Բա գիտե՜ք, այդ սպառազինության մի մասը ձեռք է բերվել օլիգարխներից խլված փողերով, դա իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ձեւակերպած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքին ու հայտարարեց, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը։ Դրանով նա որեւէ նոր բան չասաց։ Իհարկե պատերազմը չի ավարտվել, եւ դա մենք վաղուց գիտենք։ Ցանկացած պատերազմ ավարտվում է ոչ թե այն ժամանակ, երբ կողմերից մեկը հաղթում է, այլ այն ժամանակ, երբ մյուս կողմն ընդունում է իր պարտությունը եւ համակերպվում է դրա արդյունքների հետ։ Ադրբեջանն իր պարտությունը չի ընդունում եւ չի համակերպվում պատերազմի արդյունքների հետ, հետեւաբար՝ պատերազմի ավարտի մասին խոսելն առնվազն կարճատեսություն է։

Դրա համար էլ Հայաստանում այս օրերին բոլորը խոսում են ապրիլյան պատերազմի դասերի մասին, այն մասին, թե ինչ քայլերով պիտի բացառվի դրա կրկնությունը, եւ այլն։ Բայց ցավալիորեն՝ այս քննարկումների ընթացքում քաղաքական ուժերն ու «փորձագիտական շրջանակները» միասնական լուծում գտնելու փոխարեն փորձում են թեման ծառայեցնել իրենց նեղ շահերին կամ պատվիրատուների պահանջմունքներին։ Ասենք՝ խոսվում է այն մասին, որ Հայաստանն այլեւս միայն պաշտպանվող կողմ չի լինելու, հարկ եղած դեպքում տարածքային նոր կորուստներ է պատճառելու Ադրբեջանին եւ այդ նպատակով գերժամանակակից սպառազինություն է ձեռք բերում, եւ իսկույն հարցը տեղափոխվում է այլ հարթություն՝ թե «բա գիտե՞ք, այդ սպառազինության մի մասը ձեռք է բերվել օլիգարխներից խլված փողերով, ու քանի որ գործընթացը թափանցիկ չէ՝ դա իր մեջ կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում»։ Կամ, ասենք, ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած բացթողումների պատճառները պարզելու ցանկացած փորձ իսկույն ներկայացվում է որպես նախկին իշխանություններին «քաղաքական հետապնդումների» ենթարկելու մոլուցք (թեեւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ որեւէ երեւույթի կրկնությունը բացառելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու եւ ինչպես է այդ երեւույթը տեղի ունեցել)։ Ոմանք ապրիլյան պատերազմի տարելիցի առիթն օգտագործում են՝ շեշտելու համար, թե ինչ մեծ սխալ էր Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը (որովհետեւ Արեւմուտքը բարկացել է եւ նոր ապրիլյան պատերազմը չի կանխարգելի), ուրիշները՝ հակառակը, չարագուշակ կանխատեսումներ են անում, թե ահա նոր իշխանությունները չեն կարողանում լեզու գտնել Ռուսաստանի հետ, եւ դա հանգեցնելու է նոր պատերազմի ու աղետալի հետեւանքների․․․Մի խոսքով՝ ամեն մեկն իր «դարդերից» է խոսում։

Ցավալի իրողություն է նաեւ այն, որ հենց այս օրերին հերթական անգամ «չեղած տեղից» սրվում է «հայաստանցի-ղարաբաղցի» թեման։ Քարոզչամիջոցներում ու սոցկայքերում ահավոր աղմուկ է բարձրանում, թե «բա տեսա՞ք, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը Ստեփանակերտում հայաստանցիներին ու ղարաբաղցիներին «մենք» ու «դուք»-ի է բաժանում», մի ուրիշը հայտարարում է, թե ԼՂՀ անկախությունը ֆիկցիա է, եւ Արցախն ընդամենը Հայաստանի մարզերից մեկն է, երրորդն ասում է՝ նման բան ասողները լավ կանեն ոտք չդնեն Արցախ․․․Այդքան դժվա՞ր է հասկանալ այն պարզ իրողությունը, որ «մեկ հայրենիք, երկու պետություն» սկզբունքն այս պահին պարզապես այլընտրանք չունի։ Իհարկե Արցախը Հայաստան է, եւ տասնամյակների մեր պայքարի նպատակը հենց այս անառարկելի ճշմարտության միջազգային ամրագրումն է, բայց ակնհայտ է, չէ՞, որ միջազգային ատյանների առաջ երկու պետական կազմավորումներով ներկայանալը վերջնական նպատակին հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետ ռազմավարությունն է։ Այդքան բա՞րդ է հասկանալը, որ եթե Արցախը Հայաստանի սովորական մարզ է, նշանակում է՝ հակամարտության կողմերը բացառապես Հայաստանն ու Ադրբեջանն են, իսկ եթե Արցախը փաստացի անկախ պետություն է՝ ուրեմն հակամարտության հիմնական կողմերը Արցախն ու Ադրբեջանն են, եւ Արցախն ընդամենը պիտի ձգտի հասնել միջազգային հանրության կողմից իր փաստացի անկախության ճանաչմանը (իսկ դրանից հետո կմնա որպես անկախ պետություն, թե կմիավորվի Հայաստանի հետ՝ արդեն մեր որոշելիքն է)։ Թե՞ մենք ուզում ենք միջազգային հանրությանը համոզել մի բան, որին ինքներս չենք հավատում։

Այսպես թե այնպես, բանակցային գործընթացը թեւակոխում է նոր փուլ, եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումից է կախված՝ հանգուցալուծումը խաղա՞ղ կլինի, թե՞ կգործի «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքը։ Երկու դեպքում էլ մեզ միասնություն է պետք, եւ իրավիճակը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելն անթույլատրելի է՝ ում կողմից էլ արվի։

Տպել
2922 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա