Բանակցելու իրավունքի մանդատը. Զորի Բալայանն էլ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»

22/03/2019 schedule20:35

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տեսակետ է հայտնել, թե Արցախը պետք է լինի «մանդատային տարածք», ու «մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծում ա մի հատ քարտեզ․․․» եւ այլն։ Պարզ ասած՝ 2020թ․ ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող գործիչն առաջարկում է հակամարտության կարգավորումը վստահել բացառապես Ռուսաստանին։

Մի փոքր նախապատմություն։ Երբ 90-ականների վերջերին Ադրբեջանի իշխանությունների համառ ջանքերով եւ ՀՀ իշխանությունների թեթեւ ձեռքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից, ադրբեջանական կողմը դա քիչ համարեց ու անընդհատ քարոզում էր այն գաղափարը, թե Հայաստանը, որպես «Ռուսաստանի կցորդ», նույնպես անելիք չունի բանակցությունների սեղանի շուրջ, եւ իրենք պիտի ուղղակի բանակցությունների մեջ մտնեն Մոսկվայի հետ։ Դա, իհարկե, չաշխատեց ու չէր էլ կարող աշխատել, բայց քարոզչական որոշակի ազդեցություն ունեցավ։ Հետո էլ Զորի Բալայանը Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի առթիվ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»։ Այսինքն՝ Արցախի ճակատագիրը Ռուսաստանին վստահելու գաղափարը մեզանում նոր չէ։

Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ռուսաստանը հազիվ թե մեր օգտին օգտագործի այդ «մանդատը»՝ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում դա։ Ի վերջո այդպիսի հնարավորություն ուներ ե՛ւ ցարական Ռուսաստանը, ե՛ւ խորհրդային Ռուսաստանը, բայց երկու դեպքում էլ Արցախի ճակատագիրը վճռեց հօգուտ ադրբեջանցիների։ Խնդիրն ավելի լայն է՝ արժե՞ ընդհանրապես սեփական խնդիրները լուծելու մանդատն ինքնակամ հանձնել որեւէ մեկին ու հետո սրտատրոփ սպասել որոշմանը։ Հետո էլ հերթական անգամ անիծել «հայի բախտը» ու բողոքել, որ ոչ միայն ռուսները չեն սիրում մեզ, այլեւ ֆրանսիացիները (որովհետեւ լավ չտնօրինեցին Կիլիկիայի մանդատը), ամերիկացիները (որովհետեւ Վիլսոնի իրավարար վճռից միայն քարտեզը մնաց), եւ այլն։ Արժե՞ արդյոք սեփական ճակատագիրը վստահել ուրիշներին, առավել եւս՝ անկախ պետականություն ունենալու պայմաններում։

Խնդիրը նաեւ ռազմավարական եւ մարտավարական բաղադրիչներ ունի։ Բանն այն է, որ այսօր Արցախն իր «մանդատը» (իր անունից բանակցելու իրավունքը) անգամ Հայաստանին չի տալիս, ու ճիշտ է անում։ Ոչ թե այն պատճառով, որ իրար չեն վստահում (նման հարց գոյություն չունի եւ գոյություն ունենալ չի կարող), այլ որովհետեւ դա բանակցային լիարժեք ֆորմատը վերականգնելու եւ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն՝ այս հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանություններն իրենց առջեւ հստակ խնդիր են դրել եւ համատեղ ջանքերով փորձում են հասնել դրա լուծմանը։ Ու այս իրավիճակում հնչում են տեսակետներ, որոնք տրամագծորեն հակադրվում են այդ քաղաքականությանը։ Ու հնչում են այն մարդու շուրթերից, որն ամենալավը պիտի իմանար, որ ցանկացած երկրի «մանդատի տակ» գտնվելով՝ Հայաստանը միայն տարածքային կորուստներ է ունեցել, իսկ հաղթանակներ տոնել է միայն այն կարճատեւ պահերին, երբ տարածաշրջանը ժամանակավորապես որեւէ գերտերության «մանդատի տակ» չի եղել։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականությունը որեւէ զիջման չգնալու որոշում է, իսկ երրորդ կողմի «մանդատի տակ մտնելը»՝ զիջումների գնալու պատրաստակամության վկայություն, հետեւաբար՝ տվյալ դեպքում գործ ունենք «հաղթողականության» եւ «պարտվողականության» հակադրության հետ։ Իրականում դա այդպես չէ։ Որովհետեւ հակամարտության խաղաղ կարգավորումը, եթե դա ընդհանրապես հնարավոր է, հիմնված է լինելու փոխադարձ (եւ փոխադարձորեն ընդունելի) զիջումների վրա։ Բայց խնդիրն այն է, որ այդ զիջումները մե՛զ համար ընդունելի լինեն, եւ ոչ թե «մանդատի տիրոջ» համար։ Որոշողը մենք պիտի լինենք, եւ ոչ թե պիտի սպասենք-տեսնենք՝ «մանդատի տիրոջ» կարծիքով այդ զիջումները մեզ համար ընդունելի՞ են, թե ոչ։ Առավել եւս, որ դիմացինն ընդհանրապես հրաժարվում է խոսել զիջումների մասին, ու դեռ հարց է՝ այդ իրավիճակում արժե՞ ընդհանրապես փոխզիջումների հարց բարձրացնել, թե ոչ։

Ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ամուսնալուծվող զույգ չեն, ոչ էլ Արցախն է երեխա, որ սպասենք-տեսնենք դատարանն ի՞նչ է որոշում, ո՞ւմ հետ պիտի ապրի «երեխան» (ու պայքարենք, որ դատավորը մեր նկատմամբ լավ տրամադրված լինի)։ Մեր նպատակն է՝ հասնել նրան, որ աշխարհը ճանաչի «երեխայի չափահասությունը» եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։

Տպել
4771 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում