Քրեական հեղինակությունների սպանության նախապատրաստման գործով պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Էջմիածնի նստավայր) դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ այսօր մերժել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով ամբաստանյալին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Խոսքը ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի մասին է. նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Ջանիբեկ Հայրապետյանը եւ Քաջիկ Գեւորգյանը:

Այս մասին մեր զրույցում ասաց Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: Նա ասաց, որ նախորդ նիստին իր պաշտպանյալին 5 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդություն է ներկայացվել, սակայն դատարանը մերժել է այն: «Նախորդ դատական նիստին ներկայացրել էինք 5 միլիոն դրամ գրավ կամ գրավի այն չափը, որը անհրաժեշտ կհամարեր դատարանը, այսինքն՝ ցանկացած չափի հարազատները ազգականները պատրաստ էին մուծել, սակայն դատարանը բավարար չհամարեց գրավը որպես բավարար երաշխիք պատշաճ վարքագծի դրսեւորման...: Ընդհանրապես անդրադարձ չկատարեց մեր հիմնավորումներին՝ այն հանգամանքին, որ Զոհրաբ Ղումաշյանը ձերբակալվել է, այնուհետեւ կալանավորվել է ընդամենը ամբաստանյալների այն ցուցմունքների հիման վրա, որոնք տվել էին բռնությունների, ճնշման ներքո: Այսինքն որեւէ իրեղեն ապացույց նրա մոտ չէր հայտնաբերվել, նրա կապը ամբաստանյալների հետ որեւէ այլ փաստական հանգամանքով կամ ապացույցով չէր հիմնավորվել: Այսինքն, նրա մասով գործը չափազանց թույլ է: Նման պայմաններում ընդհանրապես որեւէ բան հաշվի չառավ եւ գրավը մերժեց»,- ասաց Հովհաննիսյանը:

Որպես հաջորդ քայլ այսօր պաշտպանական կողմը միջնորդել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Ղումաշյանին: Հովհաննիսյանն ասաց, որ դատարան էին ներկայացել 3 պատգամավորները, հայտնել, որ ճանաչել են Զոհրաբ Ղումաշյանին որպես ադեկվատ անձնավորություն, նորմալ դրական բնութագրվող անձնավորություն, միաժամանակ նշել են նաեւ, որ դատարանը եթե կբավարարի իրենց միջնորդությունը, կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն նրա պատշաճ վարքագիծը, կտեղավորեն մշտական աշխատանքի:

«Այնուհանդերձ միջնորդությունը մերժվեց: Շատ ցավալի է, որ այսօր դատարանը եւ նախագահող դատավորը, իմ գնահատմամբ, անմիջականորեն կախվածության մեջ են գտնվում դատախազի դիրքորոշումից, նրա բոլոր որոշումները դատախազի դիրքորոշման արդյունք են: Խիստ կողմնակալ եմ իմ պաշտպանյալի նկատմամբ եւ հետագայում պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք»,- ասաց Հովհաննիսյանը: Նա ասաց, որ դատարանը վկաների հարցաքննության փուլում է, սակայն վկաները դատարան չեն ներկայանում: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանց բազմիցս բերման ենթարկելու որոշումներ են կայացվել, սակայն 4-5 նիստ է՝ չեն կարողանում վկաներին ներկայացնել դատարան:

Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ գործով տուժող ճանաչված անձինք ոչ մի դատական նիստի չեն ներկայացել. խոսքը՝ Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) մասին է:

Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Նրանց սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից: Համաձայն մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին՝ ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Տպել
9946 դիտում

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան