Սասնա ծռերը դիմել են ԱԺ նախագահին՝ լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը եւ Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը այդ շղթան խզելու գործողություններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. 

«Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի եւ նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը:

Ապրիլյան քառօրյայից առաջ եւ հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչեւ 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչեւ Սասնա Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել եւ ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին: Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաեւ Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի եւ անուղղակի հայտարարություններով:

Դեռեւս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի եւ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:

Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլեւ արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու եւ նրան հակահարված տալու նպատակով: Մասնավորապես,

ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք,

հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին եւ միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են,

դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել եւ թողնել դիրքերը.

հակառակորդի հարձակման եւ ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետեւանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով եւ, որպես հետեւանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ.

յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած տարածքային եւ այլ կորուստները թաքցնելու նպատակով,

հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական եւ ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ:

Հակառակ դրան՝ դիրքապահ անձնակազմը եւ ժողովուրդն իր գերիշխան որոշմամբ փաստացի յուրօրինակ արտակարգ դրություն է հայտարարել եւ իր ինքնամոբիլիզացմամբ ռեժիմին հարկադրել է հետ կանգնելու դավաճանությունից: Ռեժիմը նույնիսկ ստիպված եղավ գերիշխանի կամքին համահունչ որոշ իմիտացիոն քայլեր կատարել, որոնցից, բնականաբար, հետագայում հրաժարվեց:

Երբ Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց պայմանավորված պատերազմի ծալքերն ու կորուստները, իսկ այնուհետեւ կամավորների հավաք նախաձեռնեց հակառակորդի գրաված տարածքներն ազատագրելու նպատակով, Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ գործընթացն ի վերջո ավարտվելու է դավաճանության բացահայտմամբ եւ իր ու մյուս դավաճանների պատասխանատվությամբ, շինծու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին:

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը Ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար:

Դա կանխելու նպատակով 2016 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ եւ նրա համաժողովրդական աջակցությամբ գերիշխան ժողովուրդը երկրորդ անգամ խափանեց Արցախի եւ ՀՀ ինքնիշխանության հանձնման այդ պլանը:

Ներկայումս, երբ գերիշխան ժողովուրդն իր երրորդ՝ 2018 թ. ապրիլ-մայիսյան գործողությամբ հեռացրել է ազգադավ ու ոճրագործ ռեժիմին եւ վերահաստատել է իր կամքը, ժողովրդային կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի մարդկային, տարածքային, քաղաքական եւ նյութական ծանր կորուստներ առաջացրած Ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտելը եւ դրանց պատասխանատուներին պատժելը:

Անցյալին ամբողջական հայացքով նայելու, նրան ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու եւ դրա հիման վրա Անցումային արդարադատություն իրականացնելու գործը չի կարելի ուշացնել:

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը եւ Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը, այդ թվում՝ Սասնա Ծռերի ապստամբությունն ու Թավշյա հեղափոխությունը՝ այդ շղթան խզելու գործողություններ:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի եւ Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

Տպել
2372 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է