Գյումրիում Էտել ծառը, նշանակում է՝ այն հատել արմատից. առողջ բարդիներ են հատվել (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն է՝ Գյումրիում ծառերը մասսայական հատվում են: Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը, սակայն, պնդում է, որ իրենք ոչ թե հատում են, այլ՝ կտրում:Ռիժկովի ճեմափողոցում, օրինակ, այս պաշտոնական էտը հետեւյալ տեսքն ունի. արծաթափայլ հսկա 4 բարդիները հատված են, ծառից մնացած բներն արմատին մոտ հատված, բայց պոկված չեն, կոտրված են տարածքի նստարանն ու գովազդային վահանակը, փշրված են եզրաքարերը:

Այս հատված բարդիների նկատմամբ վատ վերաբերմունքը նորություն չէ, պարբերաբար բնակիչներն ու տարածքի խանութի տերը բողոքել, պնդել են, որ ծառը կտրեն, արմատախիլ անեն, քանի որ այն իրենց խանգարում է: Արմատները հողից դուրս են գալիս, ագռավները վերեւից ծրտում են:«5 տարի առաջ բողոք եղել է, բայց մենք տեխնիկա չենք ունեցել, որ էտենք: Բնակիչներն էլ իրենց ուժերով բերել են կռան, արել են: Բայց ծառը փտած չէր, ծեր չէր, բայց բարձր էր ու հաստ էր: Ու ընդհանրապես էդ ծառը էդտեղ չպետք է լիներ: Ագռավների բներ էլ կար վրան: Դե բողոք շատ էր եղել, բայց մենք վերելակ չունեինք, չէինք կարողացել անել»,-ասաց Ազատ Խաչատրյանը:

Փաստորեն, առողջ բարդիները հատվել են, քանի որ ագռավները տարածքը կեղտոտել են: Գործը գլուխ է բերել «Արզուն» խանութի սեփականատերը՝ շենքի բնակիչների համաձայնությամբ: Կատարվածի հետ համաձայն է Գյումրու քաղաքապետարանը: Բայց զավեշտն ամենավերջում է: Քոթուկների վերածված բարդիների բներից ինչ-որ քանդակներ են արվելու: Ստացվում է, որ փոշու մեջ թաղված Գյումրուն ոչ թե ծառեր, այլ ծառաբների քանդակներ են պետք, կամ միայն ծառաբներ՝ առանց քանդակների: Հենց այստեղ էլ չեն համընկնում Գյումրու քաղաքապետարանի եւ գիտնականների կարծիքները՝ կապված թթվածնի աղբյուրի հետ:Ռիժկովի ճեմափողոցից հետո շարքով, կարգով նույն սկզբունքով խորը, մինչեւ արմատները էտվել են Տիգրան Մեծ փողոցի ծառերը: Այս մասին նաեւ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է իր ֆեյսբուքի էջում գրել, լուսանկարներ տեղադրել: ՀԺ-ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ անձամբ է լուսանկարել, հարցրել է՝ ինչու՞ եք ծառը կտրում, ասել են՝ ծեր է, չորացած է, դրա համար:

«Ինձ ասեցին՝ պարզապես չորացած ծառ է, կտրում ենք: Ասեցի՝ լավ, ես կպարզեմ: Ես ավելի շատ կասկած ունեցա, որ ծառերը կտրում են, որ որեւէ մեկին տաղավար հատկացնեն, կամ նման այլ բան: Մասնագետներից հարցրել եմ, ասել են, որ տարվա այս ժամանակահատվածում որեւէ մեկը չի կարող ասել՝ ծառը չորացած է, թե՝ ոչ: Հատկապես Գյումրու պարագայում»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:Քաղաքապետարանի պատասխանատու Ազատ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում մեկ անգամ եւս ընդգծեց, որ կատարվածը խորը էտ է: Այդ աշխատանքները հիմնականում իրականացվում են այն փողոցներում, որոնցում մեկնարկել են փողոցաշինական աշխատանքներ: Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան: Ծառերի ճյուղերը մինչեւ բները կտրվում են, քանի որ դրանք խանգարում են նոր լույսերի տեղադրմանն ու տարածքում առկա հաղորդալարերին:«Էդ փողոցներում մենք պետք է հենասյուներ տեղադրենք, իսկ ծառերը խանգարում են, եթե չխանգարեն, բնականաբար մենք սանիտարական էտ կկատարեինք: Ընդհանրապես 5-6, կամ 4 մետր բարձրությամբ կթողնինք»,-բացատրեց Ազատ Խաչատրյանը:Հիմա, երբ միայն բներն եք թողել, դրանք էլ տակից վնասված են հիմնականում, ակնկալում եք, որ նոր ճյուղեր են աճելու, կամ տերեւնե՞ր՝ ՀԺ-ի հարցին քաղաքապետարանի պատասխանատուն վստահ ասաց՝ էտված ծառի վրա քնած աչքեր կան, ժամանակի ընթացքում կբացվեն, այն էլ ոչ թե գալիք տարում, այլ հենց այս տարի, այսինքն՝ շուտով: Տեւական զրույցի ընթացքում քաղաքապետարանի պատասխանատուն, այնուամենայնիվ, ասաց, որ վտանգված ծառեր, իսկապես կան: «Վտանգը էն է, որ ծառի ետեւի մասից է կտրվում բորդյուր շարելու համար, դեմից էլ կտրվում է՝ հաղորդալարը անցկացնելու համար: Այսինքն, ծառի արմատները վնասվում են: Էդ է վնասը: Կլինեն ծառեր, որ կչորանան, ընչի չէ, որ ծառի հետեւի մասը կտրեն, դեմի մասը կտրեն, արմատները թողնին մենակ մե կողմի վրա, նույնիսկ եթե ուժեղ քամի էղնի, էդ ծառն էլ կարող է շուռ գա»:

Պնդումներից հետո, որ այնուամենայնիվ քաղաքում կտրված ծառեր կան, Ազատ Խաչատրյանն ասաց՝ իրենք չեն արել: «Լինում են դեպքեր, երբ քաղաքացին դիմում է գրել, թե ծառն իր լուսավորությանն է խանգարում, կտուրին տերեւներ են թափվում, մենք ծառը կտրում, տեսքի ենք բերում, հետո էդ  բնակիչը մարդ է գտնում, բերում արմատից ծառը կտրում է, արդեն մենք որ փոքրացնում ենք, 5-6 մ թողնում ենք, իրեն էլ բան չի մնում անելու: Կտրում, փայտը վաճառում է: Անցյալ տարի մեկին բռնել ենք, բայց էս տարի չէ: Մենք էդ մարդուն բերել, քաղաքապետարան հասցրել ենք, բայց հետո չգիտեմ ինչ է եղել»,-պատմեց պաշտոնյան:

Ի դեպ, քաղաքապետարանը չի էտել կամ հատել միայն իրեն պատկանող այս կեղտ ու փոշու մեջ կորած, բայց ժամանակին գեղեցիկ սպիտակ գույն ունեցող ծաղկած այս արհեստական ծառը, որի հարեւանությամբ ծառաբնի վերածված բնական ծառի բունն է կանգնած: Ծառը կտրվել կամ էտվել էր, երբ սրճարանային այս վրանն էր հայտնվել: Վրանի չափով կատարված Էտի արդյունքում ծառից ծառաբնի վերածված եւ կանգուն մնացած ծառերի թիվը Գյումրիում մեծ է:

Տպել
2445 դիտում

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը