10 000 լարի՝ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման համար. մրցույթը կհայտարարվի մայիսից

Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի հատկացվել է Ջավախքի Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար:

Վահան Տերյանի՝ 137 տարեկան հայրական տունը, որը թանգարանի է վերածվել 1957 թվականից, գտնվում է փլուզման եզրին: Տուն-թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը բազմիցս բարձրաձայնել է, որ անհապաղ հիմնանորոգում է անհրաժեշտ, սակայն մինչեւ օրս այն որեւէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 21-ին Սակրեբուլոն արդեն հատկացրել է խոստացված 10 000 լարին՝ Վահան Տերյանի հայրական տան վերանորոգման աշխատանքների համար:

Սմբատ Կյուրեղյանի խոսքով՝ առանձնապես վերանորոգման կարիք ունի ախոռի երդիկը, գումարի հիմնական մասը հենց դրա համար է նախատեսված:

Սակրեբուլոյի նախագահը նշեց, որ անցած տարի են դիմել «Մշակույթի պահպանության գործակալություն», որպեսզի վերանորոգում իրականացնելու թույլտվություն ստանան: «Մայիսին մրցույթ կհայտարարվի, սա պատմամշակութային արժեք է, եւ ամեն մարդ չի կարող տեղից վեր կենալ ու վերանորոգում իրականացնել: Ամեն ինչ անելու ենք, որ տուն-թանգարանը հնարավորինս արագ պատշաճ տեսքի բերենք»,- հավաստիացրեց Կյուրեղյանը:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում գտնվող այս թանգարանի՝ եկար տարիներով անտեսված վիճակն ակնհայտ է առաջին իսկ հայացքից՝ խոնավություն, խունացած պատեր եւ նկարներ, փտած գերաններ, տեղ- տեղ նաեւ կախված առաստաղ:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի խոսքով՝ վերանորոգման աշխատանքներից հետո ցուցասրահում որոշակի աշխատանքներ կիրականցվեն ցուցանմուշները նորովի ներկայացնելու համար:

Տերյանի հայրական տունը 137 տարեկան է, եւ 1957 թվականից գործող տուն-թանգարանը մինչ օրս որեւէ լուրջ վերանորոգման չի ենթարկվել: Եղել են մասնակի, հատվածային վերանորոգումներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել:

Տպել
7728 դիտում

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության