Արդեն սովորել եմ դրան. մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ԵԱ բրոնզ նվաճեց վնասվածքից չապաքինված

Եվրոպայի 2016 թ. փոխչեմպիոն Վահագն Դավթյանը ոգեւորված է Եվրոպայի 2019 թ. առաջնությունից հետո: Ապրիլի 10-14-ը Լեհաստանում՝ Շեցինում, կայացած մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ արդյունքն իրենց գոհացնում են:

«Զգացողություններս շատ լավն են: Գոհ եմ. ե՛ւ մեդալ նվաճեցի, ե՛ւ Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճեցի: Շատ ուրախ եմ: Մրցակցությունն ուժեղ էր եւ շատ լարված: Սա Եվրոպա աշխարհամասի կարեւորագույն մրցաշարն է, ու միշտ ուժեղ մրցակություն ու պայքար է լինում»,- ասաց նա:

Դավթյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ուսի լուրջ վնասվածքից հետո, որից դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել: Այս տարվա մարտին կայացած ՀՀ 2019 թ. առաջնությունից առաջ նույնիսկ չէր կարողացել լիարժեք պատրաստվել: Այնուհետեւ մասնակցեց Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ կարողացավ բրոնզե մեդալ նվաճել: Մարզիկը նշում է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ նույնպես իրեն խանգարել է, սակայն ինքն արդեն սովորել է՝ ինչպես հաղթահարել:

«Ավելի լավ վիճակում է, քան անցած տարվա Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ու աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Զգացնել տալիս է, ուղղակի, կարելի է ասել, արդեն սովորել եմ դրան: Շատ խիստ հետեւում եմ ու խնայում, որ թույլ տա աշխատեմ»,- ասաց նա:

Վահագն Դավթյանի առաջիկա նպատակն ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերն են: Մեդալների խոստում չի տալիս: Նշվում է, որ փորձելու է լավ հանդես գալ:

«Նպատալս ու ակնկալիքս լավ ու արժանապատիվ մասնակցությունն է, իսկ արդյունքը տեսանելի կլինի բոլորին»,- ասաց նա:

Եվրոպայի 2019 թ. առաջնությունում ՀՀ-ն էին ներկայացնում եւս 5 մարզիկ: Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում 8-րդ տեղը զբաղեցրեց: Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանն օղակների եզրափակչում 7-րդն էր:

ՀՀ հավաքականն այս մրցաշարում ներկայացնում էին նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը եւ Վիգեն Խաչատրյանը (մի քանի մրցաձեւերում): Նրանք չհաղթահարեցին որակավորման փուլը: Արթուր Դավթյանը նույնպես եզրափակիչ չանցավ մի քանի ձեւերում՝ այդ թվում հենացատկում, որով 2016 թ. Եվրոպայի արծաթեմեդալակիր էր դարձել:

Տպել
1650 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ