Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների ու որոշ կենդանասերների բողոքի ակցիաները պարբերաբար կրկնվող բնույթ են ստացել: Ամեն անգամ այգում որեւէ կենդանատեսակի հիվանդանալուց կամ անկելուց հետո բողոքի ալիքն ավելի է ուժգնանում: Տեղեկություններ կան, որ բողոքի ակցիաներում գաղտնի ներգրավված են որոշ անձինք, ովքեր կոնկրետ շահ են հետապնդում, ըստ այդմ էլ՝ ուղղորդում բողոքավորներին, մասնավորապես՝ այգու նախկին աշխատակիցներին:

Կենդանաբանական այգում վերջին շրջանում անկած կենդանիների, բողոքների եւ արհեստածին լարվածության մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, դեռեւս 2018 թվականից ժամանակ առ ժամանակ ցուցարարաների խումբ է կազմվում, ովքեր պահանջում են ձեր հրաժարականը: Նրանցից շատերը հիմնականում կենդանաբանական այգու նախկին աշխատողներ են: Սա պարզապես վրե՞ժ է նրանց կողմից, թե ինչ որ մեկի կողմից ուղղորդված շարժում:

- Իրականում, այն մարդիկ, որոնք նախկինում աշխատել են կենդանաբանական այգում, կամ այս ընթացքում հեռացվել են աշխատանքից, ուղղակի գործիք են դարձել ավելի ծանրակշիռ ուժերի կողմից, որոնք էլ կոնկրետ նպատակ ունեն կենդանաբանական այգու հետ կապված: Առաջին հերթին դա բիզնես նպատակն է՝ տեղում կարուսելներ, սրճարաններ, գումար աշխատելու տարարտեսակ հնարքներ են ցանկանում մտածել եւ իրագործել, երկրորդը՝ անմիջապես կապված է վայրի կենդանիների առեւտրի հետ, որը բազմիցս իրականացվել է: Նախկինում եղել է, որ մարդիկ են եկել, ինձ առաջարկել են վաճառք իրականացնել, մերժվել են, այսօր այդ նույն մարդիկ կանգնած են աշխատակիցների հետեւում եւ արդեն իրենց քայլերն են անում՝ շատ բացահայտ կերպով: Ցուցարարներից շատերը խոսում են կենդանիների բարեկեցության, սրտացավության մասին, կենդանասիրական որոշակի մղումներով փորձում են մարդկանց ուշադրությունը գրավել, բայց նրանց արածը բացարձակապես կապ չունի ո՛չ կենդանիների բարեկեցության, ո՛չ էլ կենդանասիրության հետ: Աշխարհում կենդանիների առեւտրով զբաղվող շատ հայտնի Արթուր Խաչատրյանը, Արտյոմ Վարդանյանը, որը հանդիսանում է «Ջամբո» ռեստորանի տնօրեն, սրանք մարդիկ են, որոնք խառնել են կենդանասիրությունն ու բիզնեսը: Մարդիկ են, ովքեր ամբողջ աշխարհում հայտնի են իրենց արածներով, եւ ես չեմ, որ պետք է բացահայտեմ իրենց: Նույն Արտյոմ Վարդանյանը մեկ տարի Տանզանիայի բանտում է եղել իր եղբոր հետ, 40-ից ավելի կապիկներ տեղափոխելու մեղադրանքով: Այսինքն, սրանք մարդիկ են, ովքեր անմիջական կապ ունեն իրար հետ, միանման բիզնես հետաքրքրություններ ունեն եւ կենդանաբանական այգին այս պահին իրենց համար հանդիսանում է մի վայր, որը կարող է հետագայում բիզնես գործունեությունն ավելի հեշտացնել: Բայց ավելի շատ իրենց թիրախում Ռուբեն Խաչատրյան անձն է, քան կենդանաբանական այգին: Բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ եմ կրկնում՝ Հայաստանը երբեք չի դառնա կենդանիների տարանցիկ երկիր, շատ շուտով կլինեն օրենքներ, որոնք բոլորովին պայմանավորված չեն լինի Ռուբեն Խաչատրյան անձով, քանի որ սա պարզապես ժամանակի հրամայականն է, եւ պահը հասունացել է վաղուց: Հայաստանը պետք է դուրս գա այդ ստվեր նետող երկրների ցուցակից, որը եղել է նախկինում: Ցավոք սրտի, Գյումրու հայտնի դեպքերի հետ էլ է սա կապված, որն ամբողջ աշխարհում տարածվեց որպես ամենատխուր կենդանաբանական այգի ունեցող քաղաք: Գյումրու կենդանիների մեծ մասը վաճառվել էր հենց Երեւանի կենդանաբանական այգու միջոցով: Որտեղ էին այդ կենդանասերներն այդ ժամանակ: Նրանք նույն այդ առյուծներին եւ մնացած կենդանիներին օգտագործում էին՝ իրենց գրպանները լցնելու համար՝ այցելուներին առաջարկելով նկարվել կենդանիների ձագերի հետ: Կենդանուն որեւէ կերպով օգտագործելն իր ոչ բնական վիճակում՝ շորեր հագցնել եւ այլն՝ կենդանասիրությունից շատ հեռու է:

- Բայց չէ որ նույն հաջողությամբ շատ կենդանիներ տարվում են կրեկս եւ ցուցադրվում այնտեղ:

- Այսօր դա էլ է մեզ համար խնդիր, քանի որ կա նոր բացվող կրկես, որն ուզում է իր կենդանիներին ցուցադրել: Ես միշտ բացասաբար եմ վերաբերվել ցիրկում կենդանիների ցուցադրմանը, եւ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, կմնամ տնօրեն, թե չեմ մնա՝ նման բան չպիտի լինի: Ամբողջ աշխարհում գործընթաց է գնում, գիտակից քաղաքացին դեմ է վայրի կենդանիների ցուցադրմանը ցիրկում: Այդ մասով էլ կա մարդկանց մի խումբ, որոնք նպատակ ունեն փոխել կենդանաբանական այգու տնօրենին, բերել այնպիսի մեկին, որը կհամաձայնի հատուկ կենդանիներ պահել այգում, որպեսզի հետո տանեն դրանք ցիրկում ցույց տալ: Նույն մարդիկ են ներգրավված, ովքեր նախկին աշխատակիցներ են եղել, հանձինս Կարեն Մարտիրոսյանի, որը շատ հետաքրքիր է, որ իր աշխատած բոլոր տարիներին, որպես ակվատարիումի պատասխանատու, ոչ մի փոփոխություն չի արել: Բազմացրել են տեսակներ, որոնց կարիքը չի եղել եւ դա դարձել է խնդիր:

- Ձեր աշխատակիցներից շատերը նշում են, որ չեք ցանկանում ոչ մի ձեւով կենդանիներ շատացնել այգում, քանի որ դա հավելյալ խնդիր է ու ավելի մեծ պատասխանատվություն:

- Մենք տարածքի խնդիր ունենք, եւ բացի այդ՝ կան տեսակներ, որոնցից պետք չէ այդքան շատ բազմացնել: Մինչեւ տնօրենի պաշտոնում իմ նշանակվելը կենդանաբանական այգում կար վիվարիում բաժին, որտեղ խամիակներ, առնետներ էին բազմացվում՝ այլ կենդանիների կերակրման նպատակով: Պարզվեց, որ այդ ամբողջ քանակությունը, որը բավականին մեծ թիվ էր, տեսակներով եւ քանակությամբ հանդերձ ներկայացված էր որպես կենդանաբանական այգու կենդանատեսակ: Առաջին մեծ բումը դա էր, որը տարբեր լրատվամիջոցներով էլ նշվեց, բարձրաձայնում էին, որ այսքան գլխաքանակ է կրճատվել, այսքան տեսակ է վերացել, առանց ճշտելու, թե ինչ էր եղել: Այն կենդանիները, որոնք կենդանաբանական այգում բազմացվում են կերակրման նպատակով, չեն կարող ներառվել կենդանիների ցուցակում: Նախկինում դա ներկայացվել է որպես գլխաքանակ: Նաեւ նախկին տնօրենի օրոք որդեգրվել էր մի մոտեցում, որ անգամ այն կենդանատեսակները, որոնք վերացել են կամ չեն պահվում, յուրաքանչյուր տարի ցուցակագրել են, թե իբր կա: Ամեն անգամ, երբ կենդանատեսակի հաշվառում էր արվում, կրճատվում էին կենդանիների տեսակները, որոնք մնչ այդ էլ չկային իրականում:

- Ձեզ բազմաթիվ մեղադրանքներ էին ներկայացվել, եւ որոշ ժամանակ առաջ հայտարարել էիք, որ իրավապահ մարմիններին եք դիմել:

- Իրենց շատ ասածներ այսօր գտնվում են դատական պրոցեսներում: 15 կետից բաղկացած հերյուրանքներ էին ներկայացրել, որը հիմա քննչականում է, կետերից մեկն արդեն ՀՔԾ-ում կարճվել է: Կարծում եմ՝ ամեն դեպքում կեղծ մեղադրողները պետք է պատասխան տան: Այս ակցիա իրականացնողները պատահաբար կամ միանգամից չեն հայտնվել, սա միշտ է եղել: Պարբերաբար հենց երկրում որեւէ քաղաքական փոփոխություն է իրականացվում՝ քաղաքապետի փոփոխություն, ընտրություններ եւ այլն, այդ խումբը շատ հետեւողական, մամուլի եւ մի քանի անձանց միջոցով պարբերաբար կազմակերպում է ինձ վարկաբեկող արշավներ: Որոշներն էլ հին հիշողությամբ են լցված, որ հնարավոր է իմ գնալուց հետո կարողանան նախկին ձեւով օգտագործել կենդանաբանական այգին եւ իրենց գրպանները լցնել:

- Ճի՞շտ է, որ որոշ աշխատակիցներ հեռացվել են գողություն անելու համար:

- Բարձիթողի վիճակ է եղել, որտեղ շատ աշխատողներ իրենց լավ են զգացել, կարողացել են կենդանիներին հանել նկարել, կողքի գերեզմանից ցանկապատներ բերել եւ վանդակներ կառուցել: Այն աշխատողները, որոնք հիմա բողոքում են, անմիջական մասնակից են եղել տարատեսակ գործողությունների: Ամեն օր տաք հաց էին տանում, որը որեւիցե կենդանաբանական այգում չկա: Տանում էին, որ իբր կենդանիներին հացով կերակրեն, ավելի ուշ պարզվեց, որ այդ հացն իրենց համար է: Պարզվեց, որ կենդանիների համար նախատեսված բազուկը, գազարը կամ մնացած միրգն ու բանջարաղենը պայուսակներով աշխատակիցները տանում էին իրենց տները: Այսինքն, պետությունը, մայրաքաղաքը ոչ թե պահում էր իքս թվի կենդանիներ, որի մեծ մասը թղթի վրա էր պարզապես, այլ մի ամբողջ աշխատակիցների խումբ: Բնական է, որ կդառնաս վատամարդ եւ չսիրված, երբ ստուգել ես տալիս պայուսակները, որպեսզի կենդանիները ստանան իրենց հասանելիք չափաբաժինները: Իհարկե, կսկսեն քեզ չսիրել, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել իր ընկերներին, կամ Նորքի մի հոծ զանգված՝ կենդանաբանական այգում միջով գծած կարճ ճանապարհով իրենց մեքենաներով այլեւս չկարողանա անցնել:

- Պարբերաբար կենդանաբանական այգում կենդանիներ են մահանում, զեբրի հայտնի թունավորումից հետո կա՞ն էլի դեպքեր, որ հնարավոր է դիտավորությամբ արված լինի եւ կենդանին բնական մահով անկած չլինի:

- Թերթերից մեկը, որի անունը չեմ տա, սովորաբար մեզնից շատ ավելի շուտ էր տեղեկանում այգում որեւիցե կենդանու անկման մասին: Սրանք երեւույթներ էին, որոնք աստիճանաբար վերածվեցին կոնկրետ գործողությունների, վերջին ամիսների ընթացքում այգում կատարվածը կենդանիների սպանդ կարելի է կոչել: Սկզբում վագրն էր, հետո շատ անհասկանալի արջերի հոշոտում եղավ, փոքրերը հայտնվել էին մեծերի հետ նույն ազատավանդակում: Աշխատակիցներից մեկն ասում էր՝ չէ, արդեն 6 ամիս է՝ իրար հետ են, դա խնդիր չէ, բայց պարզվեց՝ խնդիր էր: Այն աշխատակիցները, որոնց ես հեռացրեցի դեպքից հետո, այդ ամենի ականատեսն էին եղել, եւ օգնելու փոխարեն տեսանկարահանել ու համացանցով մեկ տարածել էին: Հիմա էլ սպիտակ վագրի խնդիրն է, հիվանդ է, նախ, ծերությամբ պայմանավորված բոլոր ախտանիշները կան, եւ բացի այդ, երիկամների լուրջ խնդիր ունի, արյան, նաեւ նոր գոյացած ուռուցք է հայտնաբերվել:

- Ցուցարարներից շատերը ասում են, որ մասնագիտական ֆոնի վրա կոնֆլիկներ են ունեցել ձեզ հետ, ինչն էլ հետագայում առիթ է հանդիսացել, որպեսզի ազատեք իրենց աշխատանքից:

- 8 տարի չկար նման կոնֆլիկտ, այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա առաջացավ, պարզապես ծիծաղելի է: Ես այս ոլորտում 15 տարվա փորձառություն ունեմ եւ այս 8 տարիների իմ աշխատանքը չեն կարողանա թաքցնել, եթե անգամ շատ ուզենան: Անպայման չէ, որ կենդանաբանական այգու տնօրենը լինի կենսաբան: Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների տնօրեններն այս պահի դրությամբ տնտեսագետներ են, մենեջերներ եւ այլն:

- Տեղեկություններ կան, որ այգում պարբերաբար կրքեր է բորբոքում նախկին փոխտնօրեն Արման Մակարյանը:

- Ես մեկ ամիս արձակուրդում էի, վերադարձա եւ տեսա, որ աշխատակիցները փոխտնօրեն Արման Մակարյանի հետ, որը Ավան թաղամասում հայտնի է իր արարչագործություններով, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի իմացությամբ, առանց որեւէ պայմանագրի կենդանաբանական այգի էր բերել տարբեր տեսակի կենդանիներ եւ բիզնես էր սկսել: Կենդանիները չունեին առողջական բուժզննման ոչ մի փաստաթուղթ: Շղթայված կապիկ, կրիաներ եւ այլն կենդանիներ էր բերել, վճարովի մուտքով մարդիկ գալիս էին, գումար տալիս, որ երեխաները ուրախանային, իրենք էլ ապօրինի գումար էին աշխատում:

- Այդ կենդանիներին ինչպե՞ս էին ձեռք բերել, առհասարակ օրենքի տեսանկյունից դա որեւէ ձեւով չի՞ կարգավորվում:

- Այսօր հայաստանյան իրականությունն այն է, որ ով ինչ կենդանատեսակ ուզի, տանը կպահի, կբազմացնի: Շատ են եղել դեպքեր, երբ օձեր են հայտնվել աղբարկղում, կարծել են, որ սատկած է, որովհետեւ սառած են եղել, հետո աղբարկղում տաքացել են եւ դուրս եկել: Մեզ նման հարցով դիմել են, գնացել վերցրել ենք: Նման կերպ մոտ 30-ից ավելի արջեր են փրկվել, ընտանիքներից, տարբեր անհատներից: Այդ առումով մարդկանց գիտակցությունն էլ դեռ շատ թերի է, բողոքում են, թե ինչու պիտի պետությունը հանձն առնի իրենց «պահած» կենդանիների պահպանումը:

Տպել
12359 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը