Ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացված 23 գանգատների քննությունն ըստ էության ավարտված է

Ապրիլյան պատերազմի զոհերի վերաբերյալ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված 23 գանգատների վերաբերյալ Ադրբեջանը պնդումներ է ներկայացրել՝ նշելով, թե այդ գործողությունները չի վերագրվում Ադրբեջանին, որ իրենց զինծառայողները ընդհանրապես կապ չունեն զոհերի հետ:

Այս մասին մեր զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ նշելով, որ այս գործով քննությունն ըստ էության ավարտված է, եւ սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան մի քանի փաթեթով գանգատներ էին ներկայացվել, որոնցից 23-ը վերաբերում էր զինծառայողների խոշտանգումներին, Թալիշում խոշտանգված Խալափյանների ընտանիքին, մյուս փաթեթը՝ 359 հայցը, ներկայացվել էր խտրականության, կյանքի իրավունքի, արգելված վերաբերմունքի, անձնական կյանքի հարգման իրավունքի, գույքային իրավունքի խախտմանը: Բացի դա Հայաստանի կողմից ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել նաեւ 2016-ի տարեվերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղակայված մարտական հենակետում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով սպանված զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի եւ Շավարշ Մելիքյանի գործով:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատասխանել է սույն գործերի վերաբեյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Ղազարյան, ապրիլյան պատերազմից հետո 359 հայց էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դուք տեղեկություն ունե՞ք՝ դրանք ի՞նչ ընթացքի մեջ են:

- Ոչ, դեռ տեղաշարժ չկա, ուղղակի գանգատները գրանցվել են:

- Այսինքն՝ անգամ գործի քննությո՞ւն ըստ էության չի սկսվել:

- Այո, ըստ էության դեռ չի սկսվել գործի քննությունը:

- Մի քանի գործեր ՄԻԵԴ-ը կոմունիկացրել էր:

- 2016-ի ամառը 23-ի գործով քննությունը սկսվեց, դրանք զինծառայողների գործերն էին եւ Խալափյանների ընտանիքի վերաբերյալ 3 գանգատները, դրանք այն դիմումատուներն էին, այն տուժողները, որոնց նկատմամբ դաժանություններ էին տեղի ունեցել: Այդ գործով ըստ էության քննությունն ավարտված է, սպասում ենք վճիռներին, չգիտենք՝ երբ կլինի:

- Այսինքն՝ այդ գործերով քննությո՞ւն է եղել:

- Այո, այո, քննություն եղել է, Ադրբեջանի հետ փոխանակվել ենք մեր պնդումներով, կարծեմ ՀՀ-ն 3-րդ կողմ է ներգրավված (սա կարող եք ճշտել Կառավարությունից): Այժմ սպասում ենք վճռին:

- Իսկ 395 հայցերով տեղաշարժ չգրանցվելը նորմա՞լ գործընթաց է:

- Դե, եթե նայենք ժամանակի տեւողության առումով, այո, տեւողությունը դեռ այն աստիճանի չի ձգձգվում, որ արտառոց համարենք, ընդհանրապես նորմալ ժամանակահատված է:

- Պարոն Ղազարյան, Ադրբեջանը պետք է պաշտոնապես պատասխաներ ՄԻԵԴ-ին՝ թե արդյոք 2016-ի տարեվերջին Չինարիում զոհված 3 զինծառայողների մահը հետեւա՞նք էր Արդբեջանի կողմից ուժի կիրառման: Դուք տեղեկություն ունե՞ք, պարզաբանում ներկայացվե՞լ է:

- Չինարիի գործը մենք մոտ մեկ ամիս առաջ ավարատեցինք, պատասխանել ենք Ադրբեջանի պնդումներին, ուղարկել ենք մեր ապացույցները: Դրա վերաբերյալ առանձին տեղեկատվություն կտրամադրենք, հիմա դեռ ընթացքի մեջ է:

- Մասնավորապես ի՞նչ պնդումներ է արել Ադրբեջանը:

- Համառոտ կարող եմ ասել, որ իրենք հերքում են, որ իրենց զինծառայողը անցել է սահմանը եւ Հայաստանի տարածքում գործողություններ իրականացրել: Իրենք ընդհակառակը ասում են, որ Հայաստանի զինված ուժերն են անցել սահմանը եւ հարձակվել իրենց դիրքերի վրա, որի ժամանակ զոհվել է իրենց զինծառայող Գուրբանովը եւ դիակը հայերն իրենց հետ հետ են տարել եւ հետո արդեն եվրոդատարանի միջամտությամբ վերադարձրել են: Դա իրենք են ասում, որի հետ մենք համաձայն չենք, որովհետեւ փաստերը ցույց են տալիս, որ մեր երեք զինծառայողները զոհվել են մեր տարածքում խրամատների մոտ եւ բազմաթիվ ապացույցներ հիմնավորում են, որ չէր կարող այլ կերպ լինել: Այդ ապացույցները ամրագրվել են քրեական դատավարության կարգով, այդ ամբողջը ուղարկվել է ե՛ւ լուսանկարներով ե՛ւ դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններով ե՛ւ վկաների ցուցմունքներով, այս ամբողջ ապացույցները ուղարկվել են Եվրոպական դատարան:

- Պարոն Ղազարյան, 23 հայցերի մասով ՄԻԵԴ-ն ի՞նչ պնդումներ է ներկայացրել:

- Հիմա մանրամասները կաշկանդված եմ ասելու, որովհետեւ գործի քննությունը դեռ շարունակվում է, բայց ընդհանուր առմամբ իրենք ասում են, որ այդ գործողությունները չի վերագրվում Ադրբեջանին, որ իրենց զինծառայողները ընդհանրապես կապ չունեն զոհերի հետ: Նշում են, թե քանի որ դա տեղի է ունեցել Ղարաբաղի տարածքում, որի նկատմամբ վերահսկողություն չունի Ադրբեջանը, ուրեմն նույնիսկ եթե խախտումներ են տեղի ունեցել, այդ խախտումները չեն կարող վերագրվել Ադրբեջանին: Այսինքն՝ ակնկարում են, որ այդ ամբողջը պետք է վերագրվի Հայաստանին՝ հիմնվելով «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով եվրոպական դատարանի վճռին, որ եթե Հայաստանը վերահսկում է Ղարաբաղի տարածքը, ուրեմն մարդու իրավունքների խախտումների համար այդ տարածքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը: Հիմա նման կերպ իրենք զարգացնում են ապրիլյան դեպքերի վերաբերյալ. նրանք ասում են՝ եթե ապրիլյան դեպքերի վերաբերյալ տեղի են ունեցել մարդու  իրավունքների կոպտագույն խախտումներ, ապա այդ ամբողջը պետք է վերգարվի Հայաստանին, որովհետեւ Հայաստանն է վերահսկում այդ տարածքը՝ ըստ Եվրոպական դատարանի: Հասկանո՞ւմ եք, թե ինչ աբսուրդ վիճակ է դա արդեն:

- Մեր կողմից ի՞նչ պատասխան է տրվել նրանց պնդումներին:

- Իհարկե, մենք պատասխանել ենք Ադրբեջանի այդ պնդումներին փաստարկներով, ապացույցներով, մենք նշել ենք, որ դա այդպես չէ:

Տպել
2540 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա