Երևան
12 °C
Անի խոշորացված համայնքում համայնքապետարանի դուռը վաղվանից կբացվի: Բայց բոլորը չէ, որ կկարողանան ներս մտնել: Արդեն 15 օր համայնքապետարանը փակի տակ պահող համայնքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիները համայնքապետ Արտակ Գեւորգյանին ներս չեն թողնի:«Մենք 15 օր փակել ենք համայնքապետարանի շենքը, ու ոչ մի օր համայնքի ղեկավարը չեկավ մեր հետ հանդիպման, չեկավ որ խոսեր, հասկանայինք: Հիշեցնենք, որ էդ նույն շենքում պետական շատ կառույցներ կան, սոցծառայությունը, զբաղվածությունը, նոտարը, կադաստրը, ու դրանք արդեն 15 օր ոչ մի գործունեություն չծավալեցին: Ու ինքը չեկավ ցուցարարների հետ հանդիպման, որ հարցի լուծման ինչ-որ մի եզր գտներ: Միայն ասում է՝ իմ դիրքորոշումը մեկն է, ես չեմ տալու հրաժարական, ինձ հետ մի խոսեք հրաժարականից: Փոխանակ որ գար, քննարկեինք իրավիճակը»,- Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարալիկի բնակիչ Հայկ Անտոնյանը:
Հանդիպման եկած մարալիկցիները նշեցին, որ դուռը բացում են հանուն ժողովրդի, քանի որ նրանք տարբեր ծառայություններից օգտվելու կարիք ունեն: Հայկ Անտոնյանը նաեւ մարզպետին տեղյակ պահեց, որ Արտակ Գեւորգյանը շարունակում է սպառնալ եւ ահաբեկել բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ միացել են բողոքի ակցիային: «Ճիշտ է, մենք պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին էլ ասեցինք էս մասին, ինքն էլ գրառում արեց, թե ոչ մեկն իրավունք չունի վախեցնելու, բայց արի ու տես Արտակ Գեւորգյանը շարունակում է իր գործը»:
Դավիթ Մելիքյանն էլ անհանգիստ էր քննչական մարմնի լռության պատճառով: Ասաց՝ ինքը ներկա է եղել, երբ համայնքապետարանից առգրավվել են փաստաթղթերը, գրեթե ամեն ինչ: Սակայն մինչ օրս որեւէ հստակ ասելիք այդ մարմինը չունի:
Նաեւ իրենց ստորագրահավաքին ընթացք չի տրվել: Ըստ մարալիկցիների, վարչապետը երբ հայտարարեց, որ 50+1 ստորագրության առկայության պարագայում կլինեն գործող համայնքապետին անվստահություն հայտնելու բոլոր հիմքերը, կյանքի չի կոչվում: Անի խոշորացված համայնքի համայնքապետի ընտրությանը մասնակցած 9063 ընտրողից 4346-ը համաձայն է, որ Արտակ Գեւորգյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից: Դա հաստատել են իրենց ստորագրություններով, ինչի պատճառով էլ, ըստ մարալիկցիների, շատերին համայնքապետը սպառնացել, վախեցրել էր:Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ մարզպետարանը պատրաստ է դառնալու այն կամուրջը, որը նպաստելու է փակուղի մտած խնդրի կարգավորմանը: Այդ գործում նաեւ պետք է Անի համայնքի ավագանու անդաներին ներգրավել:
Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ. ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել
Մեկնարկել է Ադրբեջանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ
Երևանի փողոցներից մեկում անվադողեր են այրվել
Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան
Արալեզի գերեզմանատանը ավտոմեքենա է հրդեհվել
Խաչմերուկում վիճաբանել են. 26-ամյա աղջիկը նյութ է փչել տղայի աչքերին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2800-ի սահմանը. կան հարյուրավոր անհետ կորածներ
«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ
Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին
Հոբելյանական ծաղկեփնջեր և պատվոգիր. մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանը 100 տարեկան է. լուսանկարներ
ՄԻՊ-ն ու պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, հանդիպել կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ
Կյանքից հեռացել է Բեթմենի հայտնի դերակատար Վել Քիլմերը
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում աղմկոտ գոտիներ են տեղադրվում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Ի վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով
Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը
Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան
Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ
Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել
Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել
ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին
Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են
Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը
Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ
Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ
Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ
Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ
Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ
Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր
Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT