Ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800.դիպլոմայինների և կուրսայինների վաճառքը կարգելվի

ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջարկել է սահմանափակել սովորողի կողմից ինքնուրույն կատարման աշխատանքների վաճառքի գովազդը:

Ըստ նախագծի` գիտական ուսումնասիրություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Սակայն այսօր գովազդի տարբեր եւ բազմազան միջոցներով վաճառվում են կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում կիրառվող աշխատանքները`ռեֆերատներ, կուրսայիներ, դիպլոմային եւ այլ ավարտական աշխատանքներ, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ: Այս կեղծումները պարզապես խաթարում են կրթական ոլորտի ցուցանիշները, շրջանավարտների ինքնուրույն աշխատելու կարողությունները:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհանիսյանի խոսքով` կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշ ամբիոններում ամեն տարի նույն թեման են առաջարկում կուրսայինների, դիպլոմայինների համար: Ուսանողներն էլ, բնականաբար, տեսնելով նույն թեման, մոռանում են ինքնուրույն մտածելու և աշխատելու մասին: Հարցի լուծման համար Հովհանիսյանը կոչ արեց, որ առաջին հերթին բուհերում հետևողական և զգոն լինեն առաջակվող թեմաների ընտրության հարցում:

Մյուս կողմից էլ քիչ թիվ չեն կազմում այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են նմանատիպ աշխատանքների վաճառքով: Պատգամավորը նույնիսկ գնացուցակ ներկայացրեց, թե կազմակերպությունները հիմնականում ինչքանո՞վ են վաճառում այդ աշխատանքները. «Ռեֆերատները գրվում են 3000 դրամով, կուրսայինները`5000, դիպլոմայինները`7-8000 դրամով, որոշ տեղերում էլ էջերով են հաշվում, ինչպես`ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800 և այլն»:

Նման կազմակերպություները, կարծես ուսանողի դիպլոմայինները կամ կուրսայինները փախցնելու աշխատանքով զբաղված լինեն: Հովհաննիսյանն ասաց, որ լինում են նաեւ այսպիսի դեպքեր` ուսանողները տանում են իրենց աշխատանքները պատճենահանելու, այդ կազմակերպությունները պահում են, հաջորդ ուսանողին վաճառում: Պատգամավորն անձամբ տեղյակ էր, որ Հոգեբանության ֆակուլտետեում նման դեպք եղել է:

Հովհաննիսյանի բնորոշմամբ, թեեւ օրինագիծը արմատապես չի կարող լուծել խնդիրը, սակայն կտա ընդհանրական փոփոխություններ: Ըստ նրա` գրագողությանը վերջ տալու հիմնական լուծումը պետք է բուհերում փնտրել` աշխատանքները նույնականացնող սարքավորումներ օգտագործելով:

ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն առաջարկեց ստեղծել անհատական աշխատանքների էլեկտրոնային բազա, որը կլինի լավագույն հակապլագիատը: Սլավոնական համալսարանում այս համակարգը վաղուց գործում է: Պատգամավոր Գևորգյանը նույնպես հայտնվել է այս երեւույթի թիրախում. «Ինձ զանգեցին և ասացին, որ իմ ատենախոսությունը վաճառվում է»:

Գումարով գիտական աշխատանքներ ձեռք բերելու ցանկություն է առաջանում անգամ այն ուսանողի մեջ, որը երբեւէ չի էլ մտածել իրեն հանձնարարված ռեֆերատը կամ կուրսային աշխատանքը համապատասխան գումարով գրել տալու մասին: Ակամայից այդպիսի ցանկություն է առաջանում, քանի որ բուհում ամեն քայլափոխի ինչ-որ մարդիկ թռուցիկներ են «հրամցնում»՝ զարտուղի ճանապարհով գիտական աշխատանքներ ձեռք բերելու գնացուցակով, իրենց հասցեներով ու հեռախոսահամարներով: Այդպիսի թռուցիկներով հիմնականում «գայթակղում» են Երևանի համալսարանների հարակից տարածքներում:

Այդ կազմակերպությունները շատ են, սակայն քիչ չեն նաև այն անձինք, որոնք գումարով աշխատանքներ կատարում են տանը: Մեր զրույցում Արմինե Հակոբյանը, ով վճարովի աշխատանքներ է կատարում տնային պայմաններում, պատմեց, որ շատ են «պատվերով» աշխատանքներ ցանկացող ուսանողները. «Ուսանողնների համար, ցավոք սրտի, կարևոր է էջերի քանակ ապահովելը: Թեմայի վերնագիրը ասում են ու գնում, գալիս են այն ժամանակ, երբ աշխատանքը պատրաստ է լինում: Ցավոք, ուսանողներին այսօր պակասում է վերլուծական մտքի առկայությունը»:

Գնացուցակի մասին էլ ասաց, որ կախված է էջի քանակից, հիմնականում մեկ էջը` 200 դրամից սկսած:

Ուսանողների շրջանում «Հայկական ժամանակ»-ի կատարած հարցախույզը ցույց տվեց, որ այս ծառայություններն ունեն մեծ պահանջարկ: Օրինակ՝  ԵՊՀ-ի ուսանողուհի Սոֆյա Մամյանը նկատեց. «Այդ ծառայությունները բավականին օգտակար են միայն աշխատող ուսանողների համար: Բայց ես դեմ եմ այսպիսի կենտրոնների գոյությանը, քանի որ ե՛ւ ռեֆերատը գնած ուսանողն է «գերազանց» ստանում, ե՛ւ իր քրտինքով այդ աշխատանքը կատարողը»:

Տպել
4254 դիտում

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)