: 1 ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը: Հոգեբանորեն լիովին պատրաստ է եղել որդու ծնունդին, սակայն դեռեւս չի կարողանում հավատալ հրաշքին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ բառերով աննկարագրելի երջանկություն է զգում:
«Հրաշալի, աննկարագրելի զգացողություններ են, իսկապես չեմ կարող նկարագրել, բայց բնությունն ամեն ինչ մտածում է, որովհետեւ այդ 9 ամիսների ընթացքում այնքան ես սպասում, նույնիսկ արդեն անհամբեր ես դառնում, թե ի վերջո երբ է ծնվելու, հոգեբանորեն պատրաստվում ես, եւ երբ ծնվում է, մտածում ես՝ դե այդպես էլ պետք է լիներ: Այնքան բնական է, կարծես, արդեն վաղուց ինձ հետ էր: Հեքիաթային զգացողություն է: Ես ու ամուսինս անընդհատ զարմանում ենք, որ ինչ-որ մեկը հայտնվել է մեր տանը՝ նոր բնակիչ ունենք, անընդհատ չենք հավատում հրաշքին: Կյանքում բացասականն այնքան շատ է, որ երբ լավ բաներ են լինում, դժվարությամբ ես հավատում: Նրան նայելով հասկանում ենք, որ կյանքը վերաիմաստավորվել է, ամեն ինչ անցյալում է, պետք է նորովի վերաբերվես կյանքին, կյանքդ փոխվում է, առաջնահերթ տեղում նա է»,- ասաց նա:

Հաղորդավարուհին խոսեց նաեւ երեխայի անվան ընտրության մասին: Փոքրիկին կոչել են Վան: Առաջարկել է ամուսինը, եւ Գոհարն էլ համաձայնել է: Որոշման հետ կապված մի քանի քանի պատճառ կա:
«Ես սիրով համաձայնեցի, որովհետեւ երկուսս էլ արմատներով Վանից ենք, բացի դրանից, ամուսնուս արտիստիկ պսեւդոնիմը Նարեկ Վան է, եւ կարծես նրա անվան մասնիկը լինի, շատ գեղեցիկ է, ու նաեւ ուզում էինք, որ կարճ լինի: Մի քանի տարբերակ ունեինք, ի վերջո ընտրեցինք մեզ ավելի հարազատ Վանը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Վանը մի փոքր ավելի նման է ամուսնուն:

Փոքրիկը խելոք է կամակորություններ չի անում, սակայն միեւնույն է՝ ամբողջությամբ աշխատանքի վերադառնալ Գոհարը չի կարող: Առօրյան հիմա պտտվում է Վանի շուրջ: Հաղորդավարուհին գործերին հետեւում է առցանց կամ հեռախոսով աշխատակիցների հետ կապ պահպանելով:
«Արդեն պետք է հարմարվես նրա ռեժիմին, նրա կենսակերպին, բնականաբար չես կարող ամբողջովին տրվել աշխատանքին: Ես չեմ էլ ուզում, որովհետեւ այնքան շատ եմ աշխատել, որ հիմա ուզում եմ վայելել սա, եւ, փառք Աստծու, իմ ղեկավարությունն այդ հնարավորությունն ընձեռել է ինձ, հասկանում է, եւ ըմբռնումով է մոտենում»,- ասաց նա:
Գոհար Գասպարյանը փորձում է իր աշխատանքի հետ կապված ոչ մի կարեւոր միջոցառում բաց չթողնել: Երեկ՝ նոյեմբերի 15-ին, մասնակցեց «Մանկական Եվրատեսիլին» նվիրված մամուլի ասուլիսին: Հայաստանի ներկայացուցիչ Միշայի հետ Վրաստան, «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին մասնակցելու, չի մեկնելու, սակայն մեկնաբանելու է շոուն: Շարունակելու է զբաղվել նաեւ մեծերի «Եվրատեսիլով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT