Մալթայի երաժշտության օրեր Հայաստանում. միջմշակութային շփման հնարավորություն երաժիշտների և երաժշտասերների համար

Մարտի 19-ին մեկնարկեցին Հայաստանում Մալթայի երաժշտության օրերը։ Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։ «Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նման մարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի գալ Հայաստան, նվագել Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը։ Մեծ հույս ունեմ, որ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ կշարունակվի»,- ասում է ջութակահարը։ Կարմինե Լաուրին կարևորում է մշակութային երկխոսությունը մալթացի և հայ ժողովուրդների միջև. «Երաժշտությունը միջազգային լեզու է։ Շատ կարևոր է, որ Մալթայի երաժիշտներն այսօր այցելում են Հայաստան։ Դա միջմշակութային շփման մեծ հնարավորություն է ինչպես երաժիշտների, այնպես էլ երաժշտասերների համար»։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, որը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, ինչպես նաև՝ Կամիլ Սեն-Սանսի թիվ 3 սիմֆոնիան։
Համերգի դիրիժորներն էին Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: Հանրահայտ դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Իլյա Շտուպելը առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշեց, որ տպավորված է հայաստանյան այցից ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից: «Շատ տաղանդավոր դիրիժոր է Սերգեյ Սմբատյանը, հսկայական աշխատանք է կատարում այս նվագախմբի համար: Եվ նման մարդկանց պետք է օգնել, եթե կարողանամ, ամեն ինչ կանեմ այս նվագախմբի զարգացման համար»,- ասաց Իլյա Շտուպելը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ մեկ տարի առաջ Մալթայում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ, և իրենց առաջարկով այս օրերին Հայաստանում կայանում են Մալթայի երաժշտության օրեր, ինչը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալու Մալթայի երաժշտական ժառանգությանը։

Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել մալթացի այլ կատարողների։ Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:

Հիշեցնենք, որ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը նախաձեռնել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի առաջին համերգային երեկոյին ներկա էին նաև ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախապես անցկացվել է ինտերակտիվ դասընթաց դասական երաժշտության վերաբերյալ՝ նրանց ծանոթացնելով նաև կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործությանը, երաժշտական գործիքներին, դասական երաժշտության համերգներին մասնակցելու կանոններին։

Տպել
1340 դիտում

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին