Դահլիճում քար լռություն, ոչ մի բացականչություն եւ ոչ մի սուլոց. «Անմահների երկիրը» նվիրված էր Ապրիլյան պատերազմին

Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնի կուլիսներում բեմական հագուստը փոխելուց հետո դերասան Սարգիս Գրիգորյանը շտապում էր թատրոնի մեծ սրահ՝ չհամբերելով նայել րոպեներ առաջ քար լռությամբ իր խաղով տարված հանդիսատեսի աչքերին: Սա Սարգիս Գրիգորյանի ամենապարտավորեցնող ներկայացումներից էր, ողջ ընթացքում լարվածությունը ոչ մի կերպ չէր հաղթահարել, պատճառը դահլիճում գտնվող հանդիսատեսն էր, որի գրեթե 80 տոկոսը զոհվածների ծնողներ, Քառօրյա պատերազմի մասնակից տղաներ, ու բարձրաստիճան զինվորականներ էին:

Ապրիլի 2-ի «Անմահների երկիրը» ներկայացումը նայելու էին եկել նաեւ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու պատգամավորներ:

«Սա ինձ համար քննություն էր, ու ես հիմա անհամբեր սպասում եմ, որպեսզի նայեմ իրենց աչքերի մեջ, հասկանամ՝ գոհունակություն կա՞, թե՝ հենց այնպես մի գործ ենք արել»,-ասաց Սարգիս Գրիգորյանը: Դերասանն անկեղծացավ, որ անգամ ծափերի ակնկալիք չեն ունեցել, քանի որ թե՛ ընտրված թեման, թե՛ դրաման ներկայացնելու օրը եւ թե դահլիճում ներկա հանդիսատեսը դա են հուշել:

Ներկայացման ողջ ընթացքում դահլիճում քար լռություն էր, չնայած, ավարտին զուսպ ծափեր հնչեցին, բայց չեղավ ոչ մի բացականչություն եւ ոչ մի սուլոց: Ապրիլյան պատերազմի մասնակից Անդրեյ Վարդումյանը, որի մոտ դեռ թարմ են հիշողություններն ու ապրումները, դժվարացավ որեւէ բան ասել: Զինվորն իր մեջ ուժ էր գտել եւս մեկ անգամ վերհիշել երեք տարի առաջ կատարվածը: «Ներկայացումը շատ շատ հավանեցի, բայց ավելին ասել պարզապես չեմ կարող»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Անդրեյը:

«Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրամայում ներկայացված էր սահման պահող տղաների կյանքից մի հատված: Տղաների մոտ դիրքեր է գնում Երեւանից ժամանած մի երիտասարդ լրագրող, որը ցանկանում է հայրենքի պաշտպանների մասին ֆիլմ նկարել եւ մրցույթում ներկայացնել, որպեսզի հետագայում կարողանա մեկնել ԱՄՆ:

Զինվորների իրական պարտականությունները չպատկերացնող եւ արտերկրում ճանաչման ու մեծ փառքի հովերով տարված լրագրողը սահման ոտք դնելուց ընդամենը րոպեներ անց բախվում է իրականության հետ եւ գրեթե մոռանում, թե ինչի համար էր եկել: Մի քանի օր անց նա սկսում է արժեւորել եւ տարբերակել էկրաններից այն կողմ տեսածն ու իրական կյանքը, լսում ադրբեջանցիների ոճրագործությունների անվերջանալի պատմությունների շարքը: Լրագրողն այդ ամենը հասկանալու համար բավականին թանկ է վճարում՝ ականատեսը լինելով արդեն հարազատացած տղաների մահվան:

«Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրամայի բեմադրիչն է Դավիթ Հարությունյանը: Գաղափարի հեղինակն է Սարգիս Գրիգորյանը, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ գրեթե մեկ տարի առաջ է ծնվել նման գաղափար, բավականին երկար են թիմով աշխատել, առավել քան պատասխանատու ու դժվար է եղել մինչեւ վերջին վայրկյանը: «Նման ներկայացումներ պետք է շատ լինեն, սա է ժամանակի հրամայականը: Նման ներկայացումներն ավելի ուժեղ ոգի ու ամրություն են տալիս: Կարծում եմ՝ ինչ որ չափով ստացվեց ասել այն, ինչ մենք ուզում էինք, եւ չէր կարող չստացվել մի բան, որի մեջ այդքան սեր ես դնում»,-ասաց նա:

«Անմահների երկիրը» պիեսի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, պրոդյուսեր՝ Արմեն Միրզոյանը, բեմադրող նկարիչը՝ Կարեն Գրիգորյանը, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը: Դերասաններն են՝ Սարգիս Գրիգորյանը, Հայկ Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, Իշխան Դարբինյանը, Աշոտ Հակոբյանը եւ Հովհաննես Հաջինյանը:

Տպել
2677 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան