«Լոռիի», «Բանանցի» երեխաները կմասնակցեն միջազգային ծրագրի, Մադրիդում կդինեն ՉԼ եզրափակիչը

«Լոռի» եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբների 12 տարեկան սաները Մադրիդում կմասնակցեն «Ֆուտբոլը բարեկամության համար» ամենամյա ծրագրին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի ռեգիոնալ կազմկոմիտեի անդամ Լեւոն Ղասաբօղլյանը: Միջոցառումները տեղի են ունենալու մայիսի 28-ից հունիսի 3-ն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը:

Ծրագրի ձեւաչափն ու մասնակիցների ընտրությունն ամեն տարի որոշակի փոփոխություններ է կրում: Ըստ Ղասաբօղլյանի՝ այս տարի հովանավոր «Գազպրոմ» ընկերությունը որոշել է հրավիրել ակումբների: Ղասաբօղլյանը ներկայացրել է հայկական ակումբների անունները: Նշում է, որ հիմնական ընտրությունը եղել է «Արարատ-Արմենիայի» ու «Լոռիի» միջեւ, եւ ի վերջո կանգ են առել մարզի ներկայացուցչի վրա:

Ծրագիրը պահանջում է հանդես գալ մանկապատանեկան 1 մարզչով եւ 12 տարեկան 3 ֆուտբոլիստով՝ 2 տղա, 1 աղջիկ: «Լոռին» ներկայացնելու են մարզիչ Նվեր Ղազարյանը, ֆուտբոլիստներ Նարեկ Սեդրակյանը եւ Տիգրան Քարյանը: «Լոռին» իր մանկապատանեկան դպրոցում աղջիկներ չունի, այդ պատճառով, ինչպես նշում է Ղասաբօղլյանը, իրենք խնդրանքով դիմել է «Բանանցին»: «Բանանցը» համաձայնել է, որ իր աղջիկներից մեկը՝ Միլենա Սայադյանը, մասնակցի, ինչի համար ծրագրի համակարգողները շնորհակալություն են հայտնում:

Ըստ նախագծի՝ երկիրը պետք է ներկայացնեն նաեւ անչափահաս ու չափահաս լրագրողներ: Այս տարի լրագրողների թվում կլինեն 12-ամյա դերասան Միքայել Գեւորգյանը, հաղորդավարներ Եգոր Գլումովը եւ Ժակը:

Այս տարի ծրագիրը նորամուծություն ունի: Պետք է մասնակցեն նաեւ երեխաների մարզիչներ կամ ապագա մարզիչներ: Հայաստանից ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16–ամյա ֆուտբոլիստ Նարեկ Գեւորգյանը:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրն անցկացվում է ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: ՀՀ-ն մասնակցում է 4-րդ անգամ: Նախկինում ՀՀ-ն ներկայացրել է ՀՖՖ Ակադեմիայի թիմը, հետագայում 1-ական ֆուտբոլիստ ՀՖՖ Ակադեմիայից: 3-րդ տարին է, որ ներգրավված է Ղասաբօղլյանը: Սկզբում առաջին տարում նա հանդես է եկել միայն որպես մարզիչ: Անցած տարվանից ռեգիոնալ կազմկոմիտեի անդամ է:

«Անկախ ամեն ինչից, թե «Ֆուտբոլը բարեկամության համար ծրագիրը» որքան տարիների կյանք կունենա, Հայաստանը միշտ ունենալու է մասնակից»,- ընդգծում է նա:

Այս տարի մասնակցելու է 54 երկիր: Պատվիրակները, ինչպես ամեն տարի ներգրավված են լինելու ֆուտբոլային մրցաշարում, մարզաձեւի հետ կապված տարբեր այլ միջոցառումներում: Նրանք նաեւ հունիսի 1-ին Մադրիդի «Ատլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելու հնարավարություն են ստանալու:

Տպել
2617 դիտում

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ