Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր սկսվեց Ֆլեշի Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ նրա ընկերոջ՝ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը:
Մինչ այդ նախնական նիստին պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններով էր հանդես եկել:
Դատաքննությունը սկսվելուց հետո մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունները: Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Այսպես՝ 2015 թվականի ընթացքում Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են նաեւ կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին: Հրայր Հովսեփյանը եւ Բարսեղ Բեգլարյանը՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող նշված ընկերությանը պատճառված վնասի վերականգման իրավունքը վերագրելով իրենց, ենթադրաբար հափշտակության պատճառված նյութական վնասի փոխհատուցումը ստանալու համար իրավապահ մարմիններին դիմելու փոխարեն որոշել են այն իրականացնել ինքնակամ, օրենքով սահմանված կագի խախտմամբ: Այդ նպատակով 2016 թվականի մարտի 28-ին, ժամը 09:30-ի սահմաններում «Ֆլեշ Մոտորս» ընկերության կոնֆերենս սրահում Հրայր Հովսեփյանը ընկերության սեփականատիրոջ եւ հարազատների հետ միասին Արմեն Մկրտումյանին մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, ենթադրյալ իրավունքը իրականացնելու նպատակով բռնության գործադրմամբ, որը դրսեւորվել է բռունցքներով Արման Մկրտումյանի ուսերին երկու անգամ հարվածելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանակոչել Երեւան քաղաքի Ազատության պողոտայի 3/1 շենք թիվ 23 բնակարանը իր անվամբ կամ վճարել 20 հազար ԱՄՆ դոլար գումար: Նման պահանջով հանդես է եկել նաեւ Բարսեղ Բեգլարյանը: Ըստ մեղադրանքի՝ վտանգն ընդունելով իրական՝ Արման Մկրտումյանը 2016 թվականի ապրիլի 25-ին Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ «Արարատբանկ» ԲԲԸ Բաղրամյան մասնաճյուղում կքնել է իր բնակարանի անշարժ գույքի գրավադրման հիպոթեքի պայմանագիր, որի դիմաց ստացված 9 միլիոն 700 հազար ՀՀ դրամ գումարը մուտքագրել է «Ֆշել Մոտորս» ՍՊ ընկերության դրամարկղ, ինչի արդյունքում վերջինիս օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Հրայր Հովսեփյանն ու Բարսեղ Բեգլարյանը հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքում մեղավոր չեն ճանաչում: Մասնավորապես Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ մեղադրանքը շատ պարզ է շարադրված, բայց այն ըստ նրա՝ բացարձակապես իրականությանը եւ ճշմարտությանը մոտ չէ. «Սպառնալիք եւ բռնություն բացարձակ չի կիրառվել եւ ընդհանրապես այդ գումարի մասին խոսք լինել չի կարող, այս բոլորը շինծու եւ սարքած գործ է, ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից»,- ասաց նա: Ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը նույնպես ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ հավելելով, որ տուժող Արման Մկրտումյանի նկատմամբ ոչ մի բռնություն չի գործադրել. «Բռնության սպառնալիքներ նրա հասցեին չեմ հնչեցրել եւ նշված գումարից տեղյակ չեմ, այն չի մուտքագրվել «Ֆլեշ» ընկերություն»,- հավելեց Հովսեփյանը:
Այնուհետեւ ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց սույն գործով դատարան հրավիրել եւ հարցաքննել վկաներ Բագրատ Ճզմաչյանին, Գոռ Ստեփանյանին, Գրիգոր Աշոտյանին, Աստղիկ Հարությունյանին, Արմեն Վրթանեսյանին, Թամարա Խաչատրյանին, Արթուր Ավագյանին, Յանա Մուրադխանյանին, Դավիթ Հարությունյանին, Մհեր Հակոբյանին եւ Արմեն Հարությունյանին, որոնք նախաքննության ընթացքում հարցաքննվել են, սակայն դատակոչված չեն: Ըստ Գրիգորյանի՝ վերը թվարկված անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ամբաստանյալների այլուրեքությունը: Պաշտպանի խոսքով՝ այդ անձանց վարույթն իրականացնող մարմինը չի դատակոչել, որովհետեւ տվյալ անձանց դատակոչելով՝ ամբողջությամբ մեղադրանքը կհերքվեր:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի կարծիքով՝ միջնորդությունն այս փուլում բավարարման ենթակա չէ եւ խնդրեց դրա քննարկումը հետաձգել եւ քննարկել համապատասխան ապացույցները հետազոտելուց հետո: Տուժող Արման Մկրտումյանն էլ ասաց, որ պաշտպանի կողմից վկայակոչած անձինք շահագրգռվածություն ունեն. «Էս Արարատբանկի կամանդը որ կա, որ նշեց պաշտպանը...այս բոլոր անձինք կատարված հանցագործության կատարման մեջ դերակատարություն են ունեցել»: Դատավորը խորհուրդ տվեց տուժողին զուսպ արտահայտվել եւ հարգալից վերաբերմունք դրսեւորել: Տուժողն ասաց, որ առարկում է միջնորդության դեմ, քանի որ վկաները գալու են «սովորացրած բաներ» ասեն:
Դատարանն, այնուամենայնիվ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պաշտպանի կողմից թվարկած անձանց ներառեց դատակոչի ցուցակում:
Մինչ դատաքննության սկսվելը պաշտպանական կողմն այսօր դատարանում միջնորդեց նաեւ կարճել սույն քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության եւ Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Հովսեփյանի արարքների մեջ հանցակազմի բացակայության հիմքով: «Գտնում եմ, որ հնարավոր է առանց դատաքննություն իրականացնելու պատճառաբանված որոշում կայացնել քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով»,- ասաց պաշտպանը՝ 16 էջից բաղկացած միջնորդությունում թվարկելով վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված ենթադրյալ խախտումները: Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ հնարավո՞ր է պատճառաբանված որոշում կայացնել առանց ապացույցների եւ պաշտպանի կողմից վկայակոչած խախտումներին անդրադառնալու, պաշտպանը նշեց, որ քրեական գործում, բացի տուժողի ցուցմուքնից, որեւէ այլ ապացույց ձեռք չի բերվել: Դատավորը կրկին նույն հարցը տվեց, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ հնարավոր է որոշում կայացնել առանց հետազոտելու ապացույցները: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը նախապատրաստական փուլում երբեւէ որոշում չի կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ ելնելով գործում առկա ապացույցներից կամ ենթադրյալ խախտումներից: Դատավորի ճշտող հարցին՝ պնդո՞ւմ եք ձեր միջնորդությունը, պաշտպանը դրական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել: Ըստ դատարանի որոշման պատճառաբանական մասի՝ մինչեւ գործի փաստական հանգամանքները, մասնավորապես նաեւ ապացույցների հետազոտումը, պատշաճ դատական քննությամբ չի կարելի խոսել որեւէ անձի արարքում հանցակազմի կամ հանցադեպի բացակայության մասին, հետեւաբար այս փուլում հարուցված միջնորդությունը ենթակա է մերժման:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, որի ժամանակ դատարանը կհետազոտի գործում առկա նյութերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չերևա. վարչապետ
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա, դա տարածքային պահանջ է և նման հարցը մեզ համար քննարկելի չէ. Փաշինյան
ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մյուս գործընկերների հետ հարաբերություններին. վարչապետ
Հայաստանի կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել. վարչապետը՝ գերիների խնդրի մասին
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է տարածքային նկրտում ՀՀ ինքնիշխանության դեմ. վարչապետը՝ NTV-ին
Տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք. Նիկոլ Փաշինյան
Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին
Ուզում եմ հստակ լինի՝ Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում և հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է. վարչապետ
Սա աննախադեպ է, նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք չի եղել. վարչապետի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ
Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա
Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել
Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան
Բաքվի դատավարությունից հետո դժվար թե գտնվի մարդ, որ համարի՝ ՌԴ-ն և ՀՀ-ն պետք է միահյուսվեն․ Ադամյան. տեսանյութ
Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին. տեսանյութ
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ
Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ
Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել
Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, ՀՀ-ն չպետք է այն լեգիտիմացնի. Խաչատրյան
ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին
Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան
Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, կարողությունների զարգացման միջոցով․ աշխատաժողով Տավուշում
Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին
Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ
Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց
Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. նախագահին հրավեր է փոխանցվել
5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին
Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ԱԳՆ
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում
Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ
Քննարկվել է Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը
Տներից մեկի հողամասում հրդեհը մարելուց հետո հրշեջները մոխրացած դի են հայտնաբերել
Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT