Այլևս ծնողներիս հետ չեմ մեկնի. Մարիամ Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու մեկնեց Բրյուսել կառավարական ինքնաթիռով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղել հաղորդավարը:

Մի շարք պարզաբանումներ մտցնելով աղմուկ հանած ծննդյան խնջույքի թեմայում, Մարիամ Փաշինյանը շարունակեց այցերի թեման:

Հաղորդավարը հարցրեց, թե ինչու՞ վարչապետի դուստրը որոշեց ծնողների հետ մեկնել Բրյուսել, երբ պաշտոնական այցով այնտեղ էր մեկնում Նիկոլ Փաշինյանը, նաեւ ինչու՞ այդ այցին հաջորդեց դեպի Արցախ այցը, երբ կառավարական ինքնաթիռից դուրս եկավ նրանց ամբողջ ընտանիքը, այդ թվում եւ ինքը:

«Բրյուսելյան այցի մասին ասեմ, որ ես չեմ խնդրել ինձ իրենց հետ տանեն Բրյուսել, ինձ համար տարբերություն չկա ես կմեկնեմ կամ ոչ, կամ ինչով կմեկնեմ: Առաջարկն արել է հայրս ու ես ընդունել եմ առաջարկը, որովհետեւ ունենք միմյանց հետ շփվելու խնդիր, չենք հասցնում իրար տեսնել: Ծնողներս անընդհատ աշխատում են, ես նույնպես, չենք հասցնում ընտանեկան շփմանը ժամանակ տրամադրել: Մայրս այդ մասին արդեն խոսել է ու նույն պատճառներն են»,-ասաց Մարիամ Փաշինյանը:

Հաղորդավարը այս խոսքերին ի պատասխան նշեց, որ հենց այդ միտքն ավելի շատ քննադատությունների է արժանացել, երբ նույն պատճառներն էր նշում Աննա Հակոբյանն ու ասում, որ ինքնաթիռն այսպես թե այնպես մեկնելու էր ու չկար տարբերություն դուստրը կմեկներ, թե ոչ:

Ի պատասխան, Մարիամ Փաշինյանն ասաց, որ կարծում է՝ մարդիկ պարզապես քննադատելու առիթ են փնտրում: Նաեւ հավելեց, որ իր հյուրանոցային համարի համար վճարվել է անձնական միջոցներից, թանկ գնումներ ու այլ հաճույքներ չեն եղել:

«Կարծում եմ, որ այլեւս ոչ մի տեղ չեմ մեկնի ծնողներիս հետ, քանի որ պաշտոնական միջավայրն ինձ ահավոր ճնշում է, այսուհետ միայնակ կճամփորդեմ, թեպետ կարծում եմ, որ իմ դեպքում դա այնքան էլ չի հաջողվի: Ես կուզեի, որ մամուլի քննադատությունները ավելի շատ տնտեսական, հասարակական խնդիրների շուրջ լինեն, այս քննադատությունները չեմ հասկանում»,-ասաց վարչապետի դուստրն ու հավելեց, որ մամուլի աշխատանքը բացասական է գնահատում, որովհետեւ կարդում է միայն բամբասանք:

Ասուլիսն ամբողջությամբ՝ Ազատություն Ռ/Կ-ի տեսանյութում:

Տպել
8399 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել