Երևան
12 °C
9-ամյա Միշան «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում հաղթելու դեպքում հատուկ նվեր է ուզում: Մեծ ցանկություն ունի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղաղություն լինի: Այս մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես ուզում եմ, որ Ղարաբաղում միշտ խաղաղություն լինի, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,- ասաց նա:
«Փոքրիկ ղարաբաղցին» երգով հայտնի 9-ամյա Միշան, որը հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, վաղուց է եղել Հանրային հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հանրայինում անհամբերությամբ սպասում էին, երբ է 9 տարեկան դառնալու, որ կարողանան նրան ուղարկել մրցույթին: Այժմ ստացել է հնարավորությունը եւ շատ ոգեւորված է:
«Ուզում եմ բարություն նետել, ու որ ամեն մեկը նետի իր բարությունը, ու մենք հաղթենք բարությամբ»,- ասաց Միշան:
Իր պրոդյուսերի՝ Լիրա Քոչարյանի հորդորով լսել ու սովորել է բոլոր մյուս մասնակիցների երգերը: Այդպես, ըստ պրոդյուսերի, ավելի լավ կհասկանա, թե մյուսներն ինչ ուժեղ ու թույլ կողմեր ունեն: Միշան ամենից շատ հավանել է Ավստրալիայի ներկայացուցչի կատարումը, սակայն որպես իրեն մրցակից այլ երկրների անուններ է տալիս:
«Մրցակից եմ համարում Վրաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Լեհաստանին»,- ասաց նա:
Մրցույթում Միշան ներկայանալու է «Բումերանգ» երգով: Խոստովանում է, որ ստեղծագործությունն այնքան էլ չի համապատասխանել իր սպասելիքներին, սակայն փորձերի ընթացքում սկսել է սիրել այն: Խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: Երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը: Վահրամ Պետրոսյանն էր հեղինակել նաեւ Վլադիմիր Արզումանյանի երգը, որով նա հաղթեց 2010 թ. «Մանկական եվրատեսիլում», եւ այն ժամանակն էլ ՀՀ ներկայացուցչի պրոդյուսերը Լիրա Քոչարյանն էր: Վերջինս այս մրցույթում մեծ փորձ ունի: Հաղթել է նաեւ 2012 թ. Ուկրաինայի ներկայացուչի հետ: Հույս ունի, որ այս անգամ էլ հաղթանակով կվերադառնան:
«Տրամադրված ենք հաղթանակի: Հայաստանը վերջին մի քանի տարիներին ծեծում է հաղթանակի դուռը: Բեթին, Միկան, անցած տարվա դուետը... բոլորն էլ կարող էին հաղթել, մի փոքր չէր բավականացնում: Գուցե այս տարի այդ դուռը բացողը լինի Միշան: Մենք պատրաստ ենք: Եթե այսօր ասեն, որ 2 ժամից պետք է «Եվրատեսիլի» բեմ բարձրանա եւ երգի, Միշան պատրաստ է»,- ասաց նա՝ խոստանալով, որ կներկայանան հետաքրքիր համարով:
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը տեղի կունենա Վրաստանում՝ Թբիլիսիում, նոյեմբերի 26-ին: Հայաստանյան պատվիրակությունը Լիրա Քոչարյանի գլխավորությամբ կմեկնի նոյեմբերի 19-ին: Նրանց, բացի Հանրային հեռուստաընկերության անձնակազմից, կուղեկցեն նաեւ Միշայի ծնողները եւ «Արցախի ձայներ» խմբի անդամներ: Գոհար Գասպարյանը չի մեկնի: նա հեռուստատեսությամբ կմեկնաբանի մրցույթը:
Այս տարի փոփոխություն է եղել «Մանկական եվրատեսիլի» կանոններում: Հաջորդ հյուրընկալողը կլինի ոչ թե հաղթողի հայրենիքը, այլ նախօրոք ընտրված երկիրը: Որոշվել է, որ հաջորդ տարի մրցույթը կկայանա Բելառուսում: Բացի այդ՝ այս անգամ յուրաքանչյուր երկիր կկարողանա ձայն տալ իր մասնակցի օգտին: Քվեարկությունը կկայանա օնլայն https://junioreurovision.tv կայքում: Պետք ընտրել 3, 4 կամ 5 մասնակից ու քվեարկել նրանց օգտին: Քվերակությունը կբացվի նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 26-ին՝ շոուից առաջ կփակվի եւ բոլոր ելույթներից հետո 15 րոպեով կրկին կբացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT