Գեներալ Մանվելի նախկին օգնականն անտեղի «մտահոգվում» է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերն աճում են

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը օրերս «մտահոգություն» էր հայտնել հիմնադրամի ֆինանսական մուտքերի վերաբերյալ:

Մանուկյանը գրել էր, թե հիմնադրամում չի արտացոլվում վարչապետի կողմից հայտարարված 35 հազար ստվերային աշխատողների մուտքը օրինական դաշտ, որի արդյունքում ամսական 35 մլն դրամ հավելյալ մուտք պիտի լիներ հիմնադրամ: Մանուկյանը ենթադրություն էր արել. «Կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին»:

Սրանից բացի եւս 3 կետ է նշել Մանուկյանը. «Օպտիմալացման արդյունքում 10 հազար աշխատողի կրճատվելը նշանակում է ամսական 10 մլն դրամի կորուստ: Պարտադիր վճարներն ուշացումով են մուտքագրվում հիմնադրամի հաշվին: Նվիրատվությունների ծավալը նույնպես մտահոգիչ է»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից ճշտեց, որ Մանուկյանի պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:

Այսպիսով՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԺ-ին տեղեկացրին, որ 2018 թվականին դրոշմանիշային վճարի գծով պետական բյուջե փաստացի վճարվել է 7 մլրդ 370,1 միլիոն դրամ, որը 747,8 միլիոն դրամով ավելի է դրան նախորդող տարում վճարված գումարից: Նախորդող տարի եղել է 6 մլրդ 622 մլն 300 հազար դրամ։ Արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականին դրոշմանիշային վճարի կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով։ 

Պարզվում է նաեւ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիս ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս վճարված դրոշմանիշային վճարների մասով ակնհայտ աճ է արձանագրվել: Այսպես, 2018 թվականի դեկտեմբերին վճարված դրոշմանիշային վճարը կազմել է 781,9 միլիոն դրամ, որը 182,9 միլիոն դրամով ավելի է մայիսին վճարված գումարից: Սա, իհարկե, չի ենթադրում, որ այդ ընթացքում ավելացել է ավելի քան 182 հազար աշխատատեղ, բայց այս գումարների մի մասը հենց հարկային դաշտ մտած աշխատողների վճարներից են գոյացել: 

2018-2019 թվականանների հունվար-փետրվար ամիսներին վճարված դրոշմանիշային վճարի դինամիկան ևս ունի աճի միտում: Այսպես՝ 2019 թվականի երկու ամիսների ընթացքում շուրջ 140 միլիոն դրամ ավելի դրոշմանիշային գումար է վճարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ստացվում է, որ հիմնադրամի մուտքերը գնալով աճում են, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ «մտահոգվում»:

Տպել
5436 դիտում

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին