ՖԱՖ-ը ՀՖՖ-ի հետ համաձայնության է եկել նախապայմանների հարցում, որոնցից «Red Eagles»-ը դժգոհ էր

ՀՀ ֆուտբոլի հավաքականի ՖԱՖ ֆան-ակումբը համաձայնության է եկել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած պահանջների շուրջ: Վերջերս ՀՖՖ-ն հրապարակել էր տոմսային նոր քաղաքականությունը, որում առանձին մաս նվիրված էր ֆան-ակումբներին: Նշված էր նրանց հատկացված տեղերը, արժեքները, մարզադաշտ գնալու մի շարք այլ նախապայմաններ: Ըստ նոր կարգի՝ Ֆան-ակումբներինն են արեւելյան տրիբունայի I եւ II սեկցիաների կենտրոնական 2 սեկտորների 1-7 կարգերը, որոնք Եվրո 2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում 5000 դրամ են (մյուս խաղերում կարող են տատանվել 4-6 հազար): Ֆան-ակումբներին, ըստ նոր քաղաքականության, կորպորատիվ զեղչեր չեն տրամադրվում, ու նրանք պետք է գնեն հենց այս գնով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՖԱՖ-ի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանն ասաց՝ ինչու են իրենք համակերպվել այդ գնի հետ:

«Ճիշտ է՝ 5000 դրամը ֆան-ակումբի համար մի քիչ, կարելի է ասել, շռայլություն է, բայց այդ տեղերը շատ սկզբունքային են մեզ համար, քանի որ մենք ակամա էին այդ տեղերը թողել: Թողել էինք Ռուբեն Հայրապետյանի ստեղծած խոչընդոտների հետեւանքով: Այժմ վերադարձել ենք մեր տրիբունա: Կարծում ենք՝ թեկուզ գներն էժան չեն, բայց մնալու ենք այդ հատվածում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գիտակցում են, որ ՀՖՖ-ն այդպես գումար է աշխատում, եւ իրենք փորձելու են ֆան-ակումբի ներսում՝ իրենց բյուջեով, զեղչեր անել անդամների համար:  

ՀՖՖ քաղաքականությունը նաեւ սահմանում է, որ ֆան-ակումբները պետք է գնեն իրենցից վերեւ գտնվող՝ 8-10-րդ, շարքերի տոմսերը եւ դրանք թողնեն ազատ ավելի վերեւ նստող երկրպագուներին չխանգարելու համար: Հավաքականի մյուս ֆան-ակումբը՝ «Red Eagles»-ը, այս առիթով իր դժգոհությունն էր արտահայտել: ՖԱՖ-ը լուծում է առաջարկել, ու ՀՖՖ-ն ընդունել է:

«Ինչպես շատերը գիտեն՝ արեւելյան տրիբունայում մենք խոչըդոտել ենք հետեւում նստած երկրպագուներին: Դրա համար, կարծում եմ, բավական նորմալ պահանջ է ՀՖՖ-ի կողմից: Մենք պատասխան առաջարկ ենք արել՝ 1 շարք. 8-րդ շարքը լրիվ բավական է: ՀՖՖ-ն այդ մասով փոխըմբռնման է գնացել: Այդ տոմսերը չեն կորում, քանի որ մենք ֆան-ակումբ ենք եւ ոտքի վրա ենք աջակցում, վերեւի տոմսերը ձեռք բերած մարդիկ կգան ներքեւ, մեզ հետ կաջակցեն»,- ասաց նա:

Ֆան-ակումբները նաեւ պետք է ՀՖՖ-ի ստորագրեն ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կանոններով համաձայնեցված պարտավորագիր, որում կան նաեւ մի շարք այլ պահանջներ: ՖԱՖ-ը որոշ կետերով պատասխան առաջարկներ է արել, ՀՖՖ-ն ընդունել է, ու նրանց միջեւ համաձայնագիրը ստորագրվել է: «Red Eagles»-ը չի ստորագրել: Վերջինիս անդամներն ավելի վաղ բարձրաձայնել էին համաձայնագրի որոշ կետեր ու դգոհել: Մեկը վերաբերում էր նրան, որ ֆան-ակումբները ֆեդերացիային նախապես պետք է տեղյակ պահեն ակցիաների ու պաստառների վրայի գրությունների մասին: Ջանջոյանը նշում է, որ այդպիսին է ՈՒԵՖԱ-ի պահանջը, եւ իրենց միշտ էլ ֆեդերացիայից զանգել ու տեղեկացել են՝ ակցիա լինելու է, թե՝ ոչ, կամ ինչ է լինելու: Մյուս կողմից նա նշեց, որ, ամեն ինչ չէ, որ ՀՖՖ-ին ասելու են, օրինակ, բողոքի ակցիայի դեպքում չեն զգուշացնելու:

«Բնականաբար ո՛չ, եթե ակցիա ենք անելու ֆեդերացիայի դեմ բնականաբար չենք տեղեկացնելու, անելու ենք: Միշտ էլ այդպես է եղել, միշտ էլ չենք ասել, դա նորություն չէ»,- ասաց նա:

Ֆեդերացիան համաձայնագրով նաեւ ֆինասական պահանջ էր ներկայացրել ֆան-ակումբներին: Ըստ դրա՝ եթե անդամները հանդիպումների ընթացքում որեւէ անկարգություն թույլ տան, որի պատճառով ՀՖՖ-ն կտուգանվի, գումարը պետք է ֆան-ակումբը վճարի: Ջանջոյանը նշում է, որ սրան էլ չեն համաձայնել ու այլ առաջարկ են ներկայացրել, որը ՀՖՖ-ն նույնպես ընդունել է:

«Եթե ինչ-որ կողմ խախտում են, մյուս կողմն իրավուքն ունի չեղարկելու հուշագիրը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տոմսերի վրա գրված են լինում վարքի կանոններ ու, եթե որեւէ մեկը խախտում է, պետք պատժվի ըստ դրա, ու այդ հարցով պետք է զբաղվի ֆեդերացիան:

Ի տարբերություն ՖԱՖ-ի՝ «Red Eagles»-ը չի կարողանում ընդհանուր եզրեր գտնել ֆեդերացիայի հետ: Բացի այն, որ նրանց չեն բավարարում համաձայնագրի կետերը, վերջին շրջանում նրանք ՀՖՖ-ի հետ նաեւ այլ տարաձայնություններ են ունեն: Մեկը կապված է այսօր՝ մարտի 26-ին, կայանալիք Եվրո 2020-ի ընտրական 2-րդ տուրի Հայաստան-Ֆինլանդիա տնային խաղին: Նրանք չէին կարողացել տոմսեր ձեռք բերել: Ջանջոյանը չցանակացավ անդրադառնալ կողմերի միջեւ առաջացած խնդիրներին ու մեկնաբանություն չտվեց:

Ինչ վերեւաբերում է ընդհանուր տոմսային քաղաքականությանը, Ջանջոյանն այն դրական գնահատեց: Նա նշեց, որ նախկինում, երբ ակցիաներ էին իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ, իրենց պահանջներից մեկն այն էր, որ ամենաէժան տոմսերը, որոնք 4000 դրամ էին, գոնե կրկնակի էժանանան: Հիմա ամենաէժան տոմսերը, որոնք նախատեսված են հյուսիսային եւ հարավային տրիբունաների համար, 1000 դրամ են, ինչը, Ջանջոյանի խոսքով, մատչելի է քաղաքացիների համար:

Տպել
2038 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)